Пятница, 29.03.2024, 15:24Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

-Ի՞ՆՉ ԷՐ ՊԱՏՄՈՒՄ ՄԵԾ ՊԱՊԴ,-ՀԱՐՑՐԵՑԻ ԵՍ: -ԵՐԿԻՐՆ ԷՐ ԿԱՐՈՏՈՒՄ,-ՀՆՉԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԸ: | Апрель 2010
Ապրիլի 17-ին Հայ Առաքելական եկեղեցու «Նուռ» երիտասարդական միությունը «Խնուս» մշակութային հիմնադրամի հետ համատեղ «Հայորդյաց տան»  հերթական երեկոյին  ունկնդրեց Երևանից ժամանած "Խնուս” մշակութային հիմնադրամի ղեկավար Սամվել Մհերյանին, ով պատմեց իր հեղինակած «Մենավոր բազե» պատմավեպի մասին: Վեպի հետ հպանցիկ ծանոթությունն անգամ հուշում է, որ այն նպատակ ունի «արթնացնելու սերունդների պատմական հիշողությունը և նպաստելու բոլորիս առջև դրված գերագույն խնդրի իրականացմանը` մեր պատմական հայրենիքի ազատագրմանը»: Այն հրատարակվել է  Լոս Անջելեսում  լույս տեսնող «Կամարակ» պարբերաթերթի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված մատենաշարով: «Այս գիրքը առաջարկ է, որպեսզի հայկական հարցին մոտենանք հոգու և մտքի բարձրությունից»:

 Գրքի հիմքում ընկած են փաստագրական նյութեր: Այն  Խնուսի, նրա հերոսական պաշտպանության, քաջ հայդուկների անձնուրաց նվիրումի մասին է: Ըստ հեղինակի, խիզախումի գաղափարն է, որ ազգին ազգ է պահում, նրան ներշնչում ապրելու, հարատևելու հավատը, համոզումը:  Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Խնուս պատմական գավառի բնությունը, նրա ներկան, հերոսական, նաև ողբերգական անցյալը ներկայացնող «Եդեմական այգի» ֆիլմը:

Զավեշտալի մի հիշողություն ունեմ: Տարիներ առաջ աշխատանքի ընդունվեցի մոսկովյան մի դպրոցում: Երկուշաբթի էր` լավ եմ հիշում` ներս մտա դպրոց ու զարհուրեցի լսածիցս: Հսկայական շենքով մեկ հռնդում էր` «Հայ եմ ես, հայ ես դու, վա՛յ, քո ցավը տանեմ ես…»: Շփոթությունս նկատեց դպրոցի տնօրենը. «Միջոցառում ունենք, երիտասարդ հայրենակիցներդ պարելու են այս երգի տակ: Հայերեն է, չէ՞»: Ես կարկամեցի` ի՞նչ պատասխանեմ, ի՞նչ բացատրեմ: Ժամանակ անց  ճանաչեցի քույր ու եղբորը` Հայաստանից 90-ականներին տարագրված ծնողների զավակներ էին: Չունենալով ազգային կրթության անհրաժեշտ այն պաշարը, որ ինքնահարգանքի հիմքն է, նրանք ռուսներ էլ չդարձան: Բայց հասցրեցին  մի տասնյակ տարեկիցների մոտ ձևավորել որոշակի տրամադրություն հայերի նկատմամբ, ովքեր « երգելիս այդպես վայրենի գոռում են և էլ ավելի վայրենի շարժումներով թռչկոտում  են բեմում, իբր պարում են: Իսկ դպրոցական բուֆետում  առատաձեռն հյուրասիրում են բոլորին»: Ցավ եմ զգում նրանց հիշելիս` տղան ամուր, ռանչպարի բազուկներ ուներ, անմեղ, հայացի աչքեր` ինչքա՞ն ծառ ու այգի կտնկեր հայրենիքում: Քույր էլ տուն կշենացներ, մեկ էլ տեսնեիր` Վիկտոր Համբարձումյան կամ մի նոր Առնո Բաբաջանյան կծնվեր:

«Կա՞ արդյոք արյան հիշողություն»,-այս հարցը մտատանջում է ինձ այն պահերին, երբ տեսնում եմ անդեմ հայ  երիտասարդների, որոնց համար ազգային պատկանելությունը սահմանափակվում է լոկ Թաթայի ու Սպիտակցի Հայկոյի արևելյան անդուր ելևէջները  ունկնդրելով, ամառը Երևանում մեկ ամիս «շիկով» անցկացնելով: Նրանց համար հայերենն էլ արխայիկ լեզու է` ու՞մ է  պետք, միևնույն է` Հայաստանում չեն ապրելու:

Խելոք մարդիկ ինձ հավաստիացնում են, որ այս ամենը անխուսափելի բնականություն է, և պետք չէ հուսահատվել: Ընտրյալները մեր մեջ միշտ էլ սակավաթիվ են եղել, բայց նրանք են շարժիչ ուժը ազգի: 30 ամյա Սամվել Մհերյանը նրանցից մեկն է, և դա քննարկման առարկա չէ:

Ծնվել է Երևանում, ավարտել Պոլիտեխնիկական ինստիտուտը, ծառայել հայկական բանակի շարքերում: Այս վերջին հանգամանքը շատ կարևոր է մեր շարադրության համար, որովհետև հենց Շամշադինում ծառայության երկու տարիներին նա լրջորեն սկսեց մտորել իր արմատների, ով լինելու մասին` մարդուն անհրաժեշտ է մեկուսանալ, որպեսզի  վեր ու վար անի մտքերը, հասկանա իր առաքելությունը երկիր մոլորակի վրա: « Բանակն ինքնամփոփվելու հնարավորություն է տալիս` պահակակետում միայնակ ես, շուրջ բոլորդ բնությունն է և ամենակարող Աստված: Այս պահերին են ծնվում կողմնորոշիչ մտքերը»:

Երեխա տարիքից հիշողության մեջ մեծ պապն էր տպավորվել, Էրգիրի իր կարոտով, բայց ինքը` Սամվելը փոքր էր` ութ տարեկան և չգիտեր, որ խնուսեցի նախապապը իր հետ տանելու է հայրենի եզերքի մասին անգնահատելի իր հիշողություններն ու գիտելիքները: Կամաց- կամաց, ծառայությանը զուգընթաց, հստակացան այն հարցերը, որի պատասխանները քննախնդիր մինչև օրս փնտրում ու գտնում է նա:  Այսօր Սամվելը մինչև վեցերորդ սերունդը գիտե իր արմատները: «Ամեն ինչ սկսվեց ինքնաբերաբար, քայլ առ քայլ»: Կարճ ժամանակից հավաքվեց հսկայական քանակությամբ նյութեր, փաստաթղթեր` պատմական Խնուս գավառի մի քանի տոհմերի, նրանց`1880-1910-ական թվականներին թուրքերի վայրագություններին դիմագրավելու հերոսական էջերի մասին: Սամվելը համառորեն փնտրում էր ու գտնում նրանց ժառանգներին, ովքեր սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Սամվելի ասածն ինչ է` ցեղասպանություն ապրած ժողովուրդը հերոսական շատ էջեր ունի: Նրա քաջ, աննկուն զավակները դիմակայել են  թուրքերին, քրդերին, չեչենական ավազակախմբերին, և այդ հերոսացման շնորհիվ է, որ փրկվել են մեզանից շատերի նախնիները, հառնել է մեր ժողովուրդը «որպես փյունիկ»: Առաջին և կարևոր քայլն արված էր, և նպատակասլաց երիտասարդը ձեռնարկեց հաջորդ  քայլին` նախնիների կանչով,  համախոհ ընկերների հետ նրանք ուխտագնացություն կատարեցին դեպի Խնուս: «Այնտեղ, պապենական իմ հողում ես ինձ տանտերի պես էի զգում,- ասում է նա,- իմ զգացողությունը կիսում էին ընկերներս: Օրհնված ուխտ էր` խմբի անդամներից ոմանք սիրահարվեցին մեկմեկու, ընտանիքներ կազմեցին»: Այսպես, մարմին առան Սամվելի պատմա-փաստագրական վեպի ապագա հերոսները: Նրանց թիվը 120 է, ընդ որում 80-ը ունեն իրենց իրական նախատիպերը: Սամվելը բոլորին է սիրում, բայց  Ռես Մհերն ու նրա տղա, Սամվելի հոր նախապապ Դավիթը, որ Խնուսի 1915 թվականի ինքնապաշտպանության ղեկավարն էր, քիչ  ավելի սիրելի են: Իզուր չէ, որ Սամվելը իր «Մկրտչյան» ազգանունը փոխարինեց «Մհերյան» գրական ծածկանունով: Ռես Մհերը Սամվելի հոր նախապապ Դավթից  զատ մի  որդի էլ ուներ: Նրա նշանավոր զարմին` ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին 70-ականներին գիտեր համայն հայությունը և ամբողջ աշխարհի ծանրամարտի սիրահարները:« Ես ընդամենը քրիստոնյա մարդ եմ,-բազմանշանակ  ասում է Սամվելը,- Իմ սեղանի գիրքն «Աստվածաշունչն» է: Ցավոք, քրիստոնեությունը առայժմ շատ է պակասում մեր ժողովրդին»:

Ռիմա Մուրադյան



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1417

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am