Пятница, 26.04.2024, 20:20Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

Կեցցե՛ս, "Արցախ" | Апрель 2010
Ապրիլի 13-ին Մոսկվայի կոմպոզիտորների  տանը  հաջողությամբ անցավ «Արցախ-կվինտետ և հայ նոր երաժշտություն» խորագրով համերգը:       

Վերջին տարիներին մոսկովյան ամենահեղինակավոր բեմահարթակները հեղեղած շոուաստղերի, ռաբիս կոչվածի հետ սերտագույն մտերմություն, հաճախ ուղղակի կապ ունեցող կեղծ ազգային-ազգագրական «երաժշտական արտադրանքի» կողքին երկարատև, թերևս տասնամյակների ընդմիջումից հետո ներկայացվեց հայ նոր դասական երաժշտությունը` բազմազան ու հետաքրքիր մի՛ ծրագրով` թե՛ հեղինակների, թե՛ ժանրային առումով: 

Համերգի հաջողությունը մեծապես ապահովեց փողային նվագարանների «Արցախ-կվինտետը», որի մասնակիցները` Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ուսանողներ Արտաշես Գրիգորյանը` ֆլեյտա, Պավել Զագրիբաևը` հոբոյ,  Ալեքսանդր Շուշպանովը` կլարնետ, Վասիլի Մայստրենկոն ` վալտորն, Վլադիմիր Պրոցենկոն` ֆագոտ,  ունկնդրին ներկայացրեցին  տեմբրային հարուստ մի ներկապանակ` զարմանալիորեն հարիր հայ երաժշտության ոգուն: Հնչեցին  Գեղունի Չթչյանի, Դավիդ Ազարյանի, Արմեն Բոյամյանի ստեղծագործությունները: Տեմբրային հագեցած, գունեղ հնչողությամբ առանձնացավ հատկապես Էդուարդ Սադոյանի «Վարիացիաներ ժողովրդական թեմաներով» ստեղծագործությունը` փողային քառյակի համար: Անսպասելի լուծումներով հնչեց Գագիկ Հովունցի «Քոչարին»`  հոբոյի և դաշնամուրի համար: Ֆլեյտայի` որպես մենակատար գործիքի հնարավորությունները վիրտուոզ մեկնաբանությամբ դրսևորվեցին Գ.Հովունցի «Ինվեցիաներում»: Ծրագրի երկրորդ բաժնում ամբողջական  և հասուն կատարումով, անսամբլի լավ զգացողությամբ առանձնացավ Ալ.Հարությունյանի «Սյուիտ ժողովրդական թեմաներով» կվինտետը. կատակային ու կրակոտ «ֆորկան», դրամատիկ ու քնարական «Վարդ սիրեցի փուշ դառավ» ժողովրդական մեղեդին կարոտախտի նրբին ելևէջներով ալիքվեցին դահլիճում և ջնջելով սահման ու տարածություն` լսողին տեղափոխեցին Հայաստան: Դահլիճի հուզմունքը կրկնապատկվում էր, քանի որ բացի արմատներով արցախցի Արտաշես Գրիգորյանից, «հայերեն խոսում էին» ռուս երաժիշտները` նրբորեն զգալով մեր ազգային երաժշտական հենքի լուսաստվերներն ու գույները: Համերգին յուրահատուկ ջերմություն հաղորդեց «Հայորդյաց տան» սանուհի, խոստումնալից երգչուհի Անժելի Գևորգյանի գեղեցիկ սոպրանոն: Համերգը եզրափակվեց մաեստրո Կ.Խաչատրյանի «Մանկական երաժշտություն փողային կվինտետի համար» գործով` դասական մի պատմություն մանկության անմիջական, գրավիչ աշխարհի, ուրախ խաղերի և դերախաղերի «անուշ լրջությունների» մասին:

Այս համերգով «Արցախ-կվինտետը» հաստատեց, որ բոլոր նախադրյալներն ունի հասնելու ստեղծագործական լուրջ հաջողությունների:
Հենց այսպես, անցյալ դարասկզբին Մոսկվայի կոնսերվատորիայի չորս ուսանողներ ստեղծեցին  հայ կատարողական արվեստի ամենաբարձր որակը ներկայացնող Կոմիտասի անվան լարային քառյակը:

Անի Գևորգ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1140

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am