Четверг, 28.03.2024, 13:20Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

«ՏԵՐՆ Է, ՈՐ ՈՒՂՂՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՔԱՅԼԵՐԸ…» | Август 2010
«Գիրք առակաց»

-Սրբություն է սա, պետք է տանեմ բուժելու: Տեսնու՞մ եք, մագաղաթը հարյուրամյակների «բեռից» տկարացել է, թեև զարդանախշի բնական գույները չեն խամրել:
Սրբազանը, ինչպես անօգնական մանկան, քնքշորեն կրծքին է սեղմում հնամենի ձեռագիրը: Այս մասունքը , որպես սիրո և նվիրումի դրսևորում դեպի մայր եկեղեցին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի Առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանին է ընծայաբերել Բորիս Աշոտի Տեր Ավանեսովի ընտանիքը:


Ձեռագիրը Աստվածաշնչի 75 գրքերից մեկն է`  Սողոմոն Իմաստունի «Գիրք Առակացը»: Հայոց տառերի գյուտից հետո այս նշանավոր գրքի առաջին գլխի առաջին տողն է երանելի Մաշտոցը թարգմանել ու գրառել ոսկեղենիկ տառերով` ահա հայաբարբառ անդրանիկ նախադասությունը`   «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ա 2)։

Ձեռագիրը 1597 թվականին /հայոց 1046 թիվ/ պատվիրել է Կիլիկիայի Տարսոն քաղաքի եպիսկոպոս Ներսեսը:

-Տեր Ավանեսովները մեր եկեղեցու բարերարներից են, անսահման նվիրումով աջակցում են նոր համալիրի շինարարական աշխատանքներին,-պատմում է Եզրաս Սրբազանը:- Բորիս Ավանեսովի որդին` Ալեքսանդրը սեփական միջոցներով իրականացնում է «Սուրբ նահատակաց» եկեղեցու առայժմ նախապատրաստական փուլում գտնվող նախագծային և շինարարական աշխատանքները:
 Նրանց նվիրաբերած արժեքավոր այս ձեռագիրը մեր ժողովրդի հոգևոր այլ գանձերի հետ միասին ոչ հեռավոր ապագայում իր արժանավոր տեղը կգտնի նորակառույց եկեղեցու թանգարանում:

Նշենք, որ Տեր Ավանեսով ընտանիքը Երևանի պետական Մատենադարանին է ընծայաբերել բացառիկ արժողությամբ մի քանի ձեռագրեր:

ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ԱՌԱԿԱՑ ԳՐՔԻՑ


«Անմիտ մարդուն հարցրին, թե ի՞նչ է իմաստությունը, և նա գտնո՞ւմ է արդյոք, որ իմաստություն կա. նա պապանձվեց, և կարծեցին, թե իմաստուն է»
Տերը հակառակ է ամբարտավաններին,
Նա շնորհ է տալիս խոնարհներին։
Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է նրան։
Արդարների բարությամբ բարեկարգվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախության հանդես է լինում։




При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 952

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am