Четверг, 18.04.2024, 23:09Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ «ԺԱՄԻ ՍԻՐԱՀԱՐ» ՔԱՂԱՔԻՆ | Март 2010
Այսպիսի գրական հուշակոթող, որ իր մեջ ներառի որևէ  քաղաքի պատմությունը վաղ ժամանակներց մինչև օրս, որի էջերում մանրամասն, առանձնակի ջերմությամբ, պատմվի այդ քաղաքի անվանի գերդաստանների, կենցաղի, ծեսերի,  ավանդույթների մասին, թերևս կերազեն ունենալ աշխարհի շատ և շատ բնակավայրեր:

Ասվածը  վերաբերում է բնույթով հանրագիտական ստվարածավալ այն նոր գրքին, որը հրատարակվել է հազարամյակների պատմություն ունեցող հանրահայտ Կումայրի-Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի քաղաքի  քաղաքապետարանի կողմից, 2009 թվականին:

Հրատարակությունը կրում է «Գյումրի, քաղաքը և մարդիկ» անվանումը և բաղկացած է 454 էջից: Գիրքը հեղինակել են հանրահայտ գիտնականներ, արվեստի, մշակույթի ճանաչված գործիչներ, այդ թվում` Բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի հայաստանյան բաժանմունքի ակադեմիկոս Վարդան Ղուկասյանը, որը և է աշխատության խմբագիրը, պատմական գիտությունների դոկտորներ Սարգիա Պետրոսյանը և Վրեժ Վարդանյանը,  փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Խաչատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը, այլոք:


Ցանկացած գրավոր աղբյուր արժեքավորվում է օգտագործված սկզբնաղբյուրների և գրականության առատությամբ: Ներկայացվող այս «ձեռնարկի» վերջին էջերում տեղադրված գրքերի ցանկը, որից օգտվել են կազմողները, պատկառազդու է և հիմնավոր: Ստրաբոնից ու Պլուտարքոսից զատ,այդ «ցուցակում» տեղ են գտել  տասնյակ անվանի գիտնականների, հետազոտողների աշխատությունների անվանումները, աշխատություններ, որոնցում ուսումնասիրված երևույթներն ու դեպքերը այս կամ այն կերպ «առնչվել են» փառաշատ քաղաքի պատմությանը: Նշենք դրանցից մի քանիսը. М. Камера, К. Голенко, «Ленинаканский клад сасанидских и византийских монет.1956г.,  А. Манандян, «Маршруты персидских походов императора Ираклия»,  А. Калантар, Открытие дохалдского поселения близ Ленинакана. Проблемы истории докапиталистических обществ», 1934,  և այլն:
 Քաղաքի ճարտարապետությունը, արհեստները, արվեստը և մշակույթը ներկայացնող բաժինները ընթերցողին մանրամասնորեն պատմում են այդ ոլորտների առանձին փուլերի մասին:

Մեծ ուշադրության է արժանի գրքի երկրորդ մասում տեղ գտած «Հոգևոր  և նյութական մշակույթը» բաժին: Այն իր մեջ  ընդգրկում է քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը, եկեղեցին ու հավատքը, կենցաղը, ծեսերը, տոները, գյումրվա համով, հոտով բառն ու բանը, կրթական գործն ու գիտությունը, գրատպությունը, մամուլը, գրական, թատերական, երաժշտական, մարզական կյանքը: Ինչ խոսք, հեղինակներն անկարող էին անտեսել քաղաքի նշանավոր գերդաստանների պատմությունը, որի արժանավոր ներկայացուցիչները իրենց ապրած իմաստավոր, նվիրական  կյանքով շենացրել են այս նմանը չունեցող, զարմանալի բնակավայրը, նրա փառքը տարածել «յոթ սարից, յոթ ձորից այն կողմ», աշխարհով մեկ: « Գերդաստաններից յուրաքանչյուրը քաղաքի պատմության մի էջն է գրել` այդպես Գյումրին դարձնելով տոհմատունների, բնիկների քաղաք:..Որքան էլ ցարական Ռուսաստանի ազդեցությունները մեծ լինեին այս քաղաքում, այնուհանդերձ Գյումրին մնում էր դեմոկրատական քաղաք`լուրջ շերտավորումներից խույս տալով, դասային և խավային անջրպետումներից հեռու մնալով: Հենց այս հանգամանքն էլ նպաստել է տոհմերի, գերդաստանների մեջ բարեկամության հաստատմանը, քավոր սաներությանը: Առհասարակ, մեծատունները սիրով են համաձայնել ստանձնել քավորություն, մկրտել չքավոր դասի ներկայացուցիչներին` այսպիսով ցույց տալով և իրենց հավատարմությունը Սուրբ Մյուռոնի հանդեպ, և ուրույն դեմոկրատիզմը»,- գրում են հեղինակները:Գյուրիի մեծահարուստներից հինգ գերդաստան  ստացել էին առաջին գիլդիայի վաճառականի տիտղոս, որն ուներ թրթեղյա դրոշակի տեսք և փակցվում էր գերդաստանի առանձնատան ամենաերևացող տեղում: Իսկ ինչքան հնչուն էին այդ գերդաստանների անունները`Ձիթողցյաններ, Տալոնք` Տալյաններ, որոնց թաղամասում ապրում էին թենաքեչիներ, բոստանչիներ, քարվանսարայատերեր, դամրչիներ: Տալյանների տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչները դարձան աշուղ Շերամն ու Շարա Տայլանը: ի դեպ, Սերգեյ Եսենինի «Շահանե» բանաստեղծությունը ձոնված է Տալոնց գերդաստանի գեղեցկուհի հարսներից մեկին` Շահանդուխտ Տալյանին: Հիշատակել Գյումրվա գերդաստանները և չհիշել Իսահակյանների մասին` անկարելի է: Այս ազգանվան կրողն էրմեր ժողորդի սիրելի Վարպետը` Ավետիք Իսահակյանը: Հիշատակության արժանի են նաև բանասեր Աբաս Իսահակյանը, վաղամեռիկ գրող Իսահակ Իսահակյանը, այլոք:

Դրամփյանների նշանավոր տոհմն այսօր էլ մեծ պատիվ ու հարգանք ունի առասպելական ու առասպելներով լեցուն այս քաղաքում: Ասում են, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման հանգանակությանը նրանք սեղանին ոսկով մի խոշոր գումար են «դրամփցրել», այս դեպքից հետո էլ ստացել են գերդաստանի անունը:

Երանոսյաններ, Քյանդարյաններ, Տիգրանյաններ,  Բրուտյաններ, Փահլեվանյաններ, Մերկուրովներ` նրանցից է սերում աշխարհահռչակ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը` ահա քաղաքը շենացրած ընտանիքների ազգանունների ոչ լրիվ ցանկը:

Հետաքրքիր է ծանոթանալ Ղուկասյանների`Չադրենց գերդաստանի պատմության հետ,  որի մերօրյա շառավիղներից է 1999-ին Գյումրու քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը: Նրա ղեկավարության տարիներին աղետից վերածնված քաղաքում կանգնեցվել են Շառլ Անզնավուրի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի, Հայուհու, Բագրատունիների, Աշոտ Երրորդ Ողորմածի, Ջիվանու,Շերամի, Ատրպետի, Դուդուկահարի և այլ հուշարձանները, հառնել մշակույթի նոր օջախներ:

Մի փոքրիկ հոդվածի սահմաններում անհնար է ներկայացնել Գյումրիի  բոլոր փառավոր գերդաստանները, որոնց պատմությունների նկարագրությունը արժանի է առնվազն Դյումայի գրչին:

Գիրքն անգամ թերթելիս անհագ պահանջ ես զգում վերապատմել այն, ինչ տեղ է գտել նրա էջերում: Առանձնակի խոսակցության թեմա են բազմաքանակ լուսանկարներն ու նկարազարդումները, որ այս սքանչելի հրատարակությանը տալիս են մեկ այլ`գեղարվեստական արժեք: Եվ դա հասկանալի է` ժամերի, երգիչների, բանաստեղծների, տաղանդավոր արհեստավորների քաղաքը նաև նկարիչների օրրանն է` երեևի նրանք,  ում բախտ է վիճակվել  այստեղ ծնվել,  գույնի զարմանալի  ու անկրկնելի մի զգացողություն ունեն, որ հատուկ է միայն նրանց` արմատներով շիրակցի նկարիչներին:

Այսօր «Հայաստանի աղը»`Գյումրին նորոգվում է կառուցվում է: Ինչպես նախկինում, նրա շեները, տները,  դպրոցները, փողոցները լի են մանուկների ծիծաղով ու զրնգուն  ձայնով: Նրանք են կերտելու սիրելի քաղաքի ներկան ու ապագան, քաղաք, որ քայլում է դեպի հավերժություն…


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 2091

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am