Вторник, 14.07.2020, 16:12Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑԵՑԻՆՔ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ | Декабрь 2013
-Քչերին է բախտ վիճակվում մասնակցել եկեղեցի կառուցելու շնորհակալ գործին: Հուրախություն ինձ, ես այդ քչաթիվ երջանիկների շարքում  եմ,-ասում է ճարտարապետ Պետրոս Աբաջյանը:  Նա Մոսկվայի եկեղեցական համալիրի շինարարությանը միացավ 2004 թվականին,  գործարար Ռուբեն Գրիգորյանի հանձնարարականով:

Վերջինիս պատկանող РУЦОГ-ИНВЕСТ ընկերությունը Մոսկվայում կառուցել է տասնյակ բնակելի և հասարակականշենքեր: Այդ շենքերից մեկի նախագծման և կառուցման աշխատանքներին մասնակցելու համար 2003թ. Երևանից հրավիրվել էր Պետրոս Աբաջյանը: Մոսկվայի եկեղեցական համալիրի տեխնիկական  պատվիրատուի պաշտոնը բարերարության կարգով նույն այդ տարում ստանձնել էր վերոհիշյալ ընկերությունը, որի նախագահ Ռուբեն Գրիգորյանը պաշտոնապես դարձել էր կառույցի նախագծի ղեկավար: Պ.Աբաջյանը նախագծային մեծ փորձ ունի: Նա բազմաթիվ շենքեր է նախագծել «Երևաննախագիծ» և «Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտներում , դրանք կառուցել մայր հայրենիքում, ղեկավարել է տեխնիկական և գլխավոր հատակագծի բաժինները: Թեև հեղինակած կառույցները ժամանակակից տեսք ունեն, այնուամենայնիվ դրանց մեջ որոշակիորեն «հայեցի» շունչ կա: «Մեր քարն արդեն իսկ հայեցնում է ցանկացած կառույց»,-կես կատակ կես լուրջ ասում է նա:

-Ճարտարապետությունը մարդկային ցանկացած գործունեության համար հարմարավետ միջավայր ստեղծելու արվեստ է: Ծառայելով կոնկրետ նպատակի, կառույցը պետք է ունենա նաև գեղագիտական արտահայտչություն: Շենքի ցանկացած դետալ ունենալով կոնկրետ խնդիր, պետք է լինի գեղեցիկ և համաչափ:  Բարձրորակ մասնագետը իր նախագիծը պետք է ավարտի ամբողջությամբ, նախատեսելով ամենայն մի մանրուք:

Իր առաջին ուսուցիչ Ջիմ Թորոսյանին հիշում է շնորհակալական ջերմ խոսքերով: Հիացմունքով է խոսում ճարտարապետ Ռոմանոս Ջուլհակյանի աշխատանքների մասին: Մասնակցելով Արտակ Ղուլյանի հեղինակած համալիրի նախագծմանը, գտնում է, որ շատ բան է սովորել հայկական եկեղեցական դասական ճարտարապետական սկզբունքներից և ձևերից:

-Համալիրի կառուցման սկզբնաշրջանի աշխատանքային գծագրերը շատ հաճախ ենթարկվում էին փոփոխության.կառույցը մաշտաբային էր և հասցեագրված է դարերին, բնականաբար՝ամեն ինչ պետք է կատարվեր անթերի:  Այսպես՝ ուղղումներ մտցվեցին գետնահարկի ծածկույթների, ջրահեռացման հետ կապված խնդիրներում:

Այս և նման շատ տեխնիկական հարցերով հիմնականում զբաղվում էր Պետրոս Աբաջյանը:

-Իհարկե՛, յուրաքանչյուր փոփոխություն համաձայնեցվում էր հեղինակ Արտակ Ղուլյանի հետ,-շեշտում է նա:

Ճարտարապետների խմբի մտահղացման ծնունդն է համալիրի ուսումնական մասնաշենքը երիզող հրաշալի կամարաշարը, ինչ ամբողջացնում, մտերմիկ, ջերմ տրամադրություն է հաղորդում գեղակերտ շինությանը: Այդ մտահղացման համար ըստ Պ.Աբաջյանի ելակետ է հանդիսացել Ֆլորենցիայում Անունցիատա հրապարակի վրա Վերածննդի ճարտարապետ Ֆիլիպո Բրունելեսկիի նախագծած որբանոցի կամարաշարը, որը իրականացվեց կոնստրուկտոր Վլադիմիր Մաջարևիչի հետ միասին:



Պետրոս Աբաջյանի ստեղծագործական մտահղացումներից են նաև համալիրի երկաթե ցանկապատների որոշ զարդաքանդակներ: Նրա պնդումով էր նաև, որ համալիրի վարչական մասի զուտ տեխնիկական գործածության համար նախատեսված չորրորդ հարկը վերակառուցվեց որպես լիարժեք հարկ: Ժամանակի պահանջով նախագծի մեջ ավելացվել են հաշմանդամների անցումը դյուրին դարձնելու համար նախատեսված կառուցողական հնարներ: Հետադարձ հայացք ձգելով վերջին տարիների աշխատանքներին, որոնք կապված էին հայկական եկեղեցական հզոր համալիրի շինարարության հետ,  ճարտարապետն ասում է. «Աշխատանքս կատարել եմ խղճի մտոք, առանց որևէ փառասիրական ձգտումների: Երևի թե հարցնեք՝ինչ տվեց ինձ մասնակցությունս այս շինարարությանը: Խորին բավարարություն, քանի որ եկեղեցու կառուցմանը, պատկերավոր ասած՝ մի քար եմ ավելացրել: Ես հավատացյալ մարդ եմ, և դա շատ կարևոր էր ինձ համար: Ես ժամանակին, իհարկե, ուսումնասիրել եմ եկեղեցական ճարտարապետության պատմությունը,  այստեղ շատ բան սովորեցի, որի համար շնորհակալ եմ Ա.Ղուլյանին: Նրա հեղինակած այս կոթողը նվիրյալների մի ստվար խմբի ստեղծագործական աշխատանքի ծնունդ է, զերծ՝ ստանդարտներից և շաբլոններից: Ամփոփեմ՝մոսկովյան շրջանը կյանքիս հետաքրքիր փուլերից էր: Ի դեպ, այն ինձ համոզեց, որ ցանկացած նախագծային աշխատանք պետք է լինի այնքանկատարյալ, որ շինարարը աչքերը փակ կառուցի, չմտածելով իր կողմից ինչ-ինչ շտկումների մասին: Կուզեի երախտիքի խոսք ասել մեր Սրբազանի մասին: Նա արտակարգ անձնավորություն է: Շինարարական աշխատանքի ընթացքում զարմանում էի, թե ինչպես է կարողանում կողմնորոշվել տեխնիկական բազմաթիվ հարցերի մեջ, լեզու գտնում բազմաշերտ կոլեկտիվի հետ: Հիացած եմ նրա մարդկային տարողունակությամբ, նրբանկատությամբ, հեռատեսությամբ: Ամենադժվարին իրադրությունից իսկ պատվով էր դուրս գալիս՝ հօգուտ եկեղեցաշինության սուրբ գործի: Ես միշտ զգացել եմ նրա անձնական խրախուսանքը: «Դուք կարող եք չհամաձայնել, բայց ես պարտավոր եմ ներկայացնել Ձեզ իմ տեսանկյունը,- ասում էի նրան և ի պատասխան ստանում նրա պատրաստակամությունը՝լսել, ըմբռնել խնդիրը: Այս կառույցը աննախադեպ շինություն է, որը Մոսկվային ներկայացնում է մեր ազգային ճարտարապետությունը: Չեմ կասկածում, որ այն արդեն դարձել է Սփյուռքի հայապահպանման ամենակարևոր կենտրոններից մեկը»:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 698

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am