Пятница, 19.04.2024, 23:07Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԽՃԱՆԿԱՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ | Февраль 2009
- Թիֆլիսի մեր մեծ ավանդալից ընտանիքն ուներ, այսպես ասած,  հաստիքային աղքատներ: Նրանք գալիս էին, իրենց դարդն ու ցավը պատմում մեծ տատիս` Արփենիկին, հետո վերցնում հասանելիքն ու անհետանում մինչև հաջորդ այցը: Այս ամենին մերոնցից ոչ  ոք առանձահատուկ նշանակություն չէր տալիս, դա առօրեական էր, նույնիսկ բնականոն անհրաժեշտություն: Եվ , երբ մեր օրերում նման արարքը հորջորջվում է ՙբարեգործություն՚  բառով, ես մի տեսակ կորցնում եմ ինձ: Ինչ մեծ բան է` ունեցածիցդ բաժին հանես չունևորին:

Զրուցակիցս Ժաննա Թևանյանն է` ՙՌանդեվու Փարիզի հետ՚ հաստատության ղեկավարը: Այս կազմակերպությունը Ռուսաստանի առևտրական տարբեր կետերին ապահովում է ֆրանսիական հայտնի ֆիրմաների արտադրության ամենօրյա հագուստի տեսականիով: Հաստատության գործունեության կարևոր ոլորտներից է բարեգործությունը: Մոսկվայի,  Պենզայի, Վորոնեժի տարբեր մանկատների հասցեներով քանիցս առաքվել են զգեստներ, գրենական պիտույքներ, կենցաղում անհրաժեշտ մանրունքներ:

-Ես գտնում եմ, որ օգնությունը պետք է հասցեագրված  լինի կոնկրետ մարդկանց ու կազմակեպություններին: Միայն այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ այն տեղ կհասնի:

Ի սկզբանե մարդուն ձևավորում է մանկությունը: Այն լիարժեք  է, եթե կան տատ ու պապ, անթիվ ու անհամար մորաքույրներ, հորաքույրներ, քեռիներ, հորեղբայրներ…Նրանք մեր կյանքի վիպագրության այն գլխավոր գործող հերոսներն են, որոնց  պահվածքն ու արարքները շատ երկար ժամանակ, երբեմն` ընդմիշտ դառնում են մեր ապրելաձևի ու մտածելակերպի կողմնորոշիչը:

Ժաննա Թևանյանի մանկության հուշերն առնչվում են գյումրեցի Արփենիկ տատի ու Գրիշ պապի, շուշեցի Եղիշ պապի, խարբեդցի մյուս նախնիների հետ:

-Տատս` Արփենիկը, խոր հավատացյալ էր,- վերհիշում է Ժաննան:- Մեր տանն օրը սկսվում էր նրա բարձրաձայն աղոթքով: Միայն այդ արարողությունից հետո ընտանիքն իրավունք ուներ նստելու նախաճաշի: Մենք` փոքրերս, կլանված հետևում էինք նրան, վերարտադրում նրա խոսքերը: Այնպես որ ես չեմ հիշում ինձ այն տարիքում, երբ դեռ չգիտեի ՙՀայր մերը՚: Սովորաբար տատիս հետ գնում էինք Հավլաբարում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցին, մեծ տոներին ուղևորվում էինք Սուրբ Գևորգ:

Մեր տանը մշտապես հնչում էր հայերենը: Տատս, որ ընդամենը երկու դասարանի կրթություն ուներ, զարմանալիորեն նպաստեց գրական նախընտրություններիս: Պատկերացրեք` փոքրիկ աղջնակս , գրել կարդալ չիմանալով հանդերձ, անգիր արտասանում էի Արփենիկ տատիս սովորեցրած բանաստեղծությունները, որոնք պարզ հիշում եմ մինչև օրս:
                  
Քո ժպիտը վարդի նման,
 Արտասուքդ` մարգարիտ,
Ուր որ գնաս` Աստված քեզ հետ`
Օձ ու կարիճ չխայթի:


Այսօր ինքս եմ տատիկ ու նրա ինձ տված խրատները արտաբերում եմ սեփական թոռներիս համար. ստախոսելը մեծ մեղք է, մեծերին պետք է հարգել, երբ հայրիկը քնած է, աղմկել չի կարելի…
Մեր մեծ ընտանիքում ճաշը վայելուչ ու հանդիսավոր մի արարողություն էր:  Սեղանի գլխին  նստում էին տղամարդիկ, նրանց կողքին տեղավորվում  էին հարսներն ու երեխաները: Ապա` հերթը հարևան երկու աղքատ ընտանիքներինն էր, և նոր` ամենավերջում, սեղանին մոտենում էր տատս, վայելելու այն, ինչ մնացել էր:
Քույրիկներիս հետ անհամբեր էինք երեկոյի գալուն: Մութն ընկնելուն պես մայրս ձեռքն էր վերցնում գիրքը ու սկսում ընթերցել մեզ, բոլորիս համար: Փոքրերս  պառկում էինք մեր մահճակալներում, մեծերը տեղավորվում էին մորս շուրջը: Այսպես , դեռ մանուկ, ծանոթացա Րաֆֆու ՙՍամվելի՚ , ՙԽաչագողի հիշատակարանի՚ և  ազգային այլ հանրահայտ,  հրաշալի ստեղծագործությունների հետ: Ընթերցումը մշտապես ավարտվում էր տաք բանավեճերով` յուրաքանչյուրն հայտնում էր իր կարծիքն ու պատմական հանգուցային իրավիճակների  լուծման իր տեսանկյունը… ՙԱխ այդ Բյուզանդիան, որի նենգությունից միշտ տառապել են մերոնք՚,- վրդովվում էր մանկական հոգիս մինչև հաջորդ երեկո, երբ նորից մահճակալում կուչ եկած ուշադիր պիտի ունկն դնեի մորս:
Շուշեցի պապս

-Նրան Եղիշ էին կոչում: Փոքր տղա` ականատես էր եղել, թե ինչպես թուրքերն անարգել  էին երկու հարազատ քույրերին: Պապս ոխը սրտում անդամագրվել էր Անդրանիկի ջոկատին ու վրեժխնդիր եղել քույրերի համար:
Նկատել էի` ականջ է դնում թուրքական մեղեդիներին, հետն էլ լալիս: Հարցնում էի` պապ, թե  թուրքերին չես սիրում,  ապա ինչու± ես լսում նրանց երգերը:
Պապս խոր հոգոց էր հանում ու տխուր պատասխանում.
-Բալես, չես հասկանա:
Գաղտնիքը բացահայտվեց հետո, տարիներ անց: Գրող Սերո Խանզադյանը վավերագրական փաստեր էր հավաքում իր ՙԱնդրանիկ՚ վեպի համար: Իմանալով այդ մասին, Եղիշի որդին`   քեռիս, խնդրեց հորից գրառել իր հիշողությունները: Պապս,  ի զարմանս տնեցիների, ձեռքն առավ թուղթն ու գրիչը և գրառեց ապրած իր կյանքը:Նրա տողերից  իմացանք այս տխուր պատմության մասին:

Հետախույզ պապս ընկերոջ հետ գերի է ընկնում թուրքերին:Նրանց փակում են մարագում,  գնդակահարելու միտումով: Հսկող հասակավոր թուրքը քթի տակ դնդնացնում է  ինչ-որ  բայաթի: Պապս, որ հրաշալի ձայն ուներ, երևի թե որոշում է իր դահճի սիրտն առնել և  առաջարկում է նրա համար երգել թուրքերեն:
- Այ անհավատ, դու ինչ± երգող ես, -  ծաղրում է նրան թուրքը: Եղիշ պապս սկսում է երգել: Անակնկալի եկած թուրքը, սրբելով արցունքները, կամաց արտաբերում է` ՙԴու տղա չես, բլբուլ ես: Փախիր, շուտ անհետացիր, ես քեզ ազատում եմ՚:
- Միայն ընկերոջս հետ, - հանդգնում է պահանջել պապս:
Զայրացած թուրքը ներս է հրում տղային ու դուռը նորից ամուր փակում: Առավոտյան, երբ տղաները պատրաստվում էին դիմավորելու մահը, նորից հայտնվում է թուրք պահակը եւ դիմում է պապիս հետեւյալ խոսքերով:
- Օղուլ, դու ոչ միայն բլբուլ ես, այլև տղամարդ: Արագ հեռացեք էստեղից, քանի ձեր հետևից չեն եկել:

Խարբերդցի պապս

Անունը Սարգիս էր, Մալաքյան ազգանունով: Անրի Վերնոյի հեռավոր բարեկամներից էր, ո±վ գիտե, գուցե Արշիլ Գորկուն էլ էր ճանաչել:  Նրա աղջիկներից` իմ մորաքույրերից մեկն ամուսնացել էր վրացու հետ:
Պապիս գերեզմանը Խոջավանքի հայկական գերեզմանատնում էր, մեր պատուհաններից նշմարվում էր: Տարիներ անց, տխրահռչակ Զվիադի կառավարման օրոք որոշում ընդունվեց հայկական գերեզմանոցի տեղը եկեղեցի կառուցել: Մորաքրոջս վրացի ամուսինը յուրովի արձագանքեց այդ նորությանը`ՙՈսկորների վրա կառուցված եկեղեցին կանգուն չի մնա՚,- խորհրդավոր տոնով ասաց նա:

Նախնիների մասին հիշողությունը հատուկ համ ու հոտ ունի: Այն հարկավոր է պահել, պահպանել,  փոխանցել եկող սերունդներին:
Վերջերս փոքրիկ թոռնիկս մի ՙանսպասելի հայտնագործություն՚ էր կատարել: Մի երեկո զարմացած աչիկները լայն բացած վազեց մոտս ու գոչեց.

- Бабушка, ты знаешь, оказывается, я армянинец!

Հուսամ, որ այդ նոր գիտելիքը  թոռանս հոգու խորքում կարթնացնի  մեր ժողովրդի, իր նախնինրի մասին ամեն ինչ իմանալու անհագ ծարավ: Ցավում եմ, որ դեռ չգիտե ՙՀայր Մերը՚: Կարծում եմ , որ մեր աղոթքը  կսովորի ՙՀայորդյաց տանը՚, ուր նախապատրաստվում ենք հաճախել:

Ժաննա Թևանյանը, հանձինս Մոսկվայի ՙՍուրբ Հարություն՚  եկեղեցու   հոգևորականների, գտել է նոր համախոհներ բարեգործության ասպարեզում: Շուտով Արցախի երեխաներին կհասնի նրանց կողմից առաքված օգնությունը:
 
Վրջն.

Թևանյան ընտանիքի ավանդություններից

Կոտորածից մազապուրծ ընտանիքը անցնելիս է լինում Արաքս գետը: Շտապել էր պետք, երեխաներին փրկել մահից: Թափորը  մեծ դժվարությամբ հաղթահարում է անանցանելի ճանապահը: Գետի մյուս ափին, արդեն հաջորդ օրը , պարզվում  է,  որ խուրջիններից մեկը, որի մեջ տեղավորել էին ՙՆարեկը՚, չկա: Մտահոգ հարազատները ողջ օրը խելքի չեն գալիս, իսկ նրանցից մեկին գիշերը երազում հայտնվում է ճերմակահեր մի ծերունի և հանդիմանում`- ՙԻնչու՞ լքեցիք ինձ՚: Առավոտ շուտ տղամարդիկ շտապում են ետ , դեպի  Արաքսի ափը: Երկար փնտրտուքից հետո նրանցից մեկը նկատում է ջրի տակն անցած խուրջինի ծայրը: Նրանց ուրախությանը սահման չկար, ասես վերագտել էին իրենց հույսն ու հավատը:
Ակնարկի ձևավորման համար օգտագործված են գեղանկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի աշխատանքները:

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 2022

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am