Воскресенье, 22.12.2024, 17:20Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

«ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ»
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի հոգեւոր-քաղաքական դաշտում վերջին տարիներս իր անուանն արժանի տեղ է գրաւում Նժդեհի գաղափարաբանութիւնը, որն ի զօրու է վերածուելու յեղաշրջող գործօնի ազգային կեանքի մի շարք ասպարէզներում, հանրային կեցութեանը հաղորդլու նոր թափ եւ ուժականութիւն։ Հետեւապէս, աւելի քան կարեւոր է Նժդեհի ուսմունքի համարժէք ըմբռնումն ու անաչառ գնահատումը, այն հանրային գիտակցութեան սեփանականութիւն դարձնելը։

 Նժդեհ անունը մեզ համար հաւասարարժէք է ազգային մեծերին՝ Հայկ նահապետից մինչեւ Խրիմեան Հայրիկ, շարք, որի մէջ կարելի է ընտրողաբար դասել էլի տասնեակ անուններ, ինչպէս, ասենք՝ Արա Գեղեցիկ, Տիգրան Մեծ, Գրիգոր Լուսաւորիչ, Մեսրոպ Մաշտոց, Ներսէս Մեծ, Տրդատ արքայ, Սահակ Պարթեւ, Վարդան Մամիկոնեան, Եղիշէ, Գրիգոր Նարեկացի, Ներսէս Շնորհալի, Գրիգոր Տաթեւացի, Դաւիթ Բէկ...

 Ինչպէս ոսկեդարեան մեր մշակոյթը աստուածային հրաշքով հառնեց ու հասաւ մարդկութեան մեծագոյն արարումներին, այնպէս էլ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի հայոց արհաւիրքի ժամանակ բարձրացաւ ազգային գաղափարաբանութեան երկնակամար եւ այնտեղից սկսեց հսկել մեր ոգու շարժը, ուղղութիւն հաղորդել մեր պատմաընթացքին։

 Իբրեւ ազգային ոգու գերհզօր պոռթկում՝ Նժդեհի ուսմունքն իր հոգեւոր արժանիքներով հաւասարագօր է համամարդկային մշակութային գանձերին։ Տեւական դադարից յեւոոյ, հայոց պատմամշակութային ժառանգութիւնը համալրուել է մեր դասական մատեանների, եկեղեցիների, եւ մնացեալ սրբութիւնների կարգի նոր արժէքով։ Այն, իբրեւ մեր ազգային ոգու գերհզօր պոռթկում, իբրեւ մեծութիւն մեր դարաւոր ազատագրական պայքարի, մեր սրբութեան, արդարութեան, իմաստութեան հաւաքական ձգտումի փառապսակումն է։
 Նժդեհի աշխարհայացքի, նրա մարդկային էութեան եւ գործի մեծութեան մասին խօսք ասելու համար, գոնէ ծանօթութեան մակարդակով, պետք է իմանալ մշակութային այն հենքը, արժէքների համակարգը եւ սրբազան մի շարք իրողութիւններ, որոնք ձեւակերտիչ դեր են խաղացել նրա ուսմունքի մէջ։

 ժամանակաշրջանի հեռաւորութիւնը եւ ուսումնասիրութիւնները հնարաւորութիւն են ընձեռում գիտակցելու Զօրավարի հոգեւոր- մշակութային ասպարէզի մեծագործութեան համազօրութիւնը նրա ռազմաքաղաքական սխրանքին, սակայն այդ երկուսի ըմբռնումի եւ մեկնաբանութեանց միջեւ առկայ են հսկայական տարբերութիւններ։ Եթէ Զօրավարի ռազմաքաղաքական գործնէութիւնը հիմնականում ճիշտ է ընկալուել եւ համընդհանուր գնահատանքի արժանացել, նոյնը կարելի չէ ասել Նժդեհ- մտաւորականի աշխարհայացքի, գոյապայքարի նրա տեսութեան եւ ազգային հոգենորոգման համակարգի մասին։ Այս հակասութիւնը պայմանաւորուած է մի քանի հանգամանքներով։ Նախ՝ ամէն մի գիտա-իմացական տեսութեան ըմբռնման համար պահւսնջւում է մտաւորական ուժերի ներդրում, ժամանակի տրամադրում, ուշադրութեան կենտրոնացում եւ բաւականաչափ համբերութիւն։ Իմաստութեանը հաղորդուելու համար անհրաժեշտ են նախնական ջանքեր՝ կրքերը մաքրելու եւ հոգեկան աշխարհն ազնուացնելու ուղղութեամբ, որը նիւթապաշտ ապրելակերպ ունեցողների համար դժուար է, եթէ ոչ անհնար, թէեւ Հանճարի մտքերը ծնունդ են առել եւ մտակերպաւորուել մատչելի եւ անչափ գրաւիչ ձեւերով: Նժդեհի մտածելակերպն ու ոճը ունեն ինքնաձիգ հսկայական ուժ եւ նրա ստեղծագործութիւնները պարզապէս իրենց վրայ են գամում ընթերցողի ուշադրութիւնը։

Այնուամենայնիւ, ինչպէս ցոյց է տալիս մեծահռչակ ուսմունքների ըմբռնման պատմական փորձը, խորաթափանց տեսութիւն իւրացնելու կամք ու բարեխղճութիւն ունեն ոչ բոլորը։ Իբրեւ բացառիկ անհատականութիւն՝ Նժդեհը դրսեւորել է իրականութեան այնպիսի խորատեսութիւն, որն անմատչելի է յատկապէս հոգեմտաւորական նրա կենսափորձին անհաղորդներին, որքան էլ վերջիններիս հաւակնութեան աստիճանը բարձր լինի։ Երկրորդ՝ ենթակայական հակումների, դիրքորոշումների պատճառով յատկապէս մերկ օգտապաշտները առհասարակ չեն կարողանում յաղթահարել ընկերային դիրքի, աշխարհայացքային հակուածութեան, դասային պատկանելութեան եւ առհասարակ հանրա-ընկերային խմբերի հետ կապուած բարդոյթներն ու նախապաշարումները։ Այլ կերպ ասած՝ Նժդեհը ամենայն հաւանականութեամբ անհասկանալի պիտի մնայ ազգային աշխարհայացքից զուրկ մեծահարուստ խաւին, որը միաժամանակ զօրավարի ռազմական յաղթանակներն ու անունը շահարկողների մէջ առաջիններից է։ Հետեւաբար բնականոն կարելի է համարել այն իրողութիւնը, որ ինչպէս ռազմաճակատում Նժդեհն ունեցաւ բազմաբիւր հակառակորդներ ու թշնամիներ, ի դէմս կայսերական մեծապետական բանակների, այնպէս էլ հոգեմտաւոր ճակատում ի յւսյտ են գալիս ընդդիմախօսներ, մոլորեալներ ու խեղաթիւրողներ, որոնք փորձում են նրա ուսմունքն ու աշխարհայացքը կախման մէջ դնել օտար փաշայական համակարգերից, նրան դարձնել անհաւատ, հեթանոս, հակաքրիստոնեայ։ Պատահական չեն այդօրինակ մօտեցումները, որովհետեւ տասնամեակների ընթացքում աթեիզմից թունաւորուածները, առանց զղջումի եւ ապաշխարութեան, ի վիճակի չեն հասկանալու այնպիսի համադրեալ իմաստախո– հութիւն, ինչպիսին ցեղակրօնութիւնն է։

 Ազգային միաբանութեան խնդրի առնչութեամբ առանծնապէս կարեւոր է Քրիստոսի ել քրիստոնէութեան Նժդեհեան արժեւորսան լուսաբանումը, որն անմիջականօրէն կապւում է հայոց ազգային-հոգեւոր կերտուածքի,ներքին ուժերի ու կարողութեանց ի յայտ բերելու եւ հունաւորելու, դրանց զարգացմանը ճիշտընթացք տալու հարցերին։ Քրիստոնէութիւնը լոկ դրսից «իմացող», քրիստոնէական արժէքներին ու սրբութիւններին անյաղորդները յաճախ չհիմնաւորուած մտքեր ու դրոյթներ են առաջադրում Նժդեհի աշխարհայացքի, նրա հոգեւոր դիրքորոշումների եւ քրիստոնէութեանը վերաբերող նրա տեսակէտների մասին։

 Նժդեհի երկերի եւ նրա կենսագործնէութեան ուսումնասիրութիւնն ի յայտ է բերում ոչ միայն քրիստոնէական «տարրի» առկայութիւնը նրա աշխարհայացքի մէջ, այլեւ այն, որ քրիստոնէութիւնը փաստօրէն նրա արժէքային համակարգի հենասիւներից մէկն է։ Նժդեհի վերաբերմունքը քրիստոնէութեանը որպէս մարդկային բարեկրթութեան եւ քաղաքակիրթ համակեցութեան բարձրագոյն եղանակի, աներկբայօրէն դրական է։ Նժդեհ-մտաւորականի համար խնդիրը ոչ թէ քրիստոնեայ լինելն է(անտարակուսելի է, որ նա եղել է հաւատաւոր քրիստոնեայ) այլ քրիստոնէական բարեկրթութիւնը որպէս կենսական ուժի աղբիւր ազգին ու ազգային վերելքին ծառայեցնելը։

 Նժդեհի ուսմունքի խեղաթիւր մեկնաբանութիւններն ու չարաշահումները առիթ տուեցին քննութեան առնելու մեծ մտաւորականի վերաբերմունքը քրիստոնէութեանը, իմաստազննելու նրա հոգեւոր֊մշակութաբանական հայացքներն ու աշխարհայացքային սկզբունքները։

 Ա.«ՔՐԻՍՏՈՍՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂՆ է, ԱՄԵՆԱԶՕՐ»

 Կրօնի նկատմամբ ամէն վերաբերմունք կարելի է պարզել նրա հիմնադրի մասին ասուած խոսքերից։ Նժդեհը Քրիստոսին ընդունում է որպէս ամենազօր Աստուածամարդ։ «Սիրում է նա,-ասում է Նժդեհը,-ո՛վ ուժեղ է, ո՛վ հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու աստիճան։ Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր...Նա ամենակարողն էր, ամենազօր, մենք առնուազն կարող եւ հզօր պիտի լինենք, որպէսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել»։Կրօնաբարոյական զոյգ առաքինութիւննեոը՝ սէրը եւ զոհաբերութիւնը, Նժդեհը կապում է ուժականութեան հետ՝ հիմնուելով հոգեբնախօսական այն պարզ ճշմարտութեան վրայ, ըստ որի սէրն ու զոհաբերութիւնը, նոյնիսկ իրենց նախնական դրսեւորումներով, պահանջում են ուժի, եռանդի արտահոսք, կորով, կենսատու վերաբերմունք, հոգու ջերմութիւն։Նժդեհի մտքի համակարգում ակնառու է բարոյախօսական գնահատումների եւ հոգեբանական ճշմարտութիւնների կապը, մարդ֊ կութեան հոգեւոր կենսափորձի նրա խորագի– տութիւնը։ Եթէ Քրիստոսը ամենազօր է եւ ամենակարող, ուրեմն, դժուար չէ կռահել, որ նրա սիրելու կարողութիւնն անհամեմատելի է, այսինքն՝ բացարձակ է, եւ իր արտայայտ կերաւորմամբ՝ կատարեալ յարացուցական, իդեալական օրինակ համայն քրիստոնեաների համար։ Նժդեհը ոչ միայն ընդունում է Քրիստոսին որպէս Աստուծոյ, որպէս Փրկչի, Ուսուցչի եւ Առաջնորդի, այլեւ իւրայատուկ կերպով է մեկնաբանում նրա մեծութիւնը.«Նազովրեցու մեծութիւնը նրա մէջ չէ, որ մի քանի փաստեր թողեց, այլ որ զգայապաշտ մաոդկութեան նոր իդեալներ տւաւ եւ մի այլ աշխարհի կարօտով հոգիները վառեց...»։ Պատահական չէ, որ Նժդեհն իսկական քրիստոնեայ է համարում նրան.«ում մէջ մի քիչ քրիստոսութիւն կայ, մի կայծ ամենազօր Աստուածամարդու հոգուց... Քրիստոնեան նա չէ, ով քրիստոնեական վարդապետութեան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մէջ եւ տկարացել կորչելու աստիճան»։ Եւ միաժամանակ Հայ Եկեղեցու վերաբերեալ Նժդեհն արտայայտում է այսպիսի միտք.«Եկեղեցին չարաչար սխալուել է «տնանկեների եւ «սնանկեների բարոյականութիւն քարոզելով եւ ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովրդի անօրինակ ողբերգութեան։ Սրանից յետոյ սիրոյ եւ զոհաբերութեան ընդունակ արի ժողովրդի մասին պիտի խօսի, եթէ ուզում է, որ Քրիստոնէութեան հետքերը մնան փոքր Ասիայում եւ Հայաստանում»:

 Սրանք բանալի մտքեր են, որոնք ի յայտ են բերում Նժդեհի վերաբերմունքը Քրիստոսին, քրիստոնէութեանը եւ մասամբ՝ Հայ Եկեղեցուն։ Մասամբ, որովհետեւ այդ մէկ հատիկ միտքը տւեալ պարագային չի սպառում Նժդեհի վերաբերմունքը Հայ Եկեղեցուն, մանաւանդ՝ Եկեղեցու վերաբերեալ նրա քննադատութիւնը հիմք չի տալիս եզրակացնելու,որ նա իրեն Հայ Եկեղեցուց դուրս է համարել։ Հետագւսյ շարադրանքից պարզ կը դառնայ Հայ Եկեղեցու վերաբերեալ Նժդեհի մտքերի ուղղուածութիւնն ու նպատակը։
 
Վերոգրեալը, սակայն, միանգամայն բաւարար է յստակ պատկերացում կազմելու Քրիստոսի եւ Քրիստոնէութեան վերաբերեալ Նժդեհի հայացքների բուն էութեան մասին, որովհետեւ Նժդեհն այն անհատականութիւնն, ում աշխարհայացքը միանգամայն անհակասական է եւ նրա բուռն իրադարձութիւններով ու փոոձութիւններով լի կեանքում գրեթէ փոփոխութիւններ չի կրել։ Նրա անդրանիկ ստեղծագործութիւնները եւ կեանքի վերջում գրած երկերն այս առումով իրարից գրեթէ չեն տարբերւում։ Մարգարէական խորաթափանցութեան եւ զօրաւոր կամքի տէր ազգային գործիչն ու մտաւորականը թէեւ քաջիմաց էր համաշխարհային մշակոյթի հիմնական համակարգերին, սակայն, նրա միտքն ու խօսքը ծնունդ են առել իր սրտի խորքերից՝ հիմնական մղիչ ունենալով աստուածային ներշնչանքը, որն իր բանական կերպաւորումն էր առնում ազգային մշակոյթի եւ քրիստոնեական բարեկրթութեան հենքի վրայ։ Նժդեհն իր բնոյթով կրօնական ոգեշնչումի ել խանդավառութեան անհատականութիւն է։ Նրա մեզ յայտնի ստեղծագործութեանց մէջ Քրիստոսի եւ Իր վարդապետութեան վերաբերեալ բացասական որեւէ արտայայտութիւն ց՛արդ մեզ չի հանդիպել։ Ու, թէեւ նրա մտածումները յստակ են, աներկբայ, եւ իրարամերժ մեկնաբանութեանց հիմք չեն տալիս, սակայն ամենակատարեալ վարդապետութիւններն անգամ անհատների ու խմբերի կողմից ընկալւում եւ մեկնաբանում են իւրովի եւ յաճախ, ենթակայաբար` համապատասխան մարդու իմացական կարողութիւնների, շահերի, դիրքորոշման ու աշխարհայացքի։ Ըստ այդմ, ուսումնա-գիտական գործնէութեան արդիւնքները տարբեր են լինում, երբեմն մարդ հասնում է իրականութեան ճշմարիտ ըմբռնման, երբեմն անկեղծանար մոլորւում է եւ երբեմն, ցաւօք, խեղաթիւրում իսկութիւնր։ Բացառութիւն չէ Քրիստոսի անձի եւ Քրիստոնէութեան ըմբռնումը, որոնք սխալ են հասկացուել, մեկնաբանուել եւ խեղաթիւրւել դեռեւս Քրիստոսի կենդանութեան օրօք։ Յիշենք Աստուածորդու դատապարտուելն ու խաչուելը, յիշենք նոյնպէս քրիստոնեական յարանուանութիւնները, նաեւ՝ աղանդներն ու աթեիստական մերժումները։Բացառութիւն չի կազմել նաեւ Նժդեհի ուսմունքը։ Թէեւ նժդեհականութեան լուրջ եւ համակողմ ուսումնասիրութիւնը Հայաստանում նոր է սկիզբ առնում, սակայն, արդէն ի յայտ են եկել տարաբնոյթ ու մերժելի տեսակէտներ, որոնք չեն բխում Նժդեհի բուն ստեղծագործու– թիւններից։ Այսպէս, Նժդեհի ստեղծագործութիւնների հրատարակման գործում աւանդ ունեցող Մ.Լալայեանը ցեղակրօն եւ տարոնական շարժումների վերաբերեալ իր գրքերի ու յօդուածների մէջ, ցաւօք, նախապաշար վերաբերմունք է ցուցաբերում քրիստոնէութեան, Հայ Եկեղեցու եւ հայոց հին կրօնի փոխյարա– բերութեան խնդրին՝ ճիգ գործադրելով Նժդեհին ներկայացնելու կողմնակիցն այն «հայեցակարգի, որով հեթանոսութիւնը յայտարարւում է իսկատիպ հայկական, իսկ քրիստոնէութիւնը՝ «դրսից» բերած։ Եւ այս միտքը փոխադրուել է հրատարակութիւնից հրատարակութիւն։ Ու, թէեւ իր վերջին հրապարակման մէջ հեղինակը փորձ է արել սրբագրելու այդպիսի վերաբերմունքը՝ նշելով, որ Նժդեհն անցեալապաշտ չէ, հակաքրիստոնեայ չէ եւ չի ձգտել հին կրօնը վերականգնելու, սակայն Մ. Լալայեանը լիովին չի ձերբազատուել մոլոր տեսակէտից եւ գրում է.«Նժդեհը հակաքրիստոնեայ չէ, բայց նաեւ Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ. մեզ նոյնիսկ համարում է «զոհը քրիստոնեական բարոյախօսութեան, որը շարունակում է մնալ որպէս ներկ եւ շպար, որպէս քող եւ դիմակ ուժեղների հոգու համարե։ Նա հարգում է Նազովրեցու անձը իբրեւ գաղափարի հերոս, իբրեւ Աստուածամարդ, սակայն համարում է նրան ցնորապաշտ, իսկ նրա խօսքը՝ վսեմ, բայց թիւրըմբռնման, աւելի շուտ տառացի ընկալմանյքում՝ վտանգաւոր»։ Երիցս սխալ է թոյլ տալիս Մուշեղ Լալայեանը այս փոքրածաւալ հատուածի մէջ. նախ՝ ոչ մի քրիստոնեայ մոլանդ չէ եւ Նժդեհը չէր կարող մոլեռանդ լինել Քրիստոսի վարդապետութիւնը գնահատելիս, ցեղակրօնութիւնը դաւանելիս, Սիւնիքը . պաշտպանելիս կամ իր հայրենասիրութեան ոոեւէ դրսեւորման մէջ։ Երկրորդ, հարգելի հեղինակը հաւելում է Նժդեհի միտքը իր մտածածով եւ այն վերագրում Նժդեհին, երբ գրում է. «...սակայն համարում է նրան /Նազովրեցուն- հեղ./ցնորապաշտ, իսկ նրա խօսքը՝ վսեմ, ֊այց թերըմբռնման, աւելի շուտ տառացի ընկալման դէպքում՝ վտանգաւոր»։ Ընդգծուած միտքը Մ.Լալայեանի հաւելումն է, որովհետեւ Նժդեհը այդպիսի մտավախութիւն երբեւիցէ չի ունեցել եւ Նազովրեցուն, այսինքն Յիսուս Քրիստոսին, ցնորապաշտ չի անուանել եւ նրա միտքը վտանգաւոր չի համարել։ Երրորդ: Գրքի հեղինակը խախտել է բնագրից մէջբեոում անելու կարգը եւ համատեքստից կտրուած վիճակով մատուցել ընթերցողին: Արդիւնքում, «հանցագործ ու անտարբեր մարդկութեան» կարծիքը վերագրուել է Նժդեհին, որի համաձայն Նազովրեցին, մեղայ Աստուծոյ, ցնորապաշտ է, իսկ նրա խօսքը՝ վտանգավոր: Մ. Լալայեանի գրքի ընթերցողն ի՞նչ իմանայ, որ նշեալ մտքերը Նժդեհինը չեն, այլ՝ մէկ ուրիշի, եթէ չկարդայ նաեւ Նժդեհի «Մեր յեղափոխութեան արարիչը» էսսէյի հետեւեալ տողերը.«Աշխարհի ամէնէն անիծապարտ բնապետութեան արնոտ ձեռքով կը խաչուէր հայ ժողովուրդը։ Գողգոթայէն՝ Արեւմտահայաստանէն կը բարձրանար աղաղակը հաւաքավառ խաչեցեալի օգնութիւն, փրկութիւն ինձ։ Իսկ մարդկութիւնը՝ յանցաւոր ու անտարբեր կը պատասխանէր…»: Ահա «հանցաւոր ու անտարբեր մարդկութեան» պատասխանից մէկ հատուած. վերոնշեալ գրքի հեղինակը, կարծում եմ թիւրիմացաբար եւ ոչ միտումնաբար, ներկայացնում է իր ընթերցողին իբրեւ Նժդեհի համոզմունք։ Աւարտելով յանցաւոր մարդկութեան հայ ժողովրդին ուղղուած «խրատներ»-ի շարադրանքը՝ Նժդեհը եզրակացնում է.«Այս էր աշխարհը հայկական Գողգոթայի հանդէպ։ Այսպէս կը պատասխանէր մարդկութիւնը մահուան դատապարտուած այս ժողովրդին, որը չէր ուզիր մեռնիլ, բայց չէր կարող եւ ապրել»: Ահա ամէնը։Պատկերացնելու համար, թէ Նժդեհը որքան խորն է վերապրել Քրիստոսի հետ առնչուող իրողութիւնները, բաւական է ընթերցել հետեւեալը. «Նա/Պեյօ Յաւորովը-հեղ./ երգեց ցեղի խաչելութեան ուղին։ Նա ըմպեց հայի տառապանքի գաւաթը։ Եւ տառապեալների հանդէպ աստուածային արբեցումով ազդարարեց.«Խմէցք, սա իմ արիւնն է»: Այս է Նժդեհը-յաւիտենական ճշմարտութիւններն իր համար առաջնորդ դարձրած, Քրիստոսով լցուած եւ Աստուածորդուն իր կեանքի յարացոյց -օրինակ ընդունած հայոց ազատագրական պայքարի առաքեալն ու մարգարէն։ Նրա Հոգեմտաւոր ժառանգութիւնն ուսումնասիրած ամէն ոք կարող է նկատել Նժդեհի խորագոյն հարգանքը, մեծարումն ու պաշտամունքն առ Քրիստոս եւ քրիստոնէութիւն, թէ ինչու հայերն ընդունեցին քրիստոնությունը, Նժդեհն իր խառնուածքին համապատասխան գերհակիրճ եւ ի սպառ համոզիչ եղանակով. «Ոգեշունչ էր քրիստոնէությունը եւ հենց այդ էր պատճառը, որ նրա գիրկը նետւողներէն առաջինը եղաւ հայը։ Հասկանանք - մեր ժողովրդի ամենազօոաւոր զէնքը միշտ էլ եղել է ոգին»։ (Հատընտիր, էջ 328)12ա։ Ոգեպաշտ հայությունը չսպասեց նոյնիսկ առաքեալների մուտքին, այլ յանձինս Աբգար թագաւորի, հաւատաց Աստուածորդուն առանց նրան տեսնելու։ Միւս կողմից, քրիստոնեական բարեկրթութեան, հաւատքի եւ մշակոյթի ցոլացումն է ակնյայտ Նժդեհի ստեղծագործութիւնների մէջ առհասարակ, ինչի մասին էլ որ նա գրել է։ Նա սիրել ու պաշտել է Քրիստոսին, եւ սա, անկասկածելի իրողութիւն է, փաստ, որը հիմնաւորւում է հոգեբանական մի ճշմարտութեամբ. հոգեւոր երեւոյթները կարելի է ճանաչել միայն իմացական սիրով, որը հնարաւորութիւն է ընձեռում հաղորդուելու այդ իրողութիւններին։ Նժդեհը քրիստոնէութիւնը գերազանց է իմացել, եւ ազգային կրօնի ճշմարտութիւնները խորապէս տպաւորուել են նրա հոգում, պարզապէս դարձել են նրա վարքը կարգաւորող ենթագիտակցական մղումներ, իր ստեղծագործութեանը շունչ ու ոգի տւող ուժի աղբիւր: Այդպէս եղել է մինչեւ մեծ մարդու եւ կենդանի մարտիրոսի կեանքի աւարտը, որի վերջին օրերին բարեկամուհուն հասցեագրած նամակներից մէկի մէջ կարդում ենք.«Երանի քեզ եւ բոլոր նրանց, ովքեր բախտաւորութիւն ունեն ամէն օր Արարւստը տեսնելու, որի տեսիլքն ինձ չի լքում երբէք, որի վեհապանծ պատկերը ներհայեցօրէն տեսնում եմ առաւօտ ու իրիկուն։ Աստուած, Աստուած իմ, որքա՜ն կ’ուզէի հանգչել, մեռնել Հայաստանում, հայելով Արարատին...»:

 Այսպիսով ակնյայտ է, որ Աստուծոյ նկատմամբ տածած հաւատքն ու յարգանքը նրան չի լքել մինչեւ վերջ։ Ինքն իր մասին ասում է. «Եղել եմ խոր հաւատքի եւ էտիկայի մարդ, եւ այդ պատճառաւ՝ յաճախ դառնութեան բաժակ եմ դատարկել»:

 Նժդեհը յստակօրէն տարբերում է վարքի .կարգաւորման Հին կտակարւսնային եղանակը` օրէնքը քրիստոնէական կամ Նորկտակարանային սիրուց, որի մասին նա արտայայտում է բազմիցս եւ այս փաստը ապացոյց է այն իրողութեան, թէ որքան խորն են հաւատքի ըմբռնումները եւ որքան յարազատ է իր ոգուն քրիստոնեական աշխարհըմբռնումն ու բարոյականութիւնը։ Ահա մի քանի նմոյշ Մժդեհ բարոյագէտի հոգեւոր գանձարանից.«Նա ծիծաղել գիտէ մարդկային մեռեալ օրէնքների վրայ։ Սիրում է ամբոխը, բայց գիտէ յետ մղել նրա օրէնսդրութիւնը»: «Չեմ սիրում միայն ձեւական օրէնքի վրայ հիմնուած պարտականութիւնները։ Ի՞նչ կը կորցնէր աշխարհն իր հոգեւոր գանձերից, եթէ նման պարտականութիւնները մնային անկատար։ Ձեւական օրէնքի հողի վրայ, լաւագոյն դէպքում, աճում են բացասական առաքիյութիւններ միայն, որոնք հերոսական մի հատիկ տող չեն աւելացրել աշխարհի պատմութեան։ Ձեւական ո՞ր օրէնքն է պահանջում , որ մարդկային անհատը մեռնի իդեալի, սրբութեան, հայրենիքի համար։ Մի՛ գողանար֊ ահա ձեւական օրէնքը, որը մարդը հեգնում է իր գոյութեան առաջին իսկ օրուանից։ Գերագոյն արժէքների համար՝ ներքին մղումով, կամովին մեռնում է ո՛չ թէ ձեւական օրէնքի հպատակը, այլ մարդը՝ ներքնապէս ազատագրուած մարդը»: Նժդեհն իր բովանդակ կեանքի ընթացքին եւ ամբողջովին եղել է հաւատարիմ իր կենսական սկզբունքներին եւ երբեւիցէ չի ենթարկուել ձեւական օրէնքներին, այլ կենսական իր որոշումներն ու վճիռները եղել են ինքնաբուխ, որպէս իր սրտի ու համոզմունքի թելադրանք։ Այդ իսկ պատճառաւ նա յաճախ է բախման ու վիճաբանութեան մէջ եղել ձեւական օրէնքների պաշտպանների հետ։ Այդպիսի արդէն պատմական օրինակ է Հայաստանի իշխանութիւններին նրա չենթարկուելու եւ Սիւնիքի պաշտպանութիւնը շարունակելու դէպքը, որին անդրադարձել է նաեւ Արամ Աիմոնեանը. «Եթէ Նժդեհը կտրականապէս մերժում էր ենթարկուել օգոստոսի 10-ի զինադադարի համաձայնագրից բխող ՀՀ Զինուորական նախարարի հրամանին եւ վճռել էր շարունակել
 կռիվը կարմիր բանակի եւ ադրբեջանական ուժերի դէմ, ապա նա ելնում էր միայն ու միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից։ Նժդեը չէր կարող վարուէլ այլ կերպ։ Այլ կերպ վաելու դէպքում, կրկնում ենք՝ նա նման չէր լինի ինքն իրեն։ Ճակատագրական այդ որոշումը բխում էր իր իսկ էութիւնից, ըմբոստ ու անկոտում ոգուց, ափեր չճանաչող հայրենապաշտութիւնից, մայր ժողովրդի նկատմամբ անհուն սիրուց»: Իսկ հիմա տեսնենք, թէ ինչ է գրուած օրէնքի մասին Նոր Կտակարաում.«Ոչ մի մարդկային էակ օրէնքի գործերով չի չարդարացուի Նրա առաջ, քանզի օրէնքի միջոցաւ է մեղքի ճանաչումը»-Հռոմ.,Գ19։ «Մենք ընդունում ենք, որ մարդը հաւատով է արդարանում առանց օրէնքի գործերի»Հ-ռոմ.,Գ.28։ «Կար ժամանակ, որ ես էլ առանց օրէնքի կենդանի էի, բայց երբ պատվիրանն ինձ հասաւ, մեղքը կենդանացաւ եւ ես մեռայ. եւ նոյն այն պատուիրանը, որ կյանքի համար էր, իմ մահուան պատճառ .դարձաւ»-Հռոմ.,է 9-10։ «Քրիստոսն է օրէնքի վախճանը բոլոր հաւատացեալների արդարացման համար»-Հռոմ.,ժ4: «...սէրն է օրէնքի լրումը»-ԺԳ-10։ Բոլոր պատուիրանները պարունակւում են մէկ հատիկ Նորկտակւսրանային պահանջի մէջ՝ Սիրիր ընկերոջդ։ Սէրը չէ բացառում օրէնքը, այլ բացառում է օրէնքի թելադրանքը դրսից, մի ուժ, որը չի բխում մարդու հոգուց, նրա սրտից չի գալիս եւ իր հաւատի արդիւնքը չէ։ Քրիստոնեան ամէն ինչ անում է հաւատով ու սիրով։ Նժդեհը եւս անում է այն, ինչ իր համոզմունքն է, իր հաւատով է պայմանաւորուած եւ կապուած է իր Հայրենիքի շահերին։ Միանգամայն ճիշտ եւ արդար դիրքորոշում։

 Նժդեհը Քրիստոսի եւ Քրիստոնէութեան իսկութիւնն ու ճշմարիտ հաւատքի իրողութիւնը փաստարկելու կամ հիմնաւորելու խնդիր չի ունեցել։ Նրա մեծագոյն մտահոգութիւնը եղել է Եկեղեցու եւ ազգային հաստատութեանց գործնէութեան նպատակամղումը ազգի զօրացման եւ ինքնապաշտպանութեան գործին, նաեւ ժողովրդի հոգեկան կենտրոնացման ընդունակութեան վերականգնումը։ Իր մկրւոութեան աւազանն ունենալով Առաքելական Եկեղեցին, մայրական կաթի հետ միասին ճաշակած լինելով քրիստոնեական բարեկրթութեան պտուղները, Հայ Եկեղեցու կողմից օրհնուած Սպարապետը եղել է միշտ հայադաւան Եկեղեցու հաւատարիմ զաւակ եւ Քրիստոսին ընդունել ու վերաբերել է պատշաճութեան բոլոր չափանիշներով։ Նրա երկերի ուշադիր ընթերցողն անկասկած կը համոզուի, որ քրիստոնեական բարոյականութիյնն ու աշխարհայացքը Նժդեհի համար եղել են իրողութրւններն ու երեւոյթները գնահատելու արժէչափեր:

Բ. ՆԺԴԵՀԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ

 Հայոց պատմաիմաստասիրութեան ներկայիս կարեւորագոյն հարցերից մէկը պատմաշրջանների փոխադարձ կապի, դրանց զագացման ու հերթափոխման, հայոց ազգային ոգու առանձնայատկութեան համապատկեր լուսաբանումն ու հիմնաւորումն է, պատմաքաղաքակրթական հոլովոյթի ուղիների բնորոշումը: Յոյժ կարեւոր է ներկայ սերունդներին հաղորդ դարձնելը քրիստոնեական բարեկրթութեան բնականոնութիւնը հայ աշխարհում:

 Վերոնշեալ հարցերի լուսաբանման համար Նժդեհի իմաստասիրութիւնը ոչ միայն առատ նիւթ է տալիս, այլեւ ամենախրթին թուացող հարցերն անգամ կարելի է պարզաբանուած վիճակում գտնել նրա ադամանդախիտ եւ հոգեզմայլ բանաձեւումների մէջ: Նժդեհը նորագոյ երեւոյթները գրեթէ միշտ իմաստաւորում է անցեալի իրողութիւններով, համեմատում, յարաբերում է ազգային կեանքի ժամանակային երեք վիճակները: Զարմանահրաշ է անցեալը(պատմութիւնը) ոգեկոչելու Նժդեհեան հանճարը, որով նա գործնէութեան ներկայ ընթացքի մէջ է ներառում (ակտուալացնում) պատմական իրադարձութիւններն ու գործող անձանց: Պայծառատես մարդը իր մտքի փայլատակումներով ծիածանօրէն կամրջակապում է պատմաշրջանների կարեւորագոյն իրադարձութիւնները, յայտնաբերում դրանց նոյնականութիւնը սահմանում պատմական զարգացման օրինաչափ սկզբունքները, որոնց բոլորի հիմքում, իբրեւ պայմանաւորիչ պատճառ, լուսապատկերում է ազգային ոգին:
 Նժդեհը ազգը, ազգային պատմութիւնն ու մշակոյթն ըմբռնում է որպէս կենսապատմական մի ամբողջութիւն, որի գոյութեան եւ զարգացման հիմքում ազգային առանձնայատուկ ոգին է: «Ոգին է կռում ազգերի ճակատագիրը: Փոխուեց մէկը՝ փոխւում է եւ միւսը: Ուր մարած է ոգին՝ այնտեղ մեռեալ է կեանքը: Այլ բան չէ մարդկային բովանդակ պատմութիւնը, եթէ ոչ ոգու զարգացման առաջընթաց եւ արդիւնք իաժամանակ: Ազգային ոգի-ահա՛ գերագոյն հերոսը, միակը, մեր պատմութեան անիւը, մեր հաւաքական ճակատագիրը վարող հերոսը: Էապէս միայն դա է գործում պատմութեան մէջ եւ պատմութեան համար: Անհատ հերոսները ոչ այլ ինչ են, եթէ ոչ միայն անձնաւորողներն այդ ոգու: Մեռնում են հերոսները՝ Մանուէլները, Մուշեղները, Վարդանները, մնում է, սակայն, նրանց ոգին, որն իր մարմնաւորումը գտնելով այլ հերոսների մէջ, շարունակում է ապրել ու ներգործել: Այդ ոգին ամբողջապէս չի կարող արտայայտել ոչ մի ժամանակաշրջան եւ ոչ մի հերոս: Թէեւ հերոսն իր ժողովրդի հոգեկան զօրութեան արտայայտիչն է, սակայն ժողովրդի հոգեւոր պոտենցիալը, նրա կարողական ուժերը չի արտայայտել եւ ոչ մի հերոս: ժողովուրդն աւելին է, քան իր ամենամեծ եւ փառաշատ հերոսը»:

 Նժդեհի այս վերջին մտքերը շատ կաոեւոր են պատմական դէմքերի գնահատման պարագային՝ սխալներից խուսափելու առումով: Նժդեհը միանգամայն համարժեք կերպով է արտահայտում պատմութեան շարժիչ ուժերի հարաբերակցութիւնը, որով նուազում է ժողովրդի եւ մեծ անհատների միջեւ հակասութիւն եւ վիհ գոյանալու հնարաւորութիւնը: Նա դրանով իսկ տարամիտւում է անհատապաշտական իմաստասիրութեան նշանաւոո ներկայացուցիչներ Շոպենհաուէրից եւՆիցշէից:

 Նժդեհն անցեալապաշտ չէ, սակայն դա չի նշանակում, թէ յարգանքի կամ հիացմունքի զգացում չի ապրել այս կամ այն դարաշրջանի մեծագործութիւններով: Նա համոզուած է, որ անցեալը կամ պատմութիւնն էական ներգործութիւն է ունենում ազգային կեանքի ներկայ իրադարձութեանց վրայ: «Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանուած հասարակութիւնները: Կէս կեանքով են ապրում այն ժողովուրդները, որոնք հեռու են անցեալի եւ ապագայի ազդեցութիւններից՝ իրենց կեանքին չեն խառնում իրենց անցեալի փառքերն ու ապագայի յոյսերը»: Անցեալի ըմբռնումը, հաղորդուելը պատմութեան փառաւոր էջերին, հոգեբանական խոր երեւոյթ է, որի իմաստն առաւելապէս արտայայտւում է ոգեկոչում եզրով: Վերջինս անցեալն արտայայտում է ոչ իբրեւ սոսկ յիշողութիւն, այլ կենդանի ոգի, որը փաստօրէն անցեալի ներկայութիւնն է եւ մտնում է մարդու վարքն ու գործնէութիւնը պայմանաւորող պատճառների համակարգի մէջ եւ այդ գործնէութեան բնոյթն ու ընթացքը որոշարկելու մէջ հաւանաբար աւելի մեծ դեր է կատարում, քան ներկայումս ընթացող իրողութիւնները: Ոգու համար չկայ ներկայ, անցեալ եւ ապագայ. ոգին միշտ գործուն ներկայութիւն է, էականն է մարդու եւ հանրութեանց կեանքում: Ոգին ժամանակից եւ տարածութիւնից վեր է եւ անկաշկանդ, զերծ պատճառա-հետեւանքային ու բնական միւս կապակցութիւններից: Ներկայուս ընթացող գործողութիւնների մէջ առնել պատմութիւնը, յատկապէս նրա հերոսական դրուագները նշանակում է բացայայտել հոգեւոր ուժի անսպառ աղբիւր: Խելամիտ ազգն ու անհատներն այս եղանակով ընդարձակում են իրենց գոյադաշտը, եւ ձերբազատւում ներկայիս այսպահականութիւնից, հնարաւորութիւն ստանում իմաստաւորելու կեանքը, լուսաւորելու ազգային ել անհատական կեցութեան առանցքը եւ բացայայտելու, թէ որտեղից են եկել, ուր են այժմ եւ դէպի ուր են գնալու: Ոգին ժամանակներից վեր է, եւ ի զօրու է ժամանակները ներառելու իր մէջ: Հետեւաբար, յոյժ կարեւոր է անցեալում ստեղծուած արժէքների իսկական ժառանգորդ դառնալը, կրելն անցեալն իր մէջ: Դա ազգային արթուն ոգեկիր մարդկանց համար ծանր գործ չէ, որովհետեւ ոգու համար ծաւալ ու ծանրութիւն գոյութիւն չունեն: Եթէ իմանաս անցեալդ կիմանաս ներկայումս գործելու եղանակը, քանզի չկայ մի բան, որն այս կամ այն կերպ եղած չլինի: Ասպարէզ իջնող իւրաքանչիւր սերունդի պարտքն է՝ ժառանգել նախնեաց հոգեւոր արժէքները: Մենք դրանով նաեւ հնարաւոոութիւն կը տանք մեր մեռեալներին՝ հանգիստ առնելու իրենց շիրիմներում:

 Ինչպէս Խորենացին՝ պատմագրելով անցեալը ընդարձակեց մեր ազգային գոյատիրոյթը մինչեւ Նոյ Նահապետ եւ մինչեւ մարդարարման սկիզբ, այնպէս էլ Նժդեհը իր մտքի լուսարձակի տակ առնելով հայոց պատմափիլիսոփայութիւնը՝ յայտնւսգործեց մեր ազգային գոյութեան եւ կենսապայքարի օրէնքները:

 Նժդեհի հայեցակարգային բանաձեւումները յայտնատեսական փայլատակումներ են, որոնք իբրեւ գաղափարներ իրենց առարկայական բովանդակութեամբ միշտ եղել են, պարզապէս տեւական ժամանակ անուն չեն ստացել: «Ինչո՞ւ Տարօնականութիւնը» յօդուածում Նժդեհը գրում է.«Այն փաստը, որ «տարօնականութիւն» բառը նոր է գործածւում՝ դեռ ապացոյց չէ այն բանի, որ նոր է գաղափարը, ոգին մեր կեանքում: Հայրենիքի համար քաջաբար կռուելու եւ գիտակցօրէն մեռնելու տրամադիր ամէն հայ, Մամիկոնեաններէն մինչեւ մեր օրերը, եղած է տարօնական: Թոյլատրելի՞ է շփոթել «բառն» ու բովանդակութիւնը: Տարօնականութիւնը բովանդակութիւն է եւ ոչ թէ րառ»:

 Առարկայական գաղափարապաշտութեան դիրքերից, որի հիմնադիրներն են Սոկրատէսն ու Պլատոնը , Նժդեհն իմաստազննում է հայոց պատմութիւնը ել կարեւորագոյն յայտնագործութիւններ անում, որոնց շնորհիւ Հայոց հոգեւոր-քաղաքական գաղափարաբանութիւնը ձեռք է բերում իր ներգործական զօրութիւնը եւ ձառայում հայութեանը որպէս կազմակերպող-միաբանող եւ հոգեփոխող-յեղափախող գիտահամակարգ: Նժդեհի ուսմունքը հայոց ազգային առանձնայատուկ ոգու ինքնաբացայայտումն է: Այս գաղափարից բխում են մի շարք հետեւութիւններ եւ առաջին հերթին այն, որ Նժդեհն ազգային ոգու կրողն ու մարմնացումն է եւ նրա միտքը ազգային մտաիմացականութեան (ինտելեկտ) պատմատրամաբանական խտացեալ ու գերագոյն արտայայտութիւնն է, որով ազգային մտազօրութիւնը (մենթալիտետ) վերագտել է ուշ միջնադարում կորսուած պայծառակերպութիւնն ու խորաթափանցիկ բնոյթը: Նժդեհի ուսմունքի գրանիտային արձանացումները միաժամանակ կենդանարար, ապրող ու զարգացող իրողութիւններ են, որովհեւ դրանք թելադրանքներն են Սուրբ Հոգու, որի ներկայութիւնն իր սրտի մէջ Գարեգին Նժդեհր զգացել է մինչեւ վերջ:

Աշոտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1763

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am