Четверг, 18.04.2024, 13:55Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՄԱՆԿՈՒԹՅԱՆՍ ԵՐԳՈՂ ԾԵՐՈՒՆԻՆ | Август 2013
- Աղջ­կանս ծննդա­տա­նը քրդի լա­մու­կի հետ են փո­խել,- կա­տա­կում էր հայրս, նկա­տի ու­նե­նա­լով հակ­վա­ծութ­յունս դե­պի խայ­տաբ­ղետ գույ­նե­րը: Ընկճ­վում էի, խեղ­ճա­նում, շատ էի ու­զում հայ լի­նել: Հե­տո, ռա­դիոա­լիք­ներ որ­սա­լիս, հայ լի­նե­լու «զգո­նութ­յունս» թու­լա­նում էր, ու հա­պա­ղում էի քրդա­կան ա­լի­քը փո­խել՝ ախր շատ լա­ցա­խեղդ ու սրտաճմ­լիկ էր եր­գում եր­գի­չը, չէր եր­գում՝ ինձ ան­հաս­կա­նա­լի լեզ­վով դարդ էր պատ­մում:

-­Հա՛, է­լի՛, էս աղ­ջի­կը քրդի ար­յուն ու­նի,- կես­կա­տակ հաս­տա­տում էր հայրս:

Երգ­չի ձայ­նը ա­մուր գրանց­վեց հի­շո­ղութ­յանս մեջ, դար­ձավ ինձ հա­մար ա­նուշ, գու­նա­շատ ման­կութ­յանս խորհր­դա­նիշ­նե­րից մե­կը:

Ինչ­պե՞ս ենք մտեր­մա­նում օ­տար մշա­կույ­թին: Ինչ­պե՞ս են մեջս հա­մա­տեղ­վում Կո­մի­տա­սը, Բա­խը, Ս­տին­գը, Ռեյ Չարլ­զը և… քր­դա­կան եր­գը: Պա­տաս­խան չու­նեմ, փո­խա­րե­նը՝ ժպտում եմ…­Հայրս եր­ևի մի բան գի­տեր…

Տատս պատ­մում էր, որ մա­հից փրկված վա­նե­ցի գաղ­թա­կան պապս ժա­մե­րով լսում էր քրդա­կան եր­գը ու թա­քուն աչ­քե­րը սրբում էր…

Այս ա­մե­նը հի­շե­ցի այ­սօր՝ պա­տահ­մամբ, թեև պա­տա­հա­կան ո­չինչ այս կյան­քում չկա, հնա­րո­վի մեր պա­տաս­խան­ներն են միայն պա­տա­հա­կան:

Ա­մե­նա­գո ֆեյս­բուք՝ ինչ­քան էլ ծաղ­րենք, ինչ­քան էլ ու­րա­նանք, այն իր օգ­տա­կար կող­մերն էլ ու­նի՝ էլ ինչ­պես էի գտնե­լու ման­կութ­յունս զար­դա­րած քրդա­լե­զու երգ­չին, մա­նա­վանդ, որ չէի էլ փնտրում… Թուր­քա­լե­զու հայ­կա­կան կայ­քե­րից մե­կը տե­ղադ­րել էր քրդե­րեն երգ Կա­րա­պե­տե Խա­չո­յի կա­տար­մամբ: Երգ­չի ա­նու­նը, բնա­կա­նա­բար, ինձ զար­մաց­րեց, ու սեն­յա­կը, ինչ­պես տաս­նամ­յակ­ներ ա­ռաջ հայ­րե­նա­կան տանս, լցվեց սրտա­կե­ղեք մե­ղե­դիով: Նա էր, ման­կութ­յանս եր­գի­չը, տխուր, ող­բեր­գա­կան ճա­կա­տագ­րով հայ­րե­նա­կից­նե­րիցս մե­կը, ում կյան­քի ո­դի­սա­կա­նը, ինչ­պես կծկտուր տե­ղե­կութ­յուն­նե­րից դուրս քա­ղե­ցի, կզար­մաց­ներ հո­լի­վուդ­յան ա­մե­նա՜-ա­մե­նա՜ սցե­նա­րիս­տին:

Karapetê Xaçօ-ն ծ­նուն­դով Բաթ­ման գյու­ղա­քա­ղա­քից էր: 20-րդ դա­րի հա­սա­կա­կից հա­յոր­դին ա­կա­նա­տես է լի­նում բնօր­րա­նի բնաջնջ­մա­նը, իր եղ­բայր Աբ­րա­հա­մի, քույ­րե­րի՝ Մա­նու­շա­կի ու Հե­զա­լի հետ հրաշ­քով փրկվում է մա­հից, շնոր­հիվ քրդե­րե­նի ի­մա­ցութ­յան: Թուրք զին­վո­րը կար­ծում է, թե «քուրդ» ե­րե­խա­նե­րը կորց­րել են ծնող­նե­րին և­ ա­զատ է ար­ձա­կում, որ­պես­զի փնտրեն նրանց: Երբ­ևէ շեն, հա­րուստ տան զա­վակ­նե­րը դե­գե­րում­նե­րով հայտն­վում են Սի­րիա­յում, դառ­նում են մու­րաց­կան­ներ: Ն­րանք հստակ գի­տակ­ցում էին, որ առ­ժա­մա­նակ պետք է թաքց­նեն ի­րենց հայ լի­նե­լը: Պա­տու­հա­սի նման էր նրա քրոջ ա­մուս­նութ­յու­նը մահ­մե­դա­կա­նի հետ: Եղ­բայր­նե­րով օր ու գի­շեր աշ­խա­տում էին «փե­սա­յի» մոտ: «­Ծա­ռա­յի ծա­ռա էի», - հի­շել է նա այդ օ­րե­րը,-«­Միայն երգն էր փրկում, եր­գում էի ան­գամ այն պա­հին, երբ եղ­բայրս մա­հա­ցավ»: Հայ­րե­նի օր­րա­նի կա­րո­տը եղ­բոր մա­հից հե­տո ա­վե­լի է նրան ձգում, և նա դի­մում է հան­դուգն քայ­լի, փոր­ձում է հա­տել թուրք- սի­րիա­կան սահ­մա­նը: Այդ շրջա­նում սահ­մա­նը հսկում էր ֆրան­սիա­կան լե­գեո­նը, ին­չին և­ ան­դա­մագր­վում է 15- ամ­յա Կա­րա­պե­տը: Ծա­ռա­յութ­յու­նը ձգվում է ամ­բողջ 15 տա­րի: Բա­րի, կեն­սա­սեր ե­րի­տա­սար­դը ձեռք է բե­րում բազ­մա­թիվ ըն­կեր­ներ, սո­վո­րում ֆրան­սե­րեն: Նա բո­լո­րի կող­մից սիր­ված էր իր եր­գե­րով: Եր­կար ծա­ռա­յո­ղա­կան գի­շեր­նե­րը բազ­մազ­գի զին­վոր­նե­րը կար­ճում էին նրա ար­ևել­յան խորհր­դա­վոր, տխուր մե­ղե­դի­նե­րի տակ: Ֆ­րան­սիա­ցի­ներն ա­ռա­ջար­կում են նրան մեկ­նել ֆրան­սիա, խոս­տա­նա­լով հրա­շա­լի պայ­ման­ներ: Բայց Կա­րա­պե­տը նա­խընտ­րում է այլ ճա­կա­տա­գիր՝ ա­մուս­նա­նում է Ե­վա ա­նու­նով հա­յու­հու հետ, և նո­րա­ծին որ­դու՝ Սե­րո­բի հետ 1946 թվա­կա­նին ե­րի­տա­սարդ ըն­տա­նի­քը հայ­րե­նա­դարձ­վում է Խորհր­դա­յին Հա­յաս­տան, հաս­տատ­վում Եր­ևա­նում: Karapetê Xaçօ-ն­ աշ­խա­տան­քի է անց­նում Հա­յաս­տա­նի Ռա­դիո­կո­մի­տեի քրդա­կան բաժ­նում, որն, ի դեպ, «Ռ­յա թա­զա» թեր­թի հետ միա­սին այն տա­րի­նե­րին գրե­թե ամ­բողջ աշ­խար­հում քրդա­լե­զու լրատ­վա­կան միակ մի­ջոց­ներն էին: Հի­շում եմ, Մոսկ­վա­յի Լո­մո­նո­սո­վի հա­մալ­սա­րա­նի սի­րիա­ցի, ի­րաք­ցի քուրդ ու­սա­նող­նե­րը հենց այդ պատ­ճա­ռով ի­րենց պրակ­տի­կան անց­կաց­նում էին միայն Հա­յաս­տա­նում:

Պարզ­վում է՝ Xaçօ-ն Dengbêj հոր­ջորջ­ված ժան­րի ա­մե­նա­մեծ վար­պետն էր: Այս ժան­րը են­թադ­րում է տխուր, հե­րո­սա­կան պատ­մութ­յուն­նե­րի պոե­տիկ, ե­րաժշ­տա­կան մա­տու­ցում: Այն լսե­լու, զգա­լու հա­մար լեզ­վին տի­րա­պե­տելն ա­մեն­ևին կար­ևոր չէ: Եվ այ­նո­ւա­մե­նայ­նիվ՝ հե­տաքր­քիր է՝ ին­չու՞ այն հո­գե­հա­րա­զատ էր փոք­րիկ աղջ­նա­կիս հա­մար…

Karapetê Xaçօ-ն­ իր մահ­կա­նա­ցուն կնքեց 2005 թվա­կա­նին, 105 տա­րե­կան հա­սա­կում: Ն­րա մա­սին գրա­կան աղբ­յուր­նե­րը ցա­վա­լիո­րեն լռում են: Ինքս ինձ չեմ նե­րում, որ Ռա­դիո­կո­մի­տեում աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին, ան­կաս­կած է՝ ան­տար­բեր ան­ցել եմ կնճիռ­նե­րով ա­կոս­ված դեմ­քով ծեր ան­ծա­նո­թի կող­քով ու ճիգ էլ չեմ ա­րել ի­մա­նա­լու, թե ո՞վ է դա­րի հա­սա­կա­կից այս ծե­րու­կը…

Ռի­մա ՄՈՒՐԱԴՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 887

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am