Воскресенье, 22.12.2024, 08:05Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՕՏԱՐ ԼԵԶՈՒ
«Ամեն մի արվեստագետ կարող է, ի միջի այլոց, փորձել նաև գրել օտար լեզվով։ Ես ինքս գրած եմ ոտանավորներ ռու­սերեն, ֆրանսերեն, անգլերեն, և, վաստկելու համար, շատ լե­զուներով հոդվածներ։ Բայց դրանք մնայուն գործի հետ ոչ մի կապ չունեն։ էպիզոդներ են։ Լեզուն արյուն է, արդ՝ արյունը չի կարելի փոխել։ Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղա­վաղել։ Դրանք տարրական ճշմարտություններ են։ Կարելի՞ է ռոկոկո ոճով հայ եկեղեցի շինել։ Կարելի չէ, և հայը չի մտնի, այնտեղ չի աղոթի։ Իսկ նրանք, որ ուզում են օտարանալ՝ բա­րի ճանապարհ, թող օտարանան»։

Կոստան Զարյան , «Դեպի Արարատ» գրքից

Նա հաճախ էր հիվանդանում, գրեթե ամեն տարի: Մեջքը ուժեղ ցավում էր, նստել չէր կարողանում, քայլելն անգամ դժվար էր: Բժիշկները միշտ հանգստացնում էին` այս «անբուժելի» հիվանդությամբ տառապողները երկար են ապրում: Ուղղակի երկու շաբաթ անընդմեջ պետք է դեղեր ընդունել: Բայց նա սովոր էր ցավին դիմանալ` գրեթե դեղ չէր ընդունում, մանավանդ, որ համոզված էր` այս ընթացքում ստեղծելու է մի քանի նոր պատմվածք: Նա գրող էր:

Չորս տարեկան էր, երբ ծնողները որոշեցին Հայաստանից Ֆրանսիա տեղափոխվել: Իհարկե, առաջին տարիները դժվար էին, բայց ընտելացան , տեղավորվեցին, տարիների ընթացքում գնեցին սեփական բնակարան:

Տանը ծնողները հայերեն էին խոսում, բայց տանը այս լեզվով գրված ոչ մի գիրք չունեին: Նրանց միակ որդին սովորում էր հեղինակավոր դպրոցում: Հետո, ծնողների խորհրդով բժշկական բարձրագույն կրթություն ստացավ: Բայց ծնողների պես ատամնաբույժ դառնալը սրտովը չէր: Դեռ բժշկական քոլեջն ավարտելուց առաջ սկսեց պատմվածքներ գրել, իհարկե` ֆրանսերեն` հայերեն թեև հասկանում էր, սակայն գրել-կարդալ չգիտեր: Կամաց-կամաց, իր համար գրեթե աննկատելի, հայտնի գրող դարձավ, այն աստիճան հայտնի, որ կարողանում էր ապահովել իր երիտասարդ ընտանիքի ապրուստը: Կինը ֆրասնուհի էր, բայց ինչպես մեծ գոհունակությամբ ինքն էր արտահայտվում` հայասեր ֆրանսուհի: Օրինակ, երբ որոշեց, որ դուստրը հայերեն գրել-կարդալ սովորի, կինը դեմ չէր: Հիվանդ օրերին կնոջը թելադրում էր իր պատմվածքները, բայց արդեն կես տարի է, նա չկար: Անսպասելիորեն հիվանդացավ ու հանգավ: Հիմա աղջիկն է խնամում նրան…Երեկ եկել էր ուրախ, ինչ-որ գիրք ձեռքին: Հայաստանից էին ուղարկել` հայրիկի հայերեն թարգմանված պատմվածքների ժողովածուն էր:

Հայաստան հաճախ էր գնում, մանավանդ, երբ հայտնի գրող դարձավ: Երբ դիմեցին նրա գործերը հայերեն թարգմանելու առաջարկով, երկար ժամանակ համաձայնություն չէր տալիս: Ցանկանում էր, որ թարգմանիչը ֆրանսերենին հմուտ տիրապետելուց զատ լավ գրող լինի, որ իր «վերադարձը» Հայաստան «չձախողվի»: Մի անգամ, գրողների միջազգային կոնֆերանսում ծանոթացավ մի երիտասարդ հայ գրողի հետ, մտերմացավ, մինչև ուշ գիշեր զրուցեցին, սկզբից` հայերեն, հետո, երբ կինը միացավ զրույցին, անցան ֆրանսերենի:

-Որտեղի՞ց այդքան լավ ֆրանսերեն գիտեք,- հարցրեց կինը երիտասարդին:

-Պապս ֆրանսահայ էր, ինձ հետ աշխատում էր միշտ ֆրանսերեն խոսել,- պատասխանեց նա: Բաժանման պահին պայմանավորվեցին երիտասարդի հետ, որ նա թարգմանի իր մի քանի պատմվածքները հայերեն:

Ժամանակ անց երիտասարդն ուղարկեց երկու պատմվածքների թարգմանությունը: Դուստրը կարդալով դրանք, շատ հավանեց:
-Լսիր,- դիմեց հորը,- ուզում եմ կարդալ քեզ համար:

-Հետո,- պատասխանեց հայրը,- առայժմ ժամանակ չունեմ: Գրիր իմ անունից, որ համաձայն եմ, պատմվածքներիս գիրքը Երևանում տպագրվի: Ավելացրու նաև, որ հրաժարվում եմ հոնորարից:

Սա եղել էր երկու տարի առաջ: Այժմ գիրքը լույս է տեսել: Անկողնում պառկած, խնդրեց աղջկան, որ կարդա գոնե մի պատմվածք ժողովածուից: Ինչպե՞ս է հնչում նրա խոսքը իր սիրած հայերենով: Տարիքի հետ ավելի էր զգում մայրենիի գեղեցկությունը: Դուստրը կարդաց հենց առաջին պատմվածքը, իր համար թանկագին պատմվածքներից մեկը, որ նվիրված էր պապի հիշատակին…

-Հայրի՛կ, ինձ թվում է քեզ դուր չի գալիս`- աղջիկը չէր սխալվում:

-Ապա գտիր ֆրանսերեն օրիգինալը, -ասաց հայրը: Ձեռքն առնելով բնօրինակը, աղջկան կրկին խնդրեց կարդալ հայերեն տեքստը, այս անգամ ավելի դանդաղ:

-Վատ թարգմանությու՞ն է, հայրիկ,- հարցրեց աղջիկը ընթերցումն ավարտելուց հետո:

-Չէ՛, շատ ճիշտ թարգմանություն է, երևի այս գործս այնքան էլ հաջող չէ:

-Ախր դու միշտ ասում էիր, որ սա քո ամենասիրելի պատմվածքներից է: Չգիտեմ, թե՛ հայերեն և, թե՛ ֆրանսերեն տեքստերից ինչ որ խորթություն զգացի, ասես ես չեմ գրել: Եթե ժամանակ ունես, մի անգամ էլ կարդա:

Երկրորդ պատմվածքն ունկնդրելու ժամանակ նույն տհաճ զգացողությունն ուներ: Թարգմանությունը ճիշտ էր, բայց… Երբ աղջիկը կարդալը վերջացրեց, սենյակում տիրեց ծանր լռություն:

-Ինչպե՞ս ես, հայրիկ,- անհանգիստ հարցրեց դուստրը, կարծես հասկանալով հոր մռայլ տրամադրությունը: Նա ոչինչ չպատասխանեց: Քիչ անց ասաց.

-Ամեն ինչ լավ է: Դու երևի հոգնել ես, գնա, հանգստացիր: Ես էլ փորձեմ քնել:

Բայց քունը չէր տանում: Հանկարծ հասկացավ, որ օտար լեզուն, որով գրում էր, իր հոգու համար վանդակ դարձավ: Իր հուզումները, երազները, տանջանքները և հույսերը օտար լեզվի կապանքների մեջ բացարձակապես խորդ են իրեն: Իսկ թարգմանիչն ի՞նչ կարող էր անել` ինքն իր գործը լավ է կատարել: Պարզապես, հայերեն թարգմանությունը բացահայտեց իր համար այն ճշմարտությունը, որ տարիներ առաջ դեռևս երիտասարդ հասակում հասկացավ մեծ Կոստան Զարյանը:

Մի շաբաթ հետո նա մահացավ սրտի կաթվածից:


Գրիգոր Ալեքսանյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 690

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am