Суббота, 23.11.2024, 02:08Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ՆՄԱՆ ՉԵՄ, ԵՍ Ի՛ՆՁ ԵՄ ՆՄԱՆ… | Ноябрь 2011
«Ես ծնվել եմ հավատքը մեջս: Անկախ ինձանից, այն ամենը, ինչ կապված է եղել եկեղեցու հետ` լինի ծիսակատարություն, պատարագ, թե քարոզ, ինձ հուզել է մինչև արցունքը: Ամուր հավատքն ինձ անցել է ծնողներիցս, տատիցս ու պապիցս»:
Հովիկ Մանուկյան


Պատարագի ոգեղեն մեղեդիները լսելիս զգում ես Արարչի ներկայությունը: Կարևորվում է նաև այն, թե ովքեր են շուրջդ: Նրանց հետ մի ես, քո մտքերը նրանց բարի մտքերի հետ ներդաշնակ են: «Սուրբ Հարություն» եկեղեցու գրեթե բոլոր կիրակնօրյա համատեղ աղոթքների մասնակիցն է Հովիկ Մանուկյանը, ում խոսքերով` «աղոթքը այնպես է կոփում ու ամրացնում հոգին, որ բնականորեն դադարում ես քեզ «վատ պահել», որևէ մեկի մասին չարախոսել, որևէ մեկին կոպտել»:

Հովիկը` սեփական բնորոշմամբ ապակու քանդակագործ է, ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը, ճակատագրական մի օր հայտնվելով Արզնու բյուրեղապակու գործարանում, սիրահարվել է ապակու թրծման գործընթացին և մեկընդմիշտ ստեղծագործական իր կյանքը կապել է դրա հետ: Ճանաչված արվեստագետի գործերը մեղեդային են, ունեն կամերային հնչեղություն, միաժամանակ նրանց մեջ որսալի են հայրենի Գառնիի գունային ելևէջները, նրա բազալտե սիմֆոնիայի «մոտիվները»:
-Եթե քեզ բախտ է վիճակվել ծնվելու Գառնիում, բնականաբար քո հոգևոր նկարագիրը կրում է նրա բնության ոգեղեն դրոշմը: Թեև վաղուց եմ հեռացել բնօրրանից, աչքերս փակ կարող եմ ասել, թե Գեղարդի տաճարի որ մասում ինչ խոյակ ու խաչքար կա: Իմ կայացման մեջ մեծ դեր ունեն այն երգերը, որ մանկուց լսել եմ տաճարում, հավատացյալ պապ ու տատերիցս: Մի խոսքով` Հավատքն այն բնական միջավայրն էր, որում ծնվել ու մեծացել եմ ես:



-Թե ինչքանով են դիտողի համար իմ գործերը արձաններ, որոշում է յուրաքանչյուրը` յուրովի,- ասում է նա:- Կարևորն ասելիքն է, որ հատուկ երբեք չեմ «շեշտադրում», թեև արյան ձայնը լսելի է իմ բոլոր գործերում: Նույնիսկ նրանց գույները «խոսում են» են այն տրագիզմի մասին , որ կա մեզանից յուրաքանչյուրի մեջ:

Ըստ Հովիկի, արվեստն առանց հավատքի չի լինում: Արտաքուստ կատարյալ թվացող արվեստի գործը, եթե կերտվել է առանց հավատքի, չի ձգում, չի գերում մարդուն: Կարող է պարադոքս թվալ` աբստրակցիայի ժանրը, /ինչին թերևս կարելի է վերագրել Հովիկ Մանուկյանի արվեստը/ պատկերավոր ասած` հավատքին ամենամոտ կանգնածն է. այսպես է կարծում քանդակագործը` «որովհետև այն ոգեղեն է»` շեշտում է նա:

-Հարցնում եք` ինչ եմ ուզում ասել իմ արվեստով: Ճշմարիտ արվեստագետի աշխատանքները նրա ապրումների, տագնապների, ուրախությունների արտացոլանքն են: Տարբեր ժամանակները տարբեր թեմաներ են թելադրում արվեստագետին,- խորհում է նա:- Այսօր ես կարիք ունեմ պայծառ, վառ գույների: Թերևս իմ այսօրը ավելի ուրախալի է: Ես հայ մարդ եմ և դրանով կանխորոշված է որոշակի մի գիծ` դա արյան հիշողությունն է, պատկերավոր ասած` հյուսված խաչքարի երիզը: Այսօր ես իմ անուրջներում տեսնում եմ ապագա ստեղծագործությունս` դա Գառնու ձորի` աղջկական զգեստների խայտաբղետ կտորներով զարդարված ծառն է, որ նրանց իղձերի խորհուրդն է:

- Սեղանիս գի՞րքը: Աղոթագի՛րքն է: Աշխատում եմ կարդալ առավոտ- իրիկուն: Փորձում եմ գտնել աղոթքներին համահունչ այն մտքերը, որ իմ մեջ են: Ինձ համար Արարչից ոչինչ չեմ խնդրում: Խնդրում եմ ուրիշների համար, նրանց, ովքեր կարիքի մեջ են…Ընդհանրապես , կարծում եմ Աստծո հետ կապի նախապայմանը բարությունն է:

Արվեստագետն ապրում է Մոսկվայի հանրահայտ եկեղեցիներից մեկի հարևանությամբ:

-Օրս սկսվում ու վերջանում է զանգերի ղողանջով` երանություն…

Մի ցանկություն ունի` կարմիր ապակիներից խաչեր թրծել և տեղադրել Հայաստանում: Իրագործելի՛ ցանկություն:

Հասմիկ ԶԱՔԱՐՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 773

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am