Воскресенье, 24.11.2024, 16:18Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԻՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԱՆՔ | Декабрь 2011
Մի անգամ օտարազգի բարեկամս, որ մեկ-երկու օր էր, ինչ Մոսկվա էր ժամանել, կես-կատակ, կես- լուրջ, մտահոգ ու զարմացած բողոքեց, թե նկատողություն է ստանում այս ու այն կողմից…ժպտալու համար: «Ի՞նչ բան է` քայլելիս` ժպտում ես, տրանսպորտ մտնելիս` ժպտում ես: Անլրջություն է, այստեղ ընդունված չէ և կասկածանքի տեղիք է տալիս», - «ընդհանուր» առումով բացատրել էին նրան: Ես հիշեցի ժպտերես իմ ծննդավայրն, ու խղճացի այն մարդկանց, ովքեր չունեն դիմացինի բարի ժպիտի կարիքը:

Կարո Սարգսյանը ծննդավայրիս մարդկանց է հիշեցնում: Մի հայացքն իսկ բավական է, որպեսզի նրա մեջ տեսնես մտերիմ մարդու, հայրենակցի: Գրեթե միշտ կիրակնօրյա ժամերգություններին կգա «Սուրբ Հարություն», հոտնկայս կլսի Սուրբ Պատարագը, հետո ընկերների հետ կզրուցեն ինչ-ինչ հարցերի շուրջ: «Այստեղ ենք լրացնում մեր հոգևոր կարիքները»,- ասում է նա ու հիշում առաջին այցը «Սուրբ Հարություն»: 1994-ին էր`ընտանիքի հետ վերահաստատվել էր Մոսկվայում: «Երբ մարդու հոգեկան վիճակը ծանր է` ու՞ր են քայլերը բերում»,-հարց է տալիս նա ու հետն էլ պատասխանում,-«Աստծո՛ տուն /ցավոք, երբ մարդ իրեն լավ է զգում, հաճախ մոռանում է Աստծուն…` քմծիծաղով ավելացնում է նա/: Շրջապատը մերը չէր, ներդաշնակվելու կարիք ունեինք, ձգտում էինք դեպի մեր նմանները, դեպի հայությունը»: Այդպես, եկեղեցին դարձավ Սարգսյան ընտանիքի հայրենիքի հետ հանդիպավայրը: «Մենք` հայերս շատ ենք տարբերվում ոչ միայն մյուս ազգերից, այլև մեկս մյուսից: Մեզանից ամեն մեկը յուրօրինակ է` դրանում է մեր առանձնահատկությունը: Ամենքս մեր երազն ունենք: Մի բան գիտեմ` միայնակ մարդու երազը կարող է երազ էլ մնալ, իսկ երբ բոլորս միասին ենք երազում, ապա համախմբվելով անպայման կհասնենք մեր նպատակին»: Կարոն հետաքրքիր կենսափիլիսոփա է: Նա խոսքառատ չէ, սակայն ասածը դիպուկ է, ավելի շատ աֆորիզմի արժեք ունի /առանձնապես դժգոհում է իմացած հայերենից, թեև հրաշալի է «կազմակերպում» մտքերը և համառորեն խոսում է միայն հայերեն/: «Մարդն ինքն է կառուցում իր կյանքը` ասել կուզի` այն, ինչ տեղի է ունենում նրա կյանքում, ամենի ինչի պատասխանատուն ինքն է: Ինչ որ բան չի ստացվում, սկսում է մեղավորներ փնտրել, այնինչ, մեղավորն ինքն է, որ կա: Մի բան էլ եմ հասկացել` պիտի ներես բոլորին և ամեն ինչ: Դա չի նշանակում, որ պիտի թուլամորթ լինես` չէ՛: Ժամանակը ամեն ինչ չէ, որ բուժում է, ուղղակի ժամանակին պիտի ժամանակ տաս: Համաձայն եմ, մեր այսօրը այնքան էլ փայլուն չէ, բայց դա չի նշանակում, թե վաղը ոչինչ չի փոխվելու: Այսպես չի մնալու: Պետք է հավատալ լավին: Լավը պե՛տք է լինի, դա պարտա՛դիր է»,-վստահաբար կրկնում է Կարոն:

Յուրաքանչյուրիս կյանքը դրամատիկ ֆիլմի չգրված մի սցենար է: Կարոն այնքան հյութեղ ու պատկերավոր է ներկայացնում առօրեական թվացող անցյալի դրվագները, որ դրանք կինոժապավենի նման կենդանացած պտտվում են աչքերիդ առաջ: Ահա, թե ինչու անհամբեր եմ վերապատմելու այն, ինչ լսեցի նրանից: Առաջին անգամ Երևան է այցելել, երբ տոնում էին մայրաքաղաքի 2750 տարին: «Ամեն ինչ էնքան քաղցր էր թվում` թե՛ օդը, թե՛ ջուրը, թե՛ ուտելիքը, թե՛ մարդիկ… շուրջ բոլորդ հայեր են , միայն հայեր, և… 2750 շատրվաններ»:

1970 –ականների սկիզբը: Բաքվեցի երիտասարդը զորացրվել է բանակից, ձեռքին նոր բնակատեղի հասցեն է` Հայաստան, Երևան. Սարգսյանները որոշում են կայացրել Բաքվից տեղափոխվել հայրենիք, ինչ Կարոյի սրտովն է: Հայրենիքից նրան բաժանում է ընդամենը երկօրյա ճանապարհը… Կադրի շարունակությունը թողնում ենք ձեր երևակայությանը:

Երևի ոմանց մոտ հարց ծագի, թե ինչու է Կարոն և նրա հետ միասին մենք բոլորս «ոչ հայրենիքում»: Եկեք պատասխանը փնտրենք համատեղ, միասին / վերջակետ չենք դնում, փոխարենը` կախման կետեր և համակարգչի սմայլիկը/…

P.S. Կարո Սարգսյանը «Հայորդյաց տան» ամենատարիքավոր աշակերտն է: Հայերեն լավ եմ հասկանում, խոսում, անգամ Պատարագը, քահանայի քարոզը մատչելի են ինձ, բայց գրել-կարդալ չգիտեի: Մի անգամ ընկերներիս հետ զրուցում էինք, ինձ պարզեցին «Հայաստանյայց Եկեղեցի» թերթը, որ ինչ-որ տեքստ կարդամ: Ասացի` կարդալ չգիտեմ, հետն էլ գիտակցում եմ, որ անբնական է` հայ եմ ու հայերե՛ն չգիտեմ: Ու էսպես որոշեցի գնալ դպրոց»:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 707

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am