Пятница, 22.11.2024, 21:07Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

Իմ փրկությունն առանց աստծո կամքի չէր լինի… | Декабрь 2008

Փողոցում, թե որևէ այլ տեղ նրան հանդիպելիս մտքովդ անգամ չի անցնի, թե գեղեցկադեմ, հմայիչ ժպիտով երիտասարդ այս կինը արդեն հինգ տարի է, ինչ կորցրել է տեսողությունը; Հենց այդպես` ապագայի մեծ ակնկալիքներով, ապահովված ներկայով, հետաքրքիր բազմազբաղ առօրյայով ամփոփ կյանքը ընդհամենը մեկ ակնթարթում չքվեց, ասես անհետացավ ու ամեն ինչ պարուրվեց սևով, կուրության մթությամբ. Աղետը վրա հասավ սովորական մի առավոտ: Սարսափելի հիվանդության համար չկար ոչ մի նախադրյալ: Ի ծնե առողջ էր, ֆիզիկապես շատ կոփված: Դեռևս 1987-ին Հայաստանի վոլեյբոլի ուսանողական հավաքականի կազմում նվաճել էր ԽՍՀՄ չեմպիոնի և ստացել սպորտի վարպետի կոչումը: Առողջ ապրելակերպը անժխտելիորեն նրա կենսաձևի միակ նախապայմանն էր; Ուրեմն` ինչ՞ն էր պատճառը,- միայն տարիներ անց, հոգևոր երկար դեգերումներից հետո, նա կտա պատահածի իր սեփական մեկնաբանությունը, որը, մեզ` շարքային մարդկանց համար, քիչ անընկալելի ու անսովոր է…

  - Ինչ կկատարվեր ինձ հետ, եթե ինքս հայտնվեի նման պարագայում` չհանդգնեցի այդ ահավոր պահին ունեցած զգացմունքների մասին հարցնել իմ հերոսուհուն` Գայանեին: Չէ, վիշտ պատճառելու վախ չունեի, քանզի մեր հանդիպման առաջին իսկ րոպեից հասկացա, որ գործ ունեմ շատ ուժեղ, անսահման բարի և, բնականաբար, ներողամիտ մի էակի հետ, որն ի վերուստ օժտված է մեր օրերում այնքան անհրաժեշտ ու այնքան հազվադեպ` դիմացինին համբերատար և ուշադիր ունկնդրելու, ապա նոր սեփական տեսանկյունը մատչելի ձևով հրամցնելու ունակությամբ: Պարզապես հասկացա, որ բավականին փոքրոգի եմ ու անպատրաստ լսելու այդ մասին: Զարմանքս անսահման էր, երբ զրուցակիցս ինքը պատասխանեց չտված հարցիս: – Խուճապի չմատնվեցի. հետաքրքիր խաղաղություն էր իջել հոգուս, գիտակցում էի անպատրաստ լինելս դժբախտությանը, բայց նաև անհագ ծարավով փորձում էի ճանաչել “կույր աշխարհը”: Ասես մի աներևույթ ուժ ձեռքս բռնած առաջնորդում էր ինձ մթության լաբիրինթներում: Ոչ մի անգամ չընկա, չվնասեցի ինձ: Հետո, տարիներ անց հասկացա, թե ինչքան կատարյալ է ստեղծել մեզ Արարիչը, իսկ մենք օգտվում ենք մեզ տրված ունակությունների միայն չնչին մասից: 

Ճակատագրի բերումով Մոսկվայում հայտնվեց 1995-ին: Քաղաքացու ակտիվ դիրքորոշումը նրան բերեց բարեգործական հայտնի մի կազմակերպություն, ուր զբաղվում էր խնամազուրկ անչափահասների հարցով: Սիրում էր իր գործը, և, որպեսզի կարողանա լիովին պաշտպանել նրանց իրավունքները, որոշեց ստանալ իրավագիտական կրթություն: Գայանեն դիպլոմավոր մանկավարժ և իրավաբան է: Նախկինում անապաստան շատ պատանիներ նրան են երախտապարտ իրենց վերագտած կյանքի համար: Կուրությունը պատճառ դարձավ հրաժարվել սիրելի գործից: - Ժամանակավորապես, - ճշտում է նա, - որովհետև ի տարբերություն նրան բուժելը անհնարին համարող պաշտոնական բժշկության,Գայանեն համոզված է, որ տեսողության վերականգման պահը հեռու չէ:
Այս տարվա մարտին, հերթական քննությունից հետո, ակնաբույժը անսպասելիորեն արտաբերեց՝ «Օգնելն անհնար է՝ փորձիր հաճախել եկեղեցիե: Գայանեն հանկարծակի եկավ լսածից՝ ինչպես մինչ այդ ինքնուրույն չէր հասկացել այդ պարզ ճշմարտությունը:
Առաջին այցը, մոր ուղեկցությամբ էր, Սուրբ Զատիկի օրը: Եկեղեցին աշխույժ, բարյակցակամ ժխորով ընդունեց նրան: Առանց հոգնության լսեց պատարագը, ունկն դնելով ամեն մի խոսքին: Հետո նրան մոտեցան Սուրբ Հարություն եկեղեցու երիտասարդ հոգևորականները, ու սկիզբ առավ մի ջերմ բարեկամություն, աոանց որի, այսօր Գայանեն չի պատկերացնում իր կյանքը: Այցելությունները դարձան կանոնավոր: Գալիս է առանց որևէ ուղեկցության, ամեն կիրակի, լսում քարոզները, “մաքրվում”, եթե նախկինում չէր երգում, ապա զարմանալի մի շնորհով հիմա միանում է երգչախմբին: 

- Օրերից մի օր հանկարծ զգացի, որ աչքս զգայուն է եկեղեցում կախված ջահի լույսին: Աստծո լույսն էր դա, անկասկած… Ուրախությունս ինձ հետ կիսեցին հոգևորական իմ նոր բարեկամները: Հրա ՞շք էր, սա…

Բժիշկները արձանագրեցին կատարվածը:Նախկին խնամառուի տեսողությունը, թեև շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ վերակագնվում է: Գայանեն կարող է, առայժմ դեռ ոչ հստակ, տեսնել խոսակցի դեմքը:  

- Իսկ մի քանի օր աոաջ նկատեցի փոսը, որ.., «շրջանցել եմե այս բոլոր տարիներին: Ես գիտեմ, ո՞վ է այն “անտես աոաջնորդը”, որ հոգ էր տանում իմ մասին: Զարմանալի է՝ կուրությունը բացեց աչքերս, ավելի իմաստավորեց կյանքս: Անգամ զերծ եմ չարությունից նրանց նկատմամբ, ովքեր ծանր օրերիս երես թեքեցին ինձանից: Միայն չեմ կարող ներել ինքս ինձ, որ չեմ կարդացել Սուրբ գիրքը: Ապաքինվելու եմ, այնպայման: Այս կուրությունը ոգուս փրկության փորձությունն է: Ես դեռ պիտի կարդամ Աստվածաշունչը, - ասում է նա ու խորհրդավոր ժպտում: 




При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1587

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am