Суббота, 26.09.2020, 08:56Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ ԱՐԱՐԱՏՈՎ | Ноябрь 2013
- Գնում եմ Ղարաբա՛ղ,- պատասխանում եմ խոսակցիս հարցին: Կարեկցանքով նայում է ինձ ու խճմտանքով հարցնում,- տղադ երևի էնտե՞ղ է ծառայում:

 - Չէ՛, պատասխանում եմ,- այնտեղ ապրում է:

 -Ո՞նց, Մոսկվան թողել է, գնացել էնտե՞ղ, բա չե՞ս վախենում - սա արդեն հարց չէ, ավելի շուտ՝ ինքնագոհ, փորը կուշտ արարածի ծաղրական ռեպլիկա: Չեմ վրդովվում, վրդովվելու ժամանակներն անցել են, ուղղակի օտարանում եմ մարդուց, փակվում ու ինչ թաքցնեմ՝ հույս եմ փայփայում, որ օրերից մի օր նրա պարարտ թշերին չհասցրած ապտակս կիրականացնի Արցախը՝ ծաղկուն, մեջքն ուղղած, ոտքի կանգնած: Արցախը սիրողները ուրիշ են: Կարևոր չէ՝ճանաչում են իրար, թե՝ ոչ: Նրանք մի յուրօրինակ, աներևույթ եղբայրության անդամներ են, ում համար մարդկության ապագան որոշվում է հենց այստեղ, այս թիզ ու կես հողում…Մշտապես շտապում եմ Արցախ, անգամ այն ժամանակ, երբ դեռ նոր եմ վերադարձել: Կարոտում եմ ոչ միայն անփութորեն փարթամ բնությանը. այստեղ լրացնում եմ լավատեսությանս պակասը, որ միանշանակ կորցնում եմ Արցախից դուրս հայտնվելուս պես: Արցախում գիտեն կորուստի գինը, ըստ այդմ՝ խաղաղ կյանքի ու կապույտ երկնքի արժեքը:

 - Ի՞նչ է ենթադրում քո կողմից զբաղեցրած « Արցախի հանրապետության վարչապետի օգնական» պաշտոնը,- հարցնում եմ 25-ամյա երիտասարդ քաղաքագետ Արտակ Բեգլարյանին:

 - Ի թիվս այլ գործառույթների՝ ես վարչապետին հիմնականում տրամադրում եմ տարածաշրջանին, ինչպես նաև ներքին քաղաքականությանը վերաբերող վերլուծություններ ու խորհուրդներ: Արտակը բնիկ ստեփանակերտցի է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնի բակալավրիատը և կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրան: Սովորել է Սալոնիկի (Հունաստան) Ալեքսանդրի անվան տեխնիկական կրթական ինստիտուտում, մագիստրոսի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում, վերջերս էլ ավարտել է ուսումը ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ուսմանը զուգահեռ աշխատել է մի շարք թերթերում ու վերլուծական կենտրոններում, եղել է ՀՀ Ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամ, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ:

 -Ինչպե՞ս ես տեսնում արցախյան հակամարտության հեռանկարը առաջիկա տասը տարում:

- Ըստ իս, տարածքային փոփոխությունները բացառվում են՝ ստատուս քվոն գործում է մեր օգտին: Կոնֆլիկտի հեռանկարի մասին խոսելը շատ պատասխանատու հանձնառություն է, քանի որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կկատարվի ապագայում: Ընդհանուր առմամբ՝ ներքին տրամադրվածությունը խիստ կարևոր և վճռական է՝ ոչ մի թիզ հող չպե՛տք է տրվի, մենք զիջելու հողեր չունե՛նք: Իսկ թե մեր անվտանգությունն ու հողերը ինչպես են պաշտպանվելու, բոլորի համար ակնհայտ է, որ երաշխավորը մենք ենք՝ մեր Հայոց բանակը: «Մենք» ասելով՝  նկատի ունեմ ողջ հասարակությունն ու ազգը: Սակայն, ցավոք, շարքային քաղաքացիներից ոմանց գիտակցությունը միշտ չէ, որ բարձր է,  հասարակության շարժիչ համարվող նախաձեռնող երիտասարդությունը առայժմ ցանկալի քանակի և որակի չէ: Կարծում եմ՝ հիմնահարցը կրթական համակարգի մեջ է, եթե այն համապատասխան գիտելիք և արժեհամակարգ տրամադրի աշակերտին ու ուսանողին, ապա տարիներ հետո վիճակը կտրականապես փոխված կլինի դեպի լավը: Այնուամենայնիվ, այսօրվա ամենացավալի իրողությունը միգրացիան է: Իհարկե, այն գոյություն ունի բոլոր զարգացող երկրներում, բայց մեր դեպքում ծավալն ու պատճառներն են վտանգավոր ու ցավալի: Անդրադառնալով պատճառներին՝ փորձագետների կարծիքով և նույնիսկ որոշ դեպքերում անզեն աչքով դիտարկելիս՝ դրանց հիմքերը ավելի հոգեբանական են, քան կենցաղային: Այս տարվա օգոստոսին Արտակն իրականություն դարձրեց իր վաղեմի ցանկությունը՝ ուխտավորների մի խմբի հետ բարձրացավ Արարատի գագաթը:

 - Ես ուզում էի Արարատի գագաթը նվաճել իմ հոգևոր պահանջմունքներին հագուրդ տալու, ինքս ինձ լիցք տալու համար,- ասում է Արտակը: - Արարատով ինքս ինձ մարտահրավեր ձգեցի, որպեսզի ապացուցեմ, որ ֆիզիկական խնդիրները կապ չունեն ու չեն կարող խոչնդոտել մարդու նպատակների իրագործմանը: Պետք է նպատակի հետևից գնալ, պետք է կես ճանապարհից չհիասթափվել:

Ուշիմ ընթերցողը անպայմանորեն հարցադրում կանի՝ ֆիզիկական ի՞նչ խնդիրներ ունի Արտակը… Ղարաբաղյան պատերազմը չխնայեց արցախցի մանուկներից շատերին: Վեցամյա Արտակը ընկերների հետ բակում գտած ականի պայթունից կորցնում է տեսողությունը…

-Ցանկացած քայլ կատարելիս ես հնարավորինս գործնականորեն եմ մտածում: Միշտ համոզված եմ եղել, որ դժվարությունները հաղթահարելի են, եթե դու համարձակ ես և որոշումն արդեն ընդունել ես: Շատ դեպքերում ես հաջողության եմ հասել շնորհիվ համարձակության: -Երբեք մտքովս անգամ չի անցել ուրիշ երկրում ապրել,- ասում է նա: -Միշտ մտածել եմ, որ Արցախը մասնագետների ու հոգատար քաղաքացիների կարիք ունի: Աշխատում եմ, պայքարում եմ…Յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա հայրենիքում, ծննդավայրում: Մյուս կողմից, երբեք չեմ մեղադրել նրանց, ովքեր լքել են հայրենիքը, թեև ինձ համար դա ցավալի երևույթ է:

Նորից շտապում եմ Արցախ: Այս անգամ ինձ գայթակղում է հրաշալի այս երիտասարդի՝ Արտակ Բեգլարյանի ձեռքը սեղմելու անսահման ցանկությունը:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 458

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am