Четверг, 21.11.2024, 17:05Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՆԵՐԸ | Ноябрь 2010
Հետաքրքիր է՝ Հայաստանում գոյություն ու՞նի արդյոք Գինեսի նման մի գիրք, որ արձանագրեր մեր՝ հայերիս  սեփական ռեկորդները: Եթե կա այդպիսին, ապա անհերքելի է՝ նրա էջերում ոչ եզակի անգամ տեղ է զբաղեցնելու Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը իր հսկա գմբեթով, ասես ասեղնագործ զարդաքանդակների, խոյակների, խաչքարերի, հարթաքանդակների առատությամբ, կատարելությամբ: Ինքս անձամբ կպնդեմ մեկ այլ ցուցանմուշ արձանագրելու մասին: Խոսքս վերաբերում է համալիրի տարածքում հնչող հայերեն բարբառների բազմազանությանն ու քանակությանը:  Եվս մեկ ապացույց, որ ազգովի, սիրով ու նվիրումով  ենք կառուցում շքեղատես այս տաճարը: Այնպես որ յուրաքաչյուր նոր իմ  հանդիպում համալիրի վարպետների, շինարարների կամ քանդակագործների հետ լրացնում է գիտելիքներս թե հայկական տեղանքների, և թե անուշ բառ ու բանով, հումորով լեցուն բարբառների վերաբերյալ; Եվ միշտ, զրույցի սկզբում բնականոն հնչում է հայերիս համար ամենասովորական ու պարտադիր հարցը՝. «Ծնունդով որտեղի՞ց ես…»:

Երևանցի Աշոտ Ադամյանը ճարտարապետական փոքր ձևերի, քանդակի փոքր ձևերի՝ ինչ այլ կերպ կոչվում է մեդալային արվեստ նաև գեղարվեստական ձևավորման՝ դիզայնի ճանաչված վարպետ է: Նրա հեղինակային գործերը կարելի է տեսնել Հայաստանում, Ռուսաստանի ամենատարբեր վայրերում, իսկ հուշանվերային մեդալները, շքանշանները, դրամներն ու կրծքանշանները ցուցադրվում են Էրմիտաժում, Լեհաստանի, Հունգարիայի, Գերմանիայի թանգարաններում, մասն են կազմում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մասնավոր հավաքածուների:  Մեզանից շատերն են հիացել Երևանի հյուսիսային մուտքով, Այնթափի ինքնապաշտպանության հուշարձանով, բազմաթիվ այլ կոթողներով, որոնք ներդաշնակ են  տեղանքին, ունեն մեծ պատմական, ճանաչողական և գեղարվեստական արժեք: Դրանց հեղինակը Աշոտ Ադամյանն է:  Հայաստանի նկարիչների, ճարտարապետների միությունների անդամ արվեստագետը մասնակցել է Մեդալային արվեստի բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, իր աշխատանքներով  հիացրել օտարազգիներին:

Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ Աշոտը որոշեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանին առաջարկել իր մասնակցությունը համալիրի շինարարության գործում: Սրբազանին դուր եկան նրա աշխատանքները, և արվեստագետը սիրով միացավ շինարար քանդակագործների դասակին: Եթե լինեք շինարարության տարածքում, ապա ուշադրություն դարձրեք կառուցվող տաճարի դեպի «Սուրբ Խաչ» եկեղեցի նայող պատին: Ճարտարապետ Արտակ Ղուլյանի մտահղացրած Վարդան Մամիկոնյանին՝ Մեծն Վարդանին քարակերտել է Աշոտ Ադամյանը:  Նրա աշխատանքային ձեռագիրն ունեն նաև «Սուրբ Խաչ» եկեղեցու մուտքի վերևում քանդակված հրեշտակները:

- Ինձ համար մեծ երջանկություն է աշխատել այս հոյակապ կառույցի վրա: Սա մեր ժողովրդի հոգևոր պատգամն է գալիք սերունդներին նաև մեր ժողովրդի ոգեղեն նկարագիրը: Այսօր արդեն այս կառույցով հիանում են բոլորը՝ հայ, ռուս, օտարերկրացի,- ասում է Աշոտ Ադամյանը: 

Քանդակագործ Արամ Պողոսյանը ծնունդով Արարատյան դաշտավայրից է:  Թե ինչով է զբաղվելու ապագայում, որոշել էր հենց փոքրուց: Դե, առավոտից մինչ ուշ երեկո աչքերիդ առջև Արարիչի ամենամեծ քանդակը՝ Սիսն ու Մասիսը ունենալն ու քանդակագործ դառնալ չերազելը այնքան էլ դյուրին չէ: Շնորհաշատ երիտասարդը սկզբում ավարտեց Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը, ապա ուղևորվեց Լենինգրադ, կատարելագործելու իր արվեստը: Արցախյան շարժման վերելքի շրջանն էր: Այդ տարիներին Ռուսիո երկրորդ քաղաքի հայկական գաղութի հոգևոր առաջնորդն էր Եզրաս աբեղա Ներսիսյանը, որ շաբաթօրյակներ էր կազմակերպում քաղաքի դարերի պատմություն ունեցող հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցը վերականգնելու նպատակով: Արամն ընկերների հետ արձագանքեց  հայրենասեր այս կոչին, և այդպես կայացավ նրա և Սուրբ հոր ծանոթությունը: Հետաքրքիր էր Սուրբ Կատարինա եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքը: Գոյություն ունեցող պատմական նախագիծը, որով առաջնորդվում էին  մասնագետները, այնուամենայնիվ, լիարժեք չէր, և շինարարները ստիպված էին շատ հաճախ, տաճարի ներքին հարդարանքների ժամանակ  փնտրել, փոշիների ու շինարարական աղբի միջից գտնել մայր ծեփվածքի ինչ-ինչ կտորներ և ըստ այդ կցկտուր «տեղեկությունների» վերարտադրել օրիգինալը:

Տարիներ հետո, Մոսկվայի եկեղեցական այս համալիրի  շինարարության ընթացքին Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը հիշեց շնորհաշատ քանդակագործին և հրավիրեց այստեղ, հարթաքանդակների վրա աշխատելու առաջարկով: Արամի մուրճին են «պատկանում» համալիրի «Սուրբ Խաչ» փոքրիկ եկեղեցու մարմարից բեմի զարդանախշերն ու քանդակները: Դեկտեմբերյան այս օրերին ավարտում է մեծ տաճարի շքամուտքի վերևի խաչքարաշարը:

- Ամեն բարի լույս Աստծուն փառք եմ տալիս այսպիսի երջանիկ հնարավորության համար, որ ինձ է ընձեռվել՝ մասնակիցը դառնալ այս հրաշագեղ կառույցի,- ասում է Արամ Պողոսյանը: Նշենք, որ նա Ռուսաստանի նկարիչների միության վաղեմի անդամն է, բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից:

- Վաղուց տուֆի հետ չէի աշխատել,- ավելացնում է նա, - սա էլ յուրօրինակ մի հանդիպում ու զրույց էր Հայաստանի հետ: Ամրացավ ցանկությունս վերադառնալ, աշխատել հայրենիքում, ուր քանդակագործի համար այսպիսի անգերազանցելի հումք կա:
Արամը համալիրի շինարարության օրերին ծնված մի գեղեցիկ սովորույթի հիմնադիրներից է: Տաճարի համար օգտագործված քարերի ավելորդ կտորներից խաչեր է պատրաստում ու նվիրում աշխատակից ընկերներին ի հիշատակ այն օրերի, երբ կառուցում էին  այս սուրբ կոթողը:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1394

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am