Пятница, 29.03.2024, 17:20Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ | Май 2013
-Անունդ որտեղի՞ց է, -հարցնում եմ զրուցակցիս՝ Նելսոն Մարգարյանին, որ  ընդամենը  17 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը: Իրենց գյուղում՝ Դաստակերտում ավիամոտորիստերի խմբակ էր հաճախում, ինքնուրույն հավաքած դելտապլանով  սավառնում էր սարի գագաթից…  Գորիսի անասնաբուժական տեխնիկումի ուսանողը դասերը  պատրվակելով, ծնողներից ծածուկ հեռանում է տնից, մեկնում Ստեփանակերտ ու  միանում ազատամարտիկներին: Տանը ճշմարտությունն իմանում են հեռուստատեսային մի հաղորդումից՝ գեղարվեստական ֆիլմի ի՞նչ պակաս սցենար է … Մայրը որդուն տեսնում է միայն այն ժամանակ, երբ ծանր վիրավոր Նելսոնին ուղղաթիռով տեղափոխում են գյուղ՝ ապաքինվելու…

-Անունս եղբայրս է ընտրել,- պատասխանում է Արցախյան ազատամարտի շքանշանակիր 37-ամյա հերոսը: - Լույս աշխարհ գալուս օրերին կարդալիս է լինում Նելսոն Ստեփանյանի մասին, ոգևորվում է նրա պատմությամբ ու խնդրում մերոնց, որ անունս Նելսոն դնեն:

Անհավանական կթվա, բայց ինչպես ինքն է ասում, պատերազմը նրան չչարացրեց, այլ  հավատք տվեց, մեջն արթնացրեց ու ամրացրեց ապրելու, մերձավորին օգնելու, աջակցելու կամքը:

-Մեր տանը Վազգեն Առաջինի անձի նկատմամբ առանձնակի սեր ու  վերաբերմունք կար,-ասում է նա: Այսպիսի խոստովանություն առաջին անգամ չէի լսում իմ զրուցակիցներից: Ամենայն Հայոց կաթողիկոսը իր կենդանության տարիներին արդեն իսկ շարքային մարդու համար մեր ազգի հավաքական նկարագիրն էր ու խորհրդանիշը: Նա ուժ ու վստահություն էր ներշնչում մեր ազգի հայրենասեր որդիներին՝ աներկունչ մեկնելու մարտադաշտ, ազատագրելու նախնյաց հայրենիքը: Չէ՞ որ նրանց հետ էր կաթողիկոսի օրհնանքը:

Մարգարյանների ընտանիքում խոսվում էր նաև հայոց մեծ եղեռնի, Անդրանիկի մասին:

- Հայրենասիրությունը մեջս արթնացել է հայրենի պատմությունը սիրելով, այն ուսումնասիրելով: Մեր ազգի նկատմամբ անարդարությունները ըմբոստացնում էին ինձ, բայց երբեք չէի մտածում, թե ընդունակ եմ զենք առնելու ձեռքս:

-Չգիտեմ՝ ինչո՞վ բացատրել այն, որ մեր՝ գրեթե յուրաքանչյուր հայիս մեջ կա մեր ազգի առջև պարտավորություններ ունենալու հրաշալի մի զգացողություն: Մեր բոլորի կյանքը պայքարի է նման՝ աշխատում ենք օգնել մեր մերձավորին, դրացուն, ընկերոջը, մեր երկրին՝ կարեցածներիս չափով: Եվ թեկուզ այն, որ գիտենք մեր պատմությունը, հպարտանում ենք նրա հերոսական էջերով՝ սա էլ պայքարի մի դրսևորում է:

- Պատերազմը սիրելու բան չէ,-խորհրդածում է նա,- մանավանդ, երբ կռվողը մատղաշ երիտասարդ է ,որ դեռ չի էլ սիրահարվել: Ես կռվել եմ հաղթանակի համար, խաղաղության համար: Ամեն մի զինվորի կորուստ ինձ համար ծանր է եղել, որ երբեք չի սպիացել: Աչքիս դեմ ինքա՜ն բան է կատարվել… Մի անգամ չկարողացա օգնել մարտիկներից մեկին. փամփուշտները վերջացել էին, երբ թշնամին հանկարծահարձակ եղավ: Տղաներից մեկին նկատեցին, ավտոմատը գլխին սեղմած տարան: Իմ ու ծուղակն ընկած մարտական ընկերոջս հայացքներն հանդիպեցին իրար՝ նա չուզեցավ մեզ մատներ, եթե ե՛ս գլուխ բարձրացնեի, ուրեմն կողքից հինգ զինվորներն  էլ էին զոհվելու.. Քիչ անց մերոնք մեզ հասան, փամփուշտներով ապահովված՝ վիրավոր մարտիկին հետ վերցրեցինք:  Քսան տարի շարունակ ինձ հանգստացնում, մխիթարում  եմ նրանով, որ զոհված զինվորի գիտակցությունը դեռ տեղն էր, երբ նրան հետ խլեցինք ասկյարներից,  հասկացավ, որ յուրայինների ձեռքին է մահանում…

Այսօր Նելսոնը իր առաքելությունը տեսնում է Ռուսաստանով մեկ սփռված ազատամարտիկներին հավաքելու մեջ: Նրանք պիտի գիտենան, որ իրենց սխրանքը չի մոռացվել: Նելսոնի աջակիցները երիտասարդ հայորդիներն են, ում ոգևորում է արցախյան ազատամարտիկների հայանվեր կյանքը:

Ռիմա ՄՈՒՐԱԴՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 780

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am