Среда, 05.08.2020, 10:56Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԵՂԲԱՅՐ ԵՄՔ ՄԵՆՔ… | Декабрь 2012
-Հավաքվե՛ք, գնում ենք մածուն ուտելու,- ամառային սպանիչ շոգին կանչում էր հայրս:
Հավաքվողներս՝ երեխեքս էինք: Զինվորի պես պատրաստակամ թռչում էինք մեքենայի մեջ, նախապես ըմբոշխնելով այն հաճույքը, որ սպասում էր մեզ: Չէ՜, մածունի մեծ սիրահարներ չէինք, պարզապես գիտեինք, որ լեռնային հրաշալի ճանապարհով սլանալու ենք հրաշալի մարդկանց մոտ, որ ապրում են հրաշալի մի բնակավայրում՝ Ապարանում:

Մինչ հայրս մածուն էր վայելում իր մտերիմների մոտ, մենք տեղացի մեր հասակակիցների հետ պահմտոցի էինք խաղում ծուռ ու սուրծեր քարերի արանքում, կրկնում նրանց սուրծեր քարերի նման ծուռ, անսովոր բառերը, հետն էլ ծաղկի փունջ կապում՝ հետներս տուն տանելու համար: Թո՛ղ պարզունակ թվա՝այդ ծաղիկների բույրը մինչ հիմա ռունգներիս մեջ է:

Այսպե՛ս, հիշողությանս մեջ դաջվեց Արագածի ծերպերում հառնած գյուղաքաղաքը իր լեռնցի ուղիղ, ուժեղ, ժպտերես, պարզամիտ մարդկանցով, ու, եթե ապարանցու հետ եմ ծանոթանում, հիշողությունների ջերմ շարանը ակնթարթի պես արթնանում է՝ մանկությունս, հայրս, Արագածը, պահմտոցին…
Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր՝ ասում է մեր ժողովուրդը:

Միշտ հիացել եմ համերաշխ եղբայրների մտերմությամբ: «Համերաշխ» բառը այսօր են կապակցում «եղբայր» բառի հետ: Մի երկու, երեք տասնամյակ առաջ ով՞ կպատկերացներ, թե այս բառերը կողք-կողքի դնելու անհրաժեշտությունը կա՝ եթե եղբայր են՝ ուրեմն համերաշխ են: Ահա, թե ինչու, երբ այսօր համերաշխ եղբայրների ես հանդիպում, հետն էլ ապարանցի՝ «հոգիդ՝ փառավորվում է»՝ ինչպես կասեր իր ողջ կյանքը ապարանցիների հետ նստած-վեր կացած հայրս: Ով ինձ ճանաչում է, անմիջապես կկռահի՝ում մասին եմ ուզում պատմել:

Հայկն ու Վիլիկը իրենց մեր հրաշակոթող նորակառույցի, այսպես ասած՝ ատրիբուտներից են: Բառը այնքան էլ ապարանյան չէ, բայց արդարացի է: Էս մարդիկ իրենց մյուս ընկեր-գործընկերների հետ ամեն օր, մեծ նվիրումով, մեծ տքնությամբ մոտեցնում են եկեղեցու շինարարության ավարտը: Բոլորիս հայտնի պատճառներով, նրանք էլ 90-ականների սկզբներին չկամությամբ, հուսալով, թե ժամանակավոր՝ թողեցին հայրենի տունը և հայտնվեցին Մոսկվայում:
- Մոսկվայում կյանքն ինձ այնքան էլ չի հիացնում, հարմարվում եմ,-ասում է Վիլիկը, -լավն այն է, որ Աստծո տուն ենք կառուցում մեր զավակների, բոլոր մեր հայրենակիցների համար, օտարին էլ ի տես, թե ինչ հոգևոր հարստություն ունի մեր ժողովուրդը:

-…Ապարանցին մոսկվացի դառնա՞,- հարցիցս զարմանում է նա:- Ապարանցին ո՞նց մոսկվացի կդառնա՝ ծնվել է Ապարանում, Ապարանի օդն է շնչել, ջուրն է խմել, մանկությունդ անցել է այնտեղ, ընկերներդ՝ այնտեղ: Այ՝ երեխեքը, կարող է՝ փոխվել են, էն էլ՝ ինչ-որ չափով, ինչ խոսք, ծա՛նր ես տանում, բայց, ի՞նչ արած՝ կյանք է: Այ էդ պատճառով, երկու եղբայրս էլ աշխատել ենք մեր որդիներին հաճախ Հայրենիք ուղարկել, էստեղ էլ հայ հասակակիցների հետ են շփվում, եկեղեցի են գալիս: Էնպես, որ՝ մտածված դաստիարակել ենք, որ Հայաստանի հետ նրանց կապը չկտրվի: Չէ՜, Հայրենիքը բոլորիս է ձգում:

Եղբայրների տարիքային հարաբերությունը չնչին է՝ մեկ ու կես տարի: Բայց դարերի սովորույթն ու ադաթն է այսպիսին. մեծ ախպերը՝ մեծ ախպեր է: Պահապանի, տիրոջ աչքով պիտի նայի իր փոքրին, հոգ տանի նրա համար, մեկ-մեկ էլ…

-Շատ եմ չար եղել, պատահել է, որ Հայկս տուժել է իմ չարությունից...,-մանկան ժպիտով խոստովանում է Վիլիկը:

Եղբայրների մանկական զվարճալի հիշողություններից ինքդ էլ մանկանում ես: Վերապատմելն էն չի, պետք է իրենց լսես:

-Մենք ենք մեծացել, մեր երեխեքն են մեծացել, բայց մեր կապը, ինչպես եղել է մանկությունից, էնպես էլ մնացել է, ամուր, շատ ամուր,-ասում է Հայկը:

-Երկու ախպորը ի՞նչ է կապու՞մ, էդ էլ հարց է՞…Ախպե՛ր է, հերիք չէ՞…Եթե ես իմ հարազատ, արյունակից, նույն կաթը կերած ախպոր հետ լավ չլինեմ, ո՞նց կարող եմ ուրիշի հետ լավ լինել: Իմ ուրախությունն էլ, վիշտն էլ՝ ախպերս հետս կիսել է, լավին էլ, վատին էլ՝ ախպերս առաջինն է հասել,-հանգիստ, իր բարի ժպիտով լուսաբանում է Վիլիկը ու ավելացնում,- էսօր ախպորս հետ դեռ չեմ խոսել, ոնց որ մի բան պակաս լինի, գնամ՝ զանգեմ:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 500

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am