Суббота, 20.04.2024, 03:50Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՑՉԻՍ ՄԱՍԻՆ | Февраль 2014

­Պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ճար­տա­րա­պե­տա­կան բաժ­նի ա­ռա­ջին կուր­սում մեր լսա­րա­նը մտավ բարձ­րա­հա­սակ, հա­մակ­րե­լի, գե­ղե­ցիկ կեց­ված­քով մի ե­րի­տա­սարդ և փոքր-ինչ ռնգա­յին, հա­ճե­լի բա­րի­տո­նով ա­սաց. «Ես ձեզ պատ­մե­լու եմ ի­տա­լա­կան ­Վե­րածնն­դի ճար­տա­րա­պե­տութ­յան մա­սին»: Ինչ­պես հարկն է` պատ­րաստ ու­նեինք տետ­րակ­ներ և ­մա­տիտ­ներ` դա­սա­խո­սութ­յու­նը սղագ­րե­լու հա­մար, բայց մեզ վի­ճակ­ված չէր օգ­տա­գոր­ծե­լու դրանք: 

Հ­մայ­ված և ­կա­խարդ­ված ե­րի­տա­սարդ դա­սա­խո­սի ա­ռա­ջին իսկ խոս­քե­րից` «հայտն­վե­ցինք» ­Վե­րածնն­դի հրա­շա­լի ի­րա­կա­նութ­յան մեջ: Այդ ե­րի­տա­սար­դը ­Ջիմ ­Թո­րոս­յանն էր: ­Նա զու­գա­հեռ­ներ էր անց­կաց­նում ճար­տարա­պե­տա­կան օ­րի­նակ­նե­րի և ­Մո­ցար­տի ե­րաժշ­տութ­յան մեջ, պատ­մում էր այդ ժա­մա­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան մի­ջա­վայ­րի մա­սին: ­Ջիմ ­Թո­րոս­յա­նի ար­տիս­տիզ­մը և ­գի­տե­լիք­նե­րի լայն դիա­պա­զո­նը մեզ ընդ­միշտ կա­պեց իր անձ­նա­վո­րութ­յան հետ: Ու­սա­նո­ղութ­յու­նը սի­րա­հար­ված էր նրան: ­Բարձր կուր­սի աղ­ջիկ­նե­րը գա­լիս էին լսա­րա­նի դռնից թա­քուն տես­նե­լու ­Ջի­մին:

Մեր ա­ռա­ջին ու­սում­նա­կան նա­խագ­ծի, ինչ­պես նաև հե­տա­գա գրե­թե բո­լոր նման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նակ ինձ բախտ վի­ճակ­վեց աշ­խա­տել նրա ղե­կա­վա­րութ­յամբ: Ա­ռա­ջին ան­գամ, երբ ցույց տվե­ցի իմ ա­րած պար­զու­նակ և ­միօ­րի­նակ էս­քիզ­նե­րը, նա ա­սաց. «­Պատ­կե­րաց­րու, թե ինչ վայ­րում է նա­խա­տես­վում կա­ռույ­ցը` ան­տա­ռի եզ­րին, սա­րի ստո­րո­տում, ճա­նա­պար­հի խաչ­մե­րու­կում, գե­տի ա­փին, քա­ղա­քա­յին բա­նուկ փո­ղո­ցի վրա… դա քեզ կթե­լադ­րի ստեղծ­վե­լիք շեն­քի կեր­պա­րը և ­ճար­տա­րա­պե­տա­կան ձևե­րը»: ­Դա ես ըն­դու­նե­ցի որ­պես ճար­տա­րա­պե­տութ­յան ա­ռա­ջին կա­նո­ն, այն է` կա­ռույ­ցը պետք է լի­նի մի­ջավայ­րի ծնուն­դը և ն­րա մաս­նի­կը: ­Ջիմ ­Թո­րոս­յա­նը իր զրույց­նե­րի ըն­թաց­քում մեր գի­տակ­ցութ­յան մեջ մտցնում էր այն գա­ղա­փա­րը, թե ճար­տա­րա­պե­տութ­յու­նը մարդ­կա­յին ցան­կա­ցած գոր­ծու­նեութ­յան հա­մար մի­ջա­վայր ստեղ­ծե­լու ար­վեստ է:

 ­Մեր ծա­նո­թութ­յու­նը և ­կա­պը ինս­տի­տու­տից հե­տո եր­բեք չընդ­հատ­վեց: Ես կա­րիք ու­նեի ժա­մա­նակ առ ժա­մա­նակ լի­նել ­Թո­րոս­յա­նի ղե­կա­վա­րած ար­վես­տա­նո­ցում, որ­տեղ տի­րող ստեղ­ծա­գոր­ծա­կան բարձր մթնո­լոր­տը հրա­պու­րում էր ինձ: Ն­րա ար­վես­տա­նո­ցում ա­ճե­ցին բազ­մա­թիվ տա­ղան­դա­վոր ճար­տա­րա­պետ­ներ` ­Ռո­միկ ­Ջուլ­հակ­յա­նը,

 Ի­զա ­Չո­լախ­յա­նը, Գ­ևորգ Ա­րամ­յա­նը, ­Ռազ­միկ ­Մի­նաս­յա­- նը, ­Շո­կորև Օ­լե­գը, Աս­լան Մ­խի­թար­յա­նը, ո­րոնք ի­րենց ու­սուց­չի և­ ա­վագ կո­լե­գա­յի հետ ի­րա­կա­նաց­րե­ցին բազ­մա­թիվ աչ­քի ընկ­նող ճար­տա­րա­պե­տա­կան գոր­ծեր:

Հի­շում եմ` մի ան­գամ, հա­վա­նա­բար 70-ա­կան թվա­կան­նե­րին, Եր­ևան­նա­խա­գիծ ինս­տի­տու­տում մինչև ուշ ե­րե­կո աշ­խա­տե­լուց հե­տո դե­պի տուն էի ու­ղեկ­ցում մեր ար­վես­տա­նո­ցի ճար­տա­րա­պետ ­Ժան­նա ­Մեշ­չեր­յա­կո­վա­յին: Այդ ժա­մին ավ­տո­բու­սի կան­գա­ռի մո­տով տուն էր գնում ­Ջիմ ­Թո­րոս­յա­նը: ­Մեզ տես­նե­լով մո­տե­ցավ: ­Մի փոքր զրու­ցե­լուց հե­տո հարց­րեց. «­Պետ­րոս, իսկ դու՞ ինչ ես ա­նում»: ­Հա­վա­նա­բար նկա­տի ու­ներ, թե ին­չի վրա եմ աշ­խա­տում: Ես կա­տա­կով պա­տաս­խա­նե­ցի, որ ­Ժաննա­յին տուն եմ ու­ղեկ­ցում: ­Նա ըն­դու­նե­լով կա­տա­կը ա­սաց, թե ինքն է ­Ժան­նա­յին ու­ղեկ­ցե­լու: ­Ժան­նան «հաշ­տեց­րեց» մեզ, եր­կու­սիս հրա­վի­րե­լով իր տուն թեյ խմե­լու: Այդ ան­մո­ռա­նա­լի ե­րե­կո ու­սու­ցի­չը այն­պի­սի հրա­շա­լի պատ­մութ­յուն­ներ պատ­մեց մեզ Ի­տա­լիա­յում ապ­րած տա­սը ա­միս­նե­րից, այն­պես կեն­դա­նի և ­գու­նեղ նկա­րագ­րեց Ի­տա­լիա­յի մեծ ու փոքր քա­ղաք­նե­րը, մարդ­կանց և մի­ջա­վայ­րը, որ կար­ծես ար­դեն ե­ղել էինք այն­տեղ: 
 ­Շատ տա­րի­ներ հե­տո մի քա­նի ան­գամ ե­ղա Ի­տա­լիա­յում: Ինձ թվաց, թե, այն­տեղ ա­մեն ինչ` Ֆ­լո­րեն­ցիա­յի նեղ­լիկ փո­ղոց­նե­րի վրա բարձ­րա­ցած ­Սան­տա ­Մա­րիա ­Դել ֆիո­րե ե­կե­ղե­ցու ար­տերկ­րա­յին թվա­ցող գմբե­թը, Ա­նուն­ցիա­տա հրա­պա­րա­կի Բ­ռու­նե­լես­կիի կա­մա­րա­շա­րը, ­Պա­լա­ցո ­Մե­դի­չի ­Ռի­կար­դին, ­Պոն­տե վե­գիո կա­մուր­ջը վա­ղուց ար­դեն տե­սել եմ ու­սուց­չիս հետ միա­սին և­ ի՛ր աչ­քե­րով: 

Տա­րի­նե­րի ըն­թաց­քում մեր կապն ա­վե­լի ջեր­մա­ցավ և մ­տե­րիմ դար­ձավ: 

Վեր­ջին տա­սը տա­րի­նե­րին աշ­խա­տում էի ­Մոսկ­վա­յում և ­հա­ճախ էի լի­նում ԽՍՀՄ, ­Հա­յաս­տա­նի և ­Ռու-­սաս­տա­նի ժո­ղովր­դա­կան նկա­րիչ, ­Ռու­սաս­տա­նի ­Գե­ղար­վես­տի Ա­կա­դե­միա­յի ա­կա­դե­մի­կոս ­Նի­կո­լայ ­Նի­կո­ղոս­յա­նի ար­վես­տա­նո­ցում: ­Մեծ քան­դա­կա­գոր­ծը և­ ար­վես­տա­գե­տը ջեր­մութ­յամբ էր վե­րա­բե­րում իր վա­ղե­մի ըն­կե­րո­ջը` ­Ջիմ ­Թո­րոս­յա­նին: Ն­րանք միա­սին Եր­ևա­նում ի­րա­կա­նաց­րել էին ­Մի­քա­յել ­Նալ­բանդ­յա­նի, Ե­ղի­շե ­Չա­րեն­ցի, Գ­յում­րիում` Ա­վե­տիք Ի­սա­հակ­յա­նի հու­շար­ձան­նե­րը, ո­րոնց հա­մար ստա­ցել էին պե­տա­կան մրցա­նակ­ներ: ­Մեծ քան­դա­կա­գոր­ծը պատ­մում էր ի­րենց հա­մա­տեղ աշ­խա­տանք­նե­րի մա­սին, թե ինչ­պես ա­մեն ան­գամ, միա­սին փոր­ձում էին հաս­նել քան­դա­կի եվ ճար­տա­րա­պե­տութ­յան լիա­կա­տար միաս­նութ­յան, նպա­տակ ու­նե­նա­լով դրանք ներ­դաշ­նա­կե­լու մի­ջա­վայ­րի հետ:

Տար­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ ­Մոսկ­վա­յից գա­լիս էի Եր­ևան: Ա­ռա­ջին այ­ցե­լութ­յունս բե­րում էի իմ ու­սուց­չին, սկզբից գնում էի ար­վես- ­տա­նոց, իսկ հե­տո հյու­րըն­կալ­վում էի նրա տա­նը: ­Պետք է ա­սեմ, որ այդ տու­նը, ­Թա­ման­յան­նե­րի և ­Ռա­ֆա­յել Իս­րա­յել­յա­նի օ­ջախ­նե­րի հետ միա­սին ինձ հա­մար ե­ղե՛լ է, կմնա՛ պար­զութ­յան և ­կա­տա­րե­լութ­յան օ­րի­- նակ, օ­ջախ­ներ, որ­տեղ իշ­խում էր ազն­վա­կա­նութ­յունն ու ար­վես­տով հա­գեց­ված մթնո­լոր­տը: 

Ինձ հա­մար ան­մո­ռա­նա­լի հուն­վար­յան, զար­մա­նա­լիո­րեն տաք մի օր ­Վար­պե­տի հետ նստած էինք նրա բնա­կա­րա­նի պատշ­գամ­բում և ­վա­յե­լում էինք տի­կին ­Մար­գո­յի հյու­րա­սի­րութ­յու­նը: Ու­սու­ցի­չը խո­սեց Էջ­- միած­նում իր կա­ռու­ցած ե­կե­ղե­ցու մա­սին, և, երբ ա­սա­ցի, որ ծա­նոթ եմ միայն նա­խագ­ծին իսկ տա­ճա­րը տե­սել եմ հեռ­վից, ան­մի­ջա­պես ա­ռա­ջար­կեց գնալ և ­մո­տի­կից տես­նել այն: Տ­ղա­յիս մե­քե­նա­յով գնա­ցինք Էջ­միա­ծին: ­Ճա­նա­պար­հին պատ­մեց, թե ինչ­պես ­Վե­հա­փառ ­Հայ­րա­պետ ­Գա­րե­գին Երկ­րոր­դը նրան ա­ռաջ­նոր­դել է դե­պի այդ տե­ղը, և­ ա­սել է. «Այս­տե՛ղ պետք է լի­նի»: ­Ճար­տա­րա­պե­տը կար­կա­մած լռել է, ­Վե­հա­փա­ռը դի­մել է նրան, ա­սե­լով. «Ի՞նչ է, տե­ղը չե՞ս հա­վա­նում»: ­Հետ­ևում է ­Ջիմ ­Թո­րոս­յա­նի պա­տաս­խա­նը. «­Դա­րեր շա­րու­նակ Էջ­միած­նի հո­ղի վրա ու­րիշ տա­ճար չի կա­ռուց­վել, մի­թե՞ այդ պա­տի­վը ինձ է տրվե­լու»:

Ջիմ ­Պետ­րո­վի­չը շի­նա­րա­րութ­յան ըն­թաց­քի մա­սին խո­սե­լիս ա­նընդ­հատ հի­շա­տա­կում էր ոմն ­Գա­գի­կի: ­Միայն հե­տո ի­մա­ցա, որ ­Գա­գիկ ­Գալստ­յա­նը այս ե­կե­ղե­ցու միանձն­յա բա­րե­րարն է և­ իր շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պութ­յան մի­ջո­ցով կա­ռու­ցել է ե­կե­ղե­ցին` հիմ­քից մինչև վեր­ջին քան­դա­կը: ­Նա ճար­տա­րա­պե­տի պատ­մե­լով անտր­տունջ կա­տա­րում էր շի­նա­րա­րութ­յան ըն­թաց­քում ա­ռա­ջա­ցած բո­լոր փո­փո­խութ­յուն­նե­րը, ինչ կապ­ված էր նյու­թա­կան և դ­րա­մա­կան գե­րա­ծախ­սե­րի հետ: Այս­պես` նա ըն­դա­ռա­ջում էր ճար­տա­րա­պե­տի` ե­կե­ղե­ցին կա­տա­րե­լութ­յան հասց­նե­լու ձգտմա­նը: Ա­վե­լի ուշ ի­մա­ցա, որ ­Գա­գի­կը ե­ղել է վարպե­տի վեր­ջին տա­րի­նե­րի բո­լոր կա­ռույց­նե­րի շի­նա­րա­րը (Եր­ևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի շեն­քը, Էջ­միած­նի մուտ­քի կո­թո­ղը. բաց խո­րա­նը, մկրտա­րա­նը և­ այլն): 

Երբ տեղ հա­սանք, ­Ջիմ ­Պետ­րո- ­վի­չը հա­ճույ­քով ցույց տվեց մեզ կա­ռույ­ցը, ո­րը չհա­կա­սե­լով ե­կե­ղե­ցու շի­նա­րա­րութ­յան ա­վան­դա­կան կա­նոն­նե­րին, ան­շուշտ, նո­րութ­յուն է հայ­կա­կան ե­կե­ղե­ցա­շի­նութ­յան մեջ. այն տար­բեր­վում է դա­սա­կան օ­րի­նակ­նե­րից: ­Թերևս այդ պատ­ճա­ռով է, որ ո­մանց հա­մար կա­ռույ­ցը հաս­կա­նա­լի չէ և­ այն­քան էլ դուր չի գա­լիս: ­Բայց շա­տե­րի մոտ, ըստ ե­կե­ղե­ցում աշ­խա­տող տի­կին Ազ­նի­վի ա­սա­ծի, այն հիաց­մունք է ա­ռա­ջաց­նում: Այդ հրա­շա­լի օ­րը մենք այ­ցե­լե­ցինք նաև ­Վար­պե­տի և Ռ. ­Ջուլ­հակ­յա­նի հե­ղի­նա­կած տա­ճար-մկրտա­րա­նը: Այդ ևս, ես հա­մա­րում եմ մեր ճար­տա­րա­պե­տութ­յան գլուխ-գոր­ծոց­նե­րից մե­կը: ­Վե­հա­փառ ­Հայ­րա­պետ ­Գա­րե­գին Երկ­րոր­դը այս եր­- կու տա­ճար­նե­րը հա­մա­րում է իր հայ­րա­պե­տութ­յան զար­դե­րը:

Մեր ու­սու­ցի­չը ճա­նաչ­ված ու սիր­ված էր ոչ միայն ­Հա­յաս­տա­նում, ջերմ ըն­կե­րա­կան կա­պեր ու­ներ ­Մոսկ­վա­յի շատ ճար­տա­րա­պետ­նե­րի Պ­լա­տո­նո­վի, Աբ­դուլ­լա Ահ­մե­տո­վի, Կ­րա­սիլ­նի­կո­վի հետ: ­Վեր­ջի­նիս և Գ­ևորգ Ա­րամ­յա­նի հետ նա­խագ­ծել էր Եր­ևա­նի նոր կրկե­սի շեն­քը: Գ­րե­թե ըն­տա­նե­կան բա­րե­կա­մութ­յուն ու­ներ Վ­րաս­տա­նի ճար­տա­րա­պետ­ներ ­Թա­մազ ­Թեվ­զա­ձեի, ­Բա­թիաշ­վի­լիի, ­Վախ­թանգ ­Դա­վիթա­յա­յի հետ: Վ­րա­ցի ճար­տա­րա­պետ­նե­րը հայ ար­վես­տա­կից­նե­րին ուղղ­ված ի­րենց ցա­վակ­ցութ­յան մեջ, նշե­լով ­Ջիմ ­Թո­րոս­յան ճար­տա­րա­պե­տի մի­ջազ­գա­յին մե­ծութ­յու­նը, ար­ևել­յան ան­մի­ջա­կա­նութ­յամբ գրել են. «­Դուք դեռ չեք զգում, թե ինչ եք կորց­րել»:

Ջիմ ­Թո­րոս­յա­նը բազ­մա­կող­մա­նի հե­տաքրք­րութ­յուն­ներ ու­ներ: ­Բո­լո­րին հայտ­նի են Ի­տա­լիա­յում և­ այ­լուր ար­ված նրա հրա­շա­լի ջրա­ներկ և գ­րա­ֆիկ աշ­խա­տանք­նե­րը: ­Գի­տեր և ­սի­րում էր դա­սա­կան ե­րաժշ­տութ­յու­նը: Իր կյան­քի ա­մե­նան­շա­նա­կա­լից և­ եր­ջա­նիկ դեպ­քե­րից մե­կը հա­մա­րում էր ռուս կոմ­պո­զի­տոր Պ­րո­կոֆ­ևի հետ պա­տա­հա­կան հան­դի­պու­մը և ­շա­րու­նակ­ված ծա­նո­թութ­յու­նը: 

 ­Ջիմ ­Թո­րոս­յա­նը ու­ներ մտա­վո­րա­կան­նե­րից և­ ար­վես­տա­գետ­նե­րից կազմ­ված մտե­րիմ­նե­րի մի խումբ, ո­րի մեջ մտնում էին ճար­տա­րա­պետ ­Սար­գիս Գ­յուր­զադ­յա­նը, նկա­րիչ­ներ ­Հա­կոբ ­Հա­կոբ­յա­նը, ­Սար­գիս ­Մու­րադ­յա­նը… Ն­րանք կի­սում էին իր հա­յացք­ներն ու հա­մոզ­մունք­նե­րը: ­Նա մե­ծա­հո­գի էր և ­պատ­րաստ էր օգ­նե­լու բո­լո­րին, ով դի­մում էր ի­րեն: Ու­ներ ո­րո­շա­կի կար­ծիք մարդ­կանց մա­սին, բայց ես եր­բեք չեմ լսել նրա կող­մից որ­ևէ մե­կի հաս­ցեին աս­ված վատ խոսք:

Մեր վեր­ջին հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ ցա­վով տես­նում էի, որ վար­պե­տը գնա­լով թու­լա­նում է: Աչ­քե­րը ա­վե­լի ու ա­վե­լի վատ էին տես­նում: ­Սիրտս ճմլվում էր, երբ տես­նում էի, թե ինչ­պես փոր­ձում էր նա­յել որ­ևէ գծագ­րի կամ էս­քի­զի վրա, դրանք աչ­քե­րին մո­տեց­նե­լով: ­Ցա­վա­լի և ­հու­զիչ էր տես­նել, թե ինչ­պես է շա­րու­նա­կում աշ­խա­տել վար­պե­տը: Ա­ռանց իր ա­շա­կերտ Է­րիկ Օ­հան­յա­նի օգ­նութ­յան նա այլևս չէր կա­րո­ղա­նում ա­վար­տել գծագ­րե­րը: 

 Ու­ներ միայն մի քա­նի մտե­րիմ­նե­րին հայտ­նի, մի վեր­ջին նվի­րա­կան ցան­կութ­յուն, այն է` ­Վան քա­ղա­քում կա­ռու­ցել ե­կե­ղե­ցի: Այդ գա­ղա­փա­րը ­Վե­հա­փա­ռի կող­մից ջեր­մո­րեն ըն­դուն­վել և խ­րա­խուս­վել էր: Դժ­բախ­տա­բար, այդ նա­խա­գի­ծը չի­րա­կա­նա­ցավ:

 Այ­սօր ­Ջիմ ­Թո­րոս­յա­նի աճ­յու­նը, ըստ ար­ժան­վույն, ամ­փոփ­ված է հայ­կա­կան պան­թեո­նում, մեր ազ­գի մե­ծե­րի կող­քին:
­

Պետ­րոս ԱԲԱՋՅԱՆ 
­Ճար­տա­րա­պետ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1274

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am