Четверг, 28.03.2024, 17:29Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀԱՅԵՐՆ ԱԼԹԱՅՈՒՄ | Март 2011
Ալթայում հայ համայնքի ձևավորումը բաժանվում է երկու  փուլերի : Առաջին փուլն ընդգրկում է 1947-1953թվականները: Այդ տարիներին  այստեղ հայտնվեցին Ստալինյան բռնապետությանը զոհ դարձած մոտ 70000 աքսորյալներ,  որոնց շարքերում կային մշակույթի և քաղաքական գործիչներ, հոգևորականներ և բազմաթիվ նշանավոր այլ դեմքեր: Նրանցից շատերին 1953 թվականից  հետո թույլատրվեց ետ վերադառնալ հայրենիք: 1975 թվականի տվյալներով հայերի թիվը այդ շրջանում Բառնաուլում հասնում էր 100-150-ի: Չնայած նրան, որ Խորհրդային Միությունը ետստալինյան տարիներին քարոզում էր ազգերի և ժողովուրդների հավասարություն, այնուամենայնիվ,  ոչ պաշտոնական տվյալների համաձայն,  Ալթայի ԲՈՒՀ կարող էին ընդունվել այլազգի ընդամենը մեկ կամ երկու ուսանող: Հակառակ այս դրվածքի,  հայերը միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրամասի  ուսման և գիտության զարգացման բնագավառում: Հպարտությամբ կարող ենք նշել մի քանի մեր հայրենակիցների, որոնք իրենց ներդրումն են ունեցել Ալթայում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրման, նրա կայացման և բժիշկների պատրաստման գործում: Նրանց թվում է բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գալլի Աբգարի Կայսարյանցը:  Նա 1957- 1963 թվականներին եղել է Ալթայի պետական բժշկական ինստիտուտի պրոռեկտորը, իսկ  1956-1965 թվականներին` ամբիոնի վարիչ: Դոկտոր -պրոֆեսոր Արամ Համազասպի Տրդատյանը 1959 թվականից ղեկավարել է Ալթայի պետական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը, իսկ 1966-1971թ. եղել է ամբիոնի վարիչ: 1958-1968թ. ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչն էր դոցենտ Գեորգի Վահանի Մելիքբաբախանովը: ՌԴ վաստակավոր բժիշկ, դոկտոր - պրոֆեսոր Բագրատ Համայակի Սարգսյանը 1984-1986 թվականներին եղել է բուժական ֆակուլտետի  դեկան, 1986 թվականից ղեկավարել է բժիշկների վերապատրաստման ֆակուլտետի դատական բժշկության ամբիոնը: Այսօր Բագրատ Սարգսյանը բժիշկների վերապատրաստման ֆակուլտետի դեկանն է:

Ալթայի գյուղատնտեսության զարգացման գործում իր ուրույն վաստակն  ունի մեր հայրենակից,  ԽՍՀՄ Գյուղատնտեսության ակադեմիայի ակադեմիկոս Շահեն Հարությունի Մկրտչյանը:  Նրա անմիջական ջանքերի շնորհիվ Բառնաուլում հիմնվում է գիտահետազոտական կենտրոն`  երկու գործող ինստիտուտներով, որոնցից մեկի` Ալթայի անասնաբուծության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը եղել է նա:

  Երկրորդ փուլն սկսվում է1991-1993 թվականներից, երբ Խորհրդային միության փլուզումից հետո հարյուրավոր հայեր բնակություն հաստատեցին Ալթայում: Բավականին ստվար հայության շահերը պաշտպանելու համար անհրաժեշտություն  առաջացավ կազմավորված, գրանցված և մարզային ու քաղաքային իշխանությունների կողմից ընդունված համայնք ունենալը: Այս հարցում իրենց գնահատելի դերն  ունեցան Շահեն Մկրտչյանը, Բագրատ Սարգսյանը, Արոյան եղբայրները և այլ նվիրյալներ: Նրոնց համատեղ ջանքերի շնորհիվ Բառնաուլում գրանցվեց  «Հայ մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որ ստեղծեց  կիրակնօրյա դպրոց, ամսագիր: Կազմակերպվում էին տարբեր միջոցառումներ և համերգային ծրագրեր: Այս ժամանակահատվածում  ծաղկում է ապրում նաև սպորտային կյանքը: Հիշարժան է բռնցքամարտի միջազգային մրցույթների պարբերաբար կազմակերպումը` նվիրված որպես դաշնակ Ալթայ աքսորված  Մարդո Պոկրաչյանի  հիշատակին:  Վերջինս Ալթայի բռնցքամարտի դպրոցի հիմնադիրներից մեկն էր:  1999թ-ին հիմնվում է  Բառնաուլի «Արագած» ֆուտբոլի թիմը, որ մինչև օրս գործում է Սամվել Մանասյանի աջակցությամբ: Թիմը մասնակցություն է ունեցել Համահայկական բոլոր առաջնություններին, զբաղեցնելով տարբեր մրցանակային տեղեր:
 Վստահաբար, տեղի հայությունը պետք է ունենար նաև հոգևոր պահանջներ:  2002 թվականին, Մխիթար Արոյանի ջանքերով Ալթայում գրանցվում է Հոգևոր հասարակական կազմակերպություն «Սուրբ Հռիփսիմե» անվանմամբ: Այն ընդգրկվում  է Նոր Նախիջևանի և  Ռուսաստանի Հայոց թեմի կազմում: Հիմք է դրվում Բառնաուլի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու կառուցմանը:  Եկեղեցու հիմնարկերքը կատարվում է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ`Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ:  2005թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի, Տ. Մաշտոց քահանա Հակոբյանը նշանակվում է հոգևոր հովվի ծառայության Բառնաուլի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցում:               
        
2006թվականին Թեմակալ  Առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ օծվում են եկեղեցու գմբեթի խաչերը և Արամայիս Մարտիրոսյանի բարերարությամբ եկեղեցուն նվիրած խաչքարը:

2008թ-ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվում է օծումը Բառնաուլի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցու:Եկեղեցու կառուցման և օծման առիթով Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմակալ Առաջնորդի,  եկեղեցու շինարարությանը մասնակցություն ունեցած բարերարները պարգևատրվեցին «Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ»  շքանշանով: Բարձրագույն այդ շքանշանը ստանալու պատվին արժանացան Մխիթար Արոյանը, Յուրի Արոյանը, Հայրապետական  կոնդակով    պարգևատևվեցին  Խորեն  Բուլուդյանը,  Սամվել Գրիգորյանը,  Սամվել Մանասյանը, Էդուարդ  Թումասյանը, Վարդան Քոչարյանը, Արայիկ Մաժանգուլյանը, Հովհաննես Շահինյանը, Դավիդ  Պետրոսյանը, Մաքսիմ Մանուկյանը, Ավետիկ  Աղեքյանը, Գարիկ Գևորգյանը, շինարարներ Դենիս Գանաշիլովը, Պետրոս Բաղնիքյանը, Էդգար Սարգսյանը:

2005 թվականից  ի վեր եկեղեցին  գործում է, նշվում են բոլոր տոներն ու ծիսակատարությունները, ունի նորակազմ Երիտասարդաց միություն: Ուշագրավ է այն, որ եկեղեցի են այցելում ոչ միայն հայեր, այլ նաև օտար ազգի և կրոնի ներկայացուցիչներ, որ վկայում է մեր ժողովրդի մշակույթի, կրոնի և եկեղեցու նկատմամբ ցուցաբերած հարգանքի մասին:

Ալթայի հայ համայքն այսօր գործող առաջադեմ համայնքներից է: Հարյուրավոր ուսանողներ սովորում են տարբեր ուսումնական հաստատություններում: Հայերն իրենց մասնակցությունն ունեն գիտության, բժշկության, ճանապարհաշինության, թեթև արդյունաբերության, սպորտի և այլ բնագավառներում: Վստահաբար, մեկ հոդվածով անկարելի է խոսել Ալթայում հայերի ներկայության մասին, ուստի խոստանում ենք մեր ընթերցողներին, որ թեման կունենա շարունակություն: 


Տեր Մաշտոց քահանա Հակոբյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 716

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am