Пятница, 29.03.2024, 13:16Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԼՐՈՒՄՆ ԽԱՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ` ՆԱԽԱԴՈՒՌԸ ՆՈՐ ՀՐԱՇՔԻ | Ноябрь 2011

Ի նշանավորումն իր խաչքավորության ավարտի, Մոսկվայի «Սուրբ Հայրություն» եկեղեցու ընթացիկ տարվա խաչքավոր, մոսկվաբնակ անվանի գործարար և բարերար Արամ Մանուկյանը կազմակերպել էր համայնքի ներկայացուցիչների ընդունելություն, գլխավորությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի: Միջոցառումը կայացավ նրա ղեկավարած «Երևան» ռեստորանում, ուր հաճախակի կազմակերպվում են հայաշունչ երեկոներ: Արամ Մանուկյանին իր երախտանքի խոսքն ուղղեց Սրբազան հայրը, ընդգծելով նրա հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության կարևորությունը: Սրբազանի ջերմ մաղթանքներին միացան ներկաներից շատերը:

Ի դեպ, նոյեմբերի 23-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացումը, որը ծնունդով վաչիանցի Արամ Մանուկյանի նվերն է համագյուղացիներին: Վերջապես կատարվեց վաչիանցիների երազանքը` գյուղը ունեցավ մանկապարտեզ: Վազգեն և Հայկանուշ Մանուկյանների միջնեկ որդին, հայրական օջախի կրակն անմար պահելու նպատակով, հոր մահից հետո, որոշեց այն դարձնել մանկապարտեզ: Մանկապարտեզի բացմանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, Ախալքալաքի մանկապարտեզների տնօրենները, Վաչիանի հասարակությունը, մանկապարտեզի սաները, ծնողները և այլք: Նորաբաց մանկապարտեզին Ախալքալաքի քաղաքապետարանի ղեկավարությունը նվիրեց համակարգիչ: Նորաբաց մանկապարտեզին իր օրհնությունը բերեց Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն աբեղա Սալբիանը:


Վաչիան գյուղի նորակառույց մանկապարտեզը նախատեսված է մոտ 100 երեխայի համար : Մանկապարտեզն այսօր գյուղին 17 աշխատատեղ է ապահովում : Այն ֆինանսավորվում է Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեից:

Շուշան Շիրինյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 647

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am