Суббота, 28.11.2020, 07:37Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀՈՎՍԵՓ ՓՈՒՇՄԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ | Июнь 2012
1929-ին Ամերիկյան Գրանդ Սենթրալ Արթ Գալերիս կազմակերպության ցուցահանդեսում, որին մասնակցում էր 250 նկարիչ, լավագույնը ճանաչվեց և առաջին մրցանակի արժանացավ Հովսեփ Փուշմանի «Երբ իջնում է երեկոն» նկարը։  Այդուհետ Փուշմանի կտավները ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում և պատկերասրահներում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Փարիզի Փըթի Պալե, Միննեպոլիսի, Ռոքֆորդի թանգարաններում, Միլուոկիի արվեստի ինստիտուտում այլուր։ Հայ նկարիչը ստեղծել է դիմանկարներ և ինքնատիպ նատյուրմորտներ, որոնց հորինվածքների համար հիմք են ծառայել հայկական մագաղաթե ձեռագրերը, թալիսմանները, խնկամանները, հնագույն զարդերը: Յուրօրինակ լուսավորությամբ  նա շեշտել է այս կամ այն առարկան, կարծես բացահայտել է նրանց դարավոր գաղտնիքները:

Փուշմանյաններն ապրում էին Դիարբեքիրում, ու երբ սկսվեցին հայկական կոտորածները, հազիվ խույս տալով յաթաղանից՝ ընտանիքով ապաստան գտան ԱՄՆ-ում։ Նրանց մեջ էր պատանի Հովսեփը, որ դառնալու էր համաշխարհային կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ՝ ճանաչվելով որպես Հովսեփ Փուշման։ Արվեստի, գեղանկարչության աշխարհում նա հայտնի է իր զննին, որոշակի մտորումների մղող  նատյուրմորտներով, կանացի նուրբ, զգայական և զգացմունքային դիմանկարներով, որոնցում հերոսուհիները հանդերձավորված են արտասովոր, գունագեղ զգեստներով: Զգալի է իհարկե այն ազդեցությունը, որ մանուկ հասակից ապագա նկարչի ընկալումների աշխարհի վրա թողել են հայկական գեղագեղ գորգերը, որոնց վաճառքով մասնագիտացած էր Փուշմանների ընտանիքը: 

11 ամյա Հովսեփը նախնական կրթությունը ստանում է Ստամբուլի Գեղեցիկ արվեստների կայսերական դպրոցում: Ամերիկայում հայտնվելուց հետո, Չիկագոյում նա ամբողջությամբ տրվում է չինական մշակույթի ուսումնասիրմանը, այդ ասպարեզում հասնելով որոշակի հաջողությունների:  Հայտնի է, որ նա 1905 թվականին ուղևորվում է Չինաստան, այնտեղ խորասուզվում  արևելյան գեղանկարչության և փիլիսոփայության  ուսումնասիրության մեջ: Վերադարձին, 17- ամյա պատանուն ձեռք բերած ամուր գիտելիքները իրավունք են տալիս դասավանդելու արվեստագիտական առարկաներ: Շուտով Փուշմանը մեկնում է Փարիզ և սկսում է իր ուսանումը  Ջուլիանի ակադեմիայում: Նկարչության ասպարեզում նրա ունեցած հաջողությունների մասին վկայում են երկու մեդալները, որոնք Փուշմանը ստացավ  Փարիզում՝1914 և 1921 թվականներին, Salon des Artistes Français-ի կազմակերպած ցուցահանդեսներում:

Փուշմանի արվեստի բնութագրական հատկանիշը արևելքի պաշտպամունքն է, որ արտահայտվում է որոշակի խորհրդանիշների միջոցով, լինեն դրանք կիրառական արվեստի նմուշներ, թե այլ ինչ: Հոգևոր նկարագիր ունեցող այս աշխատանքներին երբեմն «ուղեկցում են» գրառումներ, որոնք դյուրացնում են դիտողի գործը սիմվոլները վերծանելու հարցում: Հպարտությամբ նշենք, որ  վերջին հարյուրամյակի ամերիկյան նատյումորտիստները ազդվել են հենց այս՝ հայաստանյան ծնունդով նկարչի արվեստից: Նրանց թվում են, անշուշտ՝ Richard Goetz, David Leffel, Shari MacGraw .

                  

40 և 50-ական թվականները բավականին հոգեմաշ էին նկարչի համար, այն վեճերի պատճառով, որ հարուցվել էին նրա և the New York Graphic Society կազմակերպության միջև: Վերջինս առանց արվեստագետի թույլտվության վերատպագրել էր նրա գործերից: Ի վերջո դատավարությունն ավարտվեց Փուշմանի հաղթանակով, որ նրան բնորոշեց որպես սկզբունքային, ամուր կամքի տեր մարդու: Հետաքրքիր է այն փաստը, որ Փուշմանը շատ հաճախ հրաժարվում էր իր գործերը վաճառել այս կամ այն գնորդին՝ նրա համար միևնույն չէր, թե ուր է հանգրվանելու իր ստեղծագործությունը: Մի անգամ նրանից ձեռնունայն. հեռացավ մեկը, որ  մի փոքրիկ կտավի համար առաջարկում էր... 6000 դոլար: Նա[ National Academy ի 117 տարվա պատմության մեջ երկրորդ արվեստագետն էր, որ հրաժարանքով պատասխաներ ակադեմիայի անդամ դառնալու առաջարկին: Արդյո՞ք համառ, իր սկզբունքներին հավատարիմ հայի կերպար չէ սա: 88 - ամյա  Փուշմանը իր մահկանացուն կնքեց 1966 թվականի փետրվարի 13 –ին, Նյու Յորք Սիթիում: Երեք ամիս անց մահացավ նաև նրա կինը՝ Հուլիա Շալջյանը, ում  հաճախ դիմանկարել է Հովսեփ Փուշմանը: Ծնողների մահից հետո քսանամյակ շարունակ Արսեն և Արմանդ Փուշմանները սուրբ մասունքի նման պահում պահպանում էին այն ամենը, ինչ շրջապատել էր նրանց հորը, ինչ ոգեշնչել էր տաղանդավոր արվեստագետին՝ կարպետներ, անտիկվար իրեր: Ցավոք վերջին Փուշմանը կյանքից հեռացավ 1990 թվականին:

Նշանավոր հայորդին կապված էր հայ իրականության հետ, դեռևս 1928-ին հեռակա ընտրվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, ակտիվորեն մասնակցել «Անի» հայ արվեստագետների ընկերակցության ստեղծմանը , եղել նրա առաջին նախագահը։

Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող չորս նկարներ, որոնք պատկանում են Փուշմանի վրձնին, նկարչի որդիների՝ Արսենի և Արմանի նվիրատվությունն են մշակութային այդ օջախին։



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 849

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am