Среда, 05.08.2020, 10:23Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՆԱ ՓՆՏՐԵԼ Է ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ | Март 2013
Չ­սի­րա­հար­վել Լի­սա­բո­նին՝ չի կա­րե­լի: Պի­րե­նե­յի գե­ղեց­կու­հուն մտեր­մա­նում ես նրա հետ հան­դի­պե­լու ա­ռա­ջին իսկ պա­հից: Յու­րօ­րի­նակ բա­րո­մետ­րի նման նա կար­ծես «չա­փում է» բա­րութ­յունդ, հիա­նա­լու ման­կան­ման կա­րո­ղութ­յունդ: 

Ու, ե­թե ա­ռանց դա­դա­րի չես ժպտում պա­տա­հա­կան ան­ցորդ­նե­րին, ծղրտան շա­գա­նա­կա­վա­ճառ­նե­րին, արև­կող ա­րած մու­րաց­կան­նե­րին, ռել­սե­րի վրա ճոճ­վող հռչա­կա­վոր դե­ղին տրամ­վայ­նե­րին, չես տխրում պա­տու­հան­նե­րից, սրճա­րան­նե­րից, խա­նութ­նե­րից քեզ հաս­նող ֆա­դո­ւի հեծկլ­տա­ցող մե­ղե­դուց, ու­րեմն՝ քա­ղա­քը քո­նը չէ, ու դու այս­տեղ ա­նե­լիք չու­նես: Լի­սա­բո­նը հա­նե­լու­կա­յին քա­ղաք է ինձ հա­մար, հա­նե­լու­կա­յին՝ նաև եր­կու պարզ պատ­ճառ­նե­րով. ինչ­պե՞ս է, որ այն, որ­պես բնա­կա­վայր, «շրջանց­վել է» օ­տա­րաբ­նակ­նութ­յան հի­վան­դութ­յամբ տա­ռա­պող հայ­րե­նա­կից­նե­րիս կող­մից: Մ­յուս հա­նե­լու­կը, ո­րի պա­տաս­խանն ինձ հա­մար ա­վե­լի հե­տաքր­քիր ու կար­ևոր էր՝ ին­չու՞ հենց այս քա­ղա­քին իր բազ­մա­մի­լիոն հա­վա­քա­ծուն նվի­րեց մեր մեծն հայ­րե­նա­կի­ցը, տխուր աչ­քե­րով և­ ան­կաս­կած՝ տխուր հո­գով, ազն­վա­զարմ, շրջա­հա­յաց Գա­լուստ Գուլ­բենկ­յա­նը:

-­Գուլ­բենկ­յան թան­գա­րա՞ն,-հար­ցիդ բա­րե­համ­բույր պա­տաս­խա­նում են լի­սա­բոն­ցի­նե­րը և գրե­թե մինչև վերջ ու­ղեկ­ցում են քեզ: Ա­ռանձ­նա­պես խան­դա­վառ­վում են, ի­մա­նա­լով, որ մեծ բա­րե­րա­րի հայ­րե­նա­կից­ներն ենք:

Թան­գա­րա­նի մուտ­քի մոտ Գա­լուստ Գուլ­բենկ­յա­նի քա­րա­կերտ ար­ձանն է. նստած է՝ խո­ժոռ, մտքա­շատ հա­յաց­քով, թի­կուն­քին՝ քա­ջութ­յան, ա­րիութ­յան, վե­հութ­յան խորհր­դա­նի­շը՝ ար­ծի­վը: Շենքն ինքն շրջա­պատ­ված է գե­ղա­տես մի հսկա­յա­կան այ­գով, ո­րի մշտա­կա­նաչ ծա­ռե­րի ա­րան­քից մեր­թընդ­մերթ անս­պա­սե­լի «հայտն­վում են» անկրկ­նե­լի ճկու­նութ­յամբ, հմայ­քով կերտ­ված բազ­մա­պի­սի քան­դակ­ներ. «­Գի­տութ­յան մարդ և­ ե­րա­զող՝ պար­տե­զի մը մեջ, իմ ու­զա­ծիս հա­մա­ձայն՝ ա­հա եր­կու բա­ներ կյան­քիս մեծ նպա­տակ­նե­րը, ո­րոնց չկար­ցա հաս­նիլ…», - մի ա­ռի­թով ա­սել է նա: Գի­տութ­յան ա­ռու­մով, ի­հար­կե Գուլ­բենկ­յա­նը ա­նըն­դու­նե­լի հա­մես­տութ­յուն է թույլ տա­լիս: Ք­սա­ներ­կո­ւամ­յա ե­րի­տա­սար­դի «La Transcaukasie et la Peninsule d’Apcheron-Souvenirs Vojage» լուրջ գի­տա­կան աշ­խա­տան­քը , որ վե­րա­բե­րում էր Մի­ջին Ար­ևել­քի նավ­թա­յին ռե­սուրս­նե­րի պատ­մութ­յան և շա­հա­գործ­ման խնդիր­նե­րին, խիստ հե­տաքրք­րեց Օս­ման­յան կայս­րութ­յան հան­քե­րի նա­խա­րա­րին, որ և հանձ­նա­րա­րեց նրան կազ­մել լուրջ գի­տա­կան մի տե­ղե­կանք Մե­սո­պո­տա­միա­յի նավ­թա­հան­քե­րի մա­սին: Այս­պես սկսվեց ա­րա­բա­կան նավ­թի շա­հա­գործ­ման պատ­մութ­յու­նը: Իսկ «պար­տե­զը»…՝ նշա­նա­վոր մար­դա­սե­րի ու մե­կե­նա­սի ո­գին, ան­կաս­կած, հրա­շա­լի այս այ­գու ա­մեն մի անկ­յու­նում է, այն­տեղ վազվ­զող ու թռվռա­ցող ե­րե­խա­նե­րի հետ, ո­րոնց ան­չափ սի­րում էր նա: Ա­սում են՝ կողքն էր հա­վա­քում ման­չուկ­նե­րին, խա­ղում» նրանց «հո­գու» հետ, հե­տո «գնում» նրանց ժա­մա­նա­կա­վոր լռութ­յու­նը՝ մի - մի ցենտ տա­լով: 

Գուլ­բենկ­յան հո­յա­կերտ թան­գա­րա­նում այլ են իմ՝ հա­յիս զգա­ցո­ղութ­յուն­նե­րը: Մի կողմ՝ ներ­քին հպար­տութ­յունս: Ա­վե­լի շատ տխրութ­յուն ու տրտունջ կա մեջս: Սեն­տի­մեն­տալ այդ զգա­ցո­ղութ­յուն­նե­րը թերևս հա­րա­զատ էին Գա­լուստ Գուլ­բենկ­յա­նին, ում հան­գիստ չէր տա­լիս կո­րուս­յալ հայ­րե­նի­քի ցա­վը: Ա­սում են՝ նա պատ­րաստ էր իր մուլ­տի­մի­լիոն­նե­րը տրա­մադ­րել ե­ղեռ­նա­պուրծ հա­յե­րին, նրանց բնա­կեց­նե­լով Արևմտ­յան Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին մոտ, հե­տա­գա­յում նրանց այն­տեղ ներ­թա­փան­ցե­լու նպա­տա­կով: Թուր­քիա­յի դրդմամբ այդ ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը խո­չըն­դո­տեց վեր­ջինս ջերմ բա­րե­կամ Խորհր­դա­յին Միութ­յու­նը:
Հ­րա­շա­լի ցու­ցան­մուշ­ներ, ո­րոնք կզար­դա­րեին աշ­խար­հի ցան­կա­ցած թան­գա­րան, նրանց շար­քում՝ Ոս­տա­նիկ Ա­դո­յա­նի ձեռ­քով պատ­րաս­տած գու­թա­նը. Վա­նա հու­շը: Ա­սում են, թե Ար­շիլ Գոր­կին գու­թա­նը հա­մա­րել է խոր­գոմ­ցի հա­յի շիր­մա­քա­րը… Ն­պա­տակս ա­մեն­ևին այս թան­գա­րա­նի մա­սին պատ­մե­լը չէ՝ այն պետք է տես­նել:

Լի­սա­բո­նին հրա­ժեշտ տա­լու նա­խօր­յա­կին նո­րից և նո­րից քայ­լում եմ նրա փո­ղոց­նե­րով, կան­խազ­գա­լով, որ գտնե­լու եմ հա­նե­լու­կիս պա­տաս­խա­նը: Դեմս ազ­գա­յին տա­րազ­նե­րի, կահ­կա­րա­սու խա­նութ է՝ այն ինչ լրաց­նում է յու­րա­քանչ­յուր ազ­գի նկա­րա­գիր:

-­Դու հա­վա­նա­բար հա՛յ եք,- ինձ է դի­մում խա­նու­թի տա­րեց տի­րու­հին, ըստ եր­ևույ­թին այդ հու­շել են Գուլ­բենկ­յա­նին նվիր­ված գրքե­րը, որ ու­նեմ ձեռ­քիս:
-Իմ հար­ևանն էր, ապ­րում էր մեր տա­նը հա­րա­կից շքեղ հյու­րա­նո­ցում, միշտ լուրջ էր, վե­հա­շուք, բայց փոք­րե­րիս ժպտում էր, շո­յում: Գի­տե՞ք, ին­չու՞ նա Լի­սա­բոնն ընտ­րեց որ­պես իր վեր­ջին հանգր­վան:

Այն, ինչ լսե­ցի, չգի­տեմ, թե ինչ­քա­նով է ճշմա­րիտ, ու դա ա­մեն­ևին էլ կար­ևոր չէ: Այս­պի­սի պա­տաս­խան կվե­րագր­վեր միայն հա­րուստ նե­րաշ­խարհ ու­նե­ցող գե­ղա­գետ մար­դուն, ով կառ­չած է հու­շե­րից ու հի­շո­ղութ­յուն­նե­րից, ով փոր­ձում է չկորց­նել անց­յա­լը:

-­Գա­լուստ Գուլ­բենկ­յա­նը փնտրում էր այն եր­կի­րը, ուր ա­մե­նա­գե­ղե­ցիկ ար­ևա­մուտն էր: Ն­րա օգ­նա­կա­նը, ում հետ շատ մտե­րիմ էր հայ­րե­նա­կո­րուս մե­ծա­հա­րուստն ու մե­կե­նա­սը, հա­մո­զում է տես­նել Լի­սա­բո­նի ար­ևա­մու­տը ու չի սխալ­վում:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 518

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am