Суббота, 23.11.2024, 02:04Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԹՈՂ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ՄԵՐ ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ | Январь 2012
Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմի Առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը այսպիսի բարեմաղթանքով դիմեց ազգային բարերարներին, մշակույթի և արվեստի վաստակաշատ գործիչներին, մեծանուն գիտնականներին, ինչպես նաև պատվարժան բոլոր այն հայորդիներին, ովքեր Սրբազան հոր նախաձեռնությամբ և օրհնությամբ հավաքվել էին Մոսկվայի համերգային հանրահայտ հրապարակներից մեկում`«Գոլդեն Փալաս»-ում՝ մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կազմակերպված ընդունելությանը: Նրանցից շատերն իրենց մեծ ավանդն ունեն ռուսահայոց հոգևոր կյանքի նորոգման, ինչպես նաև Մոսկվայի հոյակերտ հայկական եկեղեցական համալիրի կառուցման գործում, համալիր, որ երկիր մոլորակի ամենամեծ հայկական համայնքի ազգային, հոգևոր կյանքի վերազարթոնքի քարակերտ ապացույցն ու հաստատումն է: Կառուցվող շքեղատես համալիրն արդեն իրողություն է դարձրել թերևս իր ամենամեծ ու բոլորիս համար ցանկալի առաքելությունը`նա օր օրի միավորում է, ընդհանուրի բերում այստեղ ապրող հայերին, վերադարձնում նրանց ազգային, դարավոր հավատքն ու մտերմությունը մայրենու, միմյանց հետ, իսկ օտարին պերճախոս լեզվով պատմում է հայ ժողովրդի, նրա դարավոր պատմության, մշակույթի, ազնիվ զավակների մասին: Այս փաստը հիացումով ընդգծում էին ընդունելությանը ներկա հայորդիները, ապա,ի լրումն զրույցի, նրանք խոսակցությունն ավարտում էին այն համոզումով, որ հեռու չէ այն օրը, երբ կըմբոշխնեն տուֆակերտ այս սիմֆոնիայի «համաշխարհային կատարումը»: 

Սրբազան հոր ողջույնի խոսքից հետո հավաքույթի ներկաներին հրամցրվեց գեղեցիկ մի անակնկալ՝ էկրանից նրանց օրհնաբեր իր պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մենք այս ուրախ առիթով մեր գնահատանքն ենք բերում ձեր նվիրյալ ջանքերի համար, որ ծաղկում և առաջընթաց է ապրում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմը: Ուրախությամբ, բերկրանքով ենք սպասում այն գեղեցիկ օրվան, երբ ձեզ հետ միասին աղոթքով ու բարեմաղթանքներով պիտի կատարենք Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի բացումը: Մնացեք խաղաղության ու տիրոջ օրհնության մեջ, նախանձախնդիր հայրենական, ազգային ձեր կյանքին»,- հնչեցին Վեհափառ Հայրապետի խոսքերը: Ապա էկրանին մեկը մյուսին հետևում են մոսկովյան եկեղեցական համալիրի Մայր Տաճարի գմբեթի խաչերի օծման մասին պատմող ոգեշունչ կադրերը:Այդ օրվա ջերմությունն ու լույսը մեկընդմիշտ մնաց շատերիս հիշողության մեջ, որպես լավագույն գալիքի առհավատչյա:

Երեկոյին ներկա մեր նշանավոր հայրենակիցների համար մեկ ուրիշ անակնկալ էր Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմի հոգևոր կրթա-դաստիարակչական կենտրոնի՝»Հայորդյաց տան» շնորհաշատ սաների հայրենաշունչ ելույթները: Պարային, վոկալ,գործիքային փայլուն համարները զարմացնում էին իրենց կատարելությամբ, ընդգծված ազգայնությամբ: «Գոլդեն Փալաս»-ի հանդիսությունների հոյակերտ դահլիճը թնդում էր հիացական ծափահարություններից: Այս պատանիներից և աղջիկներից շատերն իրենց արմատներին, ազգային երգ ու պարին առաջին անգամ ականջալուր են եղել հրաշալի այս կրթօջախում, որ ամեն նոր ուսումնական տարի դեպի իրեն է ձգում հարյուրավոր նորանոր հայորդիների: Հայաշունչ այս Տանը երգուպարից զատ ուսումնասիրում են ոսկեղենիկ Հայերենը, հայոց պատմություն, կրոն,զբաղվում գոբելենի արվեստով, մարզվում, նկարում, իրականացնում թատերական բեմադրություններ… Դպրոցի սաների կատարմամբ հնչող Հայոց վեհ Պատարագն ու շարականները հիացնում են ունկնդրին: Նրանց ամառային ուխտագնացությունները դեպի Մայր Հայրենիք, որ կազմակերպում է դպրոցը, մեկ այլ, մեծ խոսակցության թեմա է: Այս ամենը վերափոխում է նրանց աշխարհայացքը, բարոյական նկարագիրը, այն ուղղում դեպի ազգայինը: 

Հրաշալի այս համերգի ուշիմ ունկնդիրներից `աշխարհահռչակ բժիշկ, ՌԴ Բժշկակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը, չթաքցնելով իր հիացումը, խոստովանեց, որ վերջին քառասուն տարիների ընթացքում չի հիշում այստեղ, Մոսկվայում անցկացված նման խորհրդաշատ ու գեղեցիկ հայկական մեկ այլ միջոցառում, հավաքույթ: Իսկ հայ երեխաների բարձրամակարդակ այս ելույթը այլերկրում, հիրավի, բացառիկ երևույթ է:


«Այն ինչ տեսնում եք, մեր նվիրյալ հոգևոր հայրերի, ուսուցիչների անխոնջ աշխատանքի արդյունքն է, -ներկաներին դիմելով ասաց Սրբազան Հայրը և ավելացրեց,-իմ կարծիքով, կարևոր մի պատգամ ևս կա այս ամենի մեջ, որի ականատեսը դարձավ մեզանից յուրաքանչյուրը.այն է` հայության համար հայրենիքից դուրս հայ մնալու մնայուն գրավականը ՀԱ՛Յ ԵԿԵՂԵՑԻՆ է: Պի՛նդ բռնենեք այս կառույցից : Տա՛ Աստված, որ այս հավատքը, ա՛յս ոգին, որ կերտել է մեր ազգի պատմությունը, դարձրել փառավոր անցյալ ու ներկա, միշտ շնչի լավատեսությամբ»: Ի նշան համաձայնության ու համակրանքի ոգեշունչ այս խոսքերի, հնչեցին ներկաների ջերմ ծափահարություններն ու հիացական բացագանչությունները:

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կազմակերպված այս ընդունելությանը իրենց մասնակցությունն էին բերել ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և Լիազոր Դեսպան Օլեգ Եսայանը, Խորհրդային Միության հերոս Արթուր Չիլինգարովը, Արմեն Ջիգարխանյանը, այլոք:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 780

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am