Пятница, 19.04.2024, 08:58Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԾԱՂԿԱԾ ԾԻՐԱՆԵՆԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ | Апрель 2012
- Այնճարը ինձ համար լոկ ծննդավայր է, ուր ապրել եմ մանկությունս, ուր ստացել եմ ազգային դիմագիծ և հայեցի դաստիարակություն: Հետևաբար, կարելի է ասել՝ Այնճարը ինձ դաստիարակեց Հայաստանի համար:

«Հայորդյաց տան» դասասենյակներից մեկն է: «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միության հերթական հետաքրքիր և ուսանելի հանդիպման մասնակիցներից մի խումբ միջոցառման ավարտից հետո, դահլիճից փոխադրվել են այստեղ՝ իրենց հարցերը տալու տենոր Գէորգ Հաճյանին, ով կոմիտասյան հրաշալի կատարումներով քիչ առաջ հիացրեց մոսկվաբնակ հանդիսատեսին:

Գէորգի հայերենը անթերի է: Զարմանալու հարկ չկա՝ նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի «Յառաջ-Գալուստ Կուլպենկյան» վարժարանում ապա՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության «Զարեհյան» Դպրեվանքում, «վկայվելով» Դպրեվանքի բարձրագույն վկայականով: Մանկուց սեր ունենալով երաժշտության հանդեպ, հետևել է Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության «Բարսող Կանաչյան» երաժշտական քոլեջի դասընթացներին: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի Կանադայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների հանդիսատեսների առջև: Կենսագրական սուղ տվյալների շարքում կա մի կետ, որ հատկապես պիտի նշենք՝ ինչ, ցավոք, չենք թաքցնում, (դժբախտաբար, առայժմ այսպիսին է իրերի դրությունը) զարմացնում է շատ ու շատ հայերի: 2005 թվականին Գէորգ Հաճյանը «հաստատուած է Հայաստան՝ տիկնոջ և ուստրին հետ», ուր և «յաճախած է Կոմիտասի անուան պետական քոնսերուաթորիայ եւ մասնագիտացած երգչախմբային խմբավարութեան մեջ»: Գէորգը «Շարական» հայ հնագույն երաժշտական համույթի մեներգիչն է:

-Այնճարում մեծացա Հայաստանն իմ մեջ,- իր հրաշալի տենորով շարունակում է նա: -Այնճարում իմացա ամեն ինչ՝ Հայաստանին վերաբերող: Եվ որովհետև փոքր էինք, և Հայաստանը տակավին անկախություն չուներ, փայփայում էինք այն հույսը, որ մեկ օր պիտի լինենք Հայաստանում և մեկընդմիշտ պիտի ապրենք այնտեղ: Արցախյան հերոսական պայքարի շրջանում մեր ամենօրյա ապրումների աղբյուրը Հայրենիքից մեզ հասնող նորություններն էին: Մեծ ոգևորությամբ կհետևեինք «միացում» կանչերին:

Եթե մենք հայ ենք, ապա հայի առաջին և վերջին հանգրվանը պետք է լինի Հայաստանը: Ինչու՞ չամփոփվենք և համակերպվենք Հայաստանի դրության հետ:

Ամեն մարդու կյանքը, ի վերջո, պայքար է, ուր էլ գտնվի, պիտի պայքարի թեկուզ մի կտոր հացի համար: Մնացյալ փարթամությունները ավելորդաբանություններ են: Մարդ իր ժուժկալության մեջ պետք է դրսևորի մերձավորի նկատմամբ սերը, Հայրենիքի, հայության հանդեպ ունեցած իր վերաբերմունքը: Շռայլությանը ոչնչացնում է ոգին, մարդուն մղում դեպի ձևականությունը առարկայասիրությունը, և մարդ զրկվում է իր իսկությունից: Հայրենիքը հոգևոր իրականություն է, որ ենթադրում է երկյուղ, զոհողություն, նահատակություն: Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանն է, հողը, միակ երկիրը, որ ունի հայը:

Ամեն տարագրված հայու համար Հայաստանի հողի պահանջատիրությունը փոքր տարիքուն սերմանված է և աճած: Այսօրվա Հայաստանի դրությունը ամեն մեկ հայի դրությունն է և ամեն մեկ հայի լուծը, և ամեն մեկ հայի բաժինը պիտի լինի այսօրյա Հայաստանի վերելքի մեջ: Մենք չենք կարող 10 000 հայորդիների արյունով սրբագործված հողը լքել, ասելով՝ թող լավանա վիճակը, նոր կվերադառնանք: Մեր պարտավորությունն է այսօ՛ր ապրել Հայաստանում, Հայաստանով: Դրանով մեր նահատակները կհավերժանան: Նահատակները կմեռնեն այն ատեն, երբ հայը հեռու է հայրենի հողից:

Մի անգամ, հարևաններով զրուցում էինք: Ներկաներից մեկը դիմելով ինձ ու կնոջս, ասաց. «Ի՜նչ եք եկել այս անտեր երկիրը»: Զայրացա, ասացի, որ նա անտեր չէ, առավել ևս՝ Աստվածաշնչյան երկիր է: « Պիտի հասնինք հոն, ուր հայուն հո՛ղն է»՝ այս պատգամը միշտ մեջս է եղել: Երբ առաջին անգամ ոտք դրեցի տանս մեջ՝ Հայրենիքում, մեջս զգացի հայ ժողովրդի երազանքի իրականացման նշույլն ինչ:

Երեկ կինս զանգահարեց և ուրախությամբ հաղորդեց, որ այգուս ծիրանենիները ծաղկել են: Կշտապեմ ժամ առաջ տեսնել ծիրանենիների ծաղկունքը:

Վերջնագիր. Այնճարում ապրում են մուսալեռցիների ժառանգները, որոնք Լիբանանի այս շրջանում հաստատվել են 1939թ: Այն «ներկայիս կը բաժնուի վեց թաղամասի՝ ըստ Մուսա Լեռան վեց հայկական գիւղերու անուններուն՝ Քեպուսիէ, Եողուն Օլուգ, Պիթիաս, Վաքըֆ, Խտըրպէկ եւ Հաճի Հապիպլի»: 



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 758

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am