Суббота, 20.04.2024, 18:21Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԱԶԳԸ ՀԱՄԱԽՄԲՄԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼԸ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է | Сентябрь 2011
«…Այնպիսի մի միջավայր ապահովել ճեմարանում, որ յուրաքանչյուր ուսանող կարողանա իր մեջ բացահայտել լավագույն հատկանիշները, գտնել հաստատության ոգուն և նրա առինքնող պատմությանը բնորոշ իր սեփական ես-ն ու դիմագիծը»:

Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյան

Ծնվել է Մասիսում: Ավազանի անունը՝ Արման: Ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել ԱՄՆ-ի Քոնքորդիա քոլեջում: Աստվածաբանության բակալավրի աստիճան է ստացել Անգլիայի Լիդսի համալսարանում, իսկ մագիստրոսինը՝ Օքսֆորդի համալսարանում:

- Դպրոցական էի ու չէի հաշտվում ուսումնական այն կաղապարների հետ, որ ընդունված էր 80-ականների հանրակրթական մեր հաստատություններում: Այս տեսնելով, ու համոզվելով, որ չսիրած առարկաներս ինձ սերտել պարտադրելը զուր ջանքեր են, մայրս, ասես ներքուստ, զգաց, թե ինչը ինձ կօգնի ու ձեռքս տվեց Սուրբ գիրքը ՝ «Աստվածաշունչը»:

Պատանի Արմանը միանգամից մտերմացավ այս գրքի հետ, սիրեց այն ու տրվեց ամենօրյա ընթերցումների:

-Ընթերցանությամբ «ստեղծել էի» երևակայական այն միջավայրը, ինչ շատ ներդաշնակ էր ինձ: Ենթադրում էի, որ կարդացածիցս ամեն ինչ չէ, որ հասկանում եմ, բայց մտահոգ չէի, կարդում էի ու կարդում:

Դպրոցն ավարտելուց հետո Արման Սարոյանը որոշեց մեկնել բանակ՝ ծառայելու նրա շարքերում, բայց նախախնամությունն այլ ճակատագիր էր պատրաստել: Մի երեկո, ընտանեկան «հավաքի» ժամանակ հնչեց «ճեմարան» բառը, ի դեպ՝ մոր երազանքն էր որդիներից գոնե մեկին տեսնել ճեմարանական, ու Արմանը հասկացավ, թե ինչ էր փնտրում վերջին տարիներին:

- Հոգևորական դառնալու մտադրություն դեռևս չունեի, շատ ամոթխած էի, անգամ ինձ չէի պատկերացնում հոգևորականի համազգեստով:

Բայց ժամանակի հետ հասկացավ, որ գտել է այն, ինչ փնտրում էր, անգամ պատանեկան տարիներին հորինած երևակայական միջավայրն էր իրականություն դարձել:

- Մենք մեր ժողովրդին բաժին հասած վերջին ծանր ժամանակահատվածի սերունդն ենք՝ պինդ ու ամուր ,- ասում է նա,- որովհետև չկքեցինք դժվարություններից, այդ տարիները մեզ տվեցին ինքնություն, և այդ ինքնությունը մենք ստացանք շնորհիվ մեր հոգևոր հոր՝ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդի, որ այն տարիներին մեր՝ իր իսկ ստեղծած հոգևոր դպրանոցի առաջին սաների կողքին էր՝ հաճախ այցելում էր մեզ, զրուցում, ոգեշնչում: Նա մեզ համար մեծ հեղինակություն էր, միևնույն ժամանակ՝ մտերիմ ավագ ընկեր, ում հետ կիսվում էինք, ումից ստանում մեզ տանջող հարցերի շատ պատասխաններ: Նրա զրույցներն ու խրատները ասես փոքրիկ նովելներ լինեին սեփական կյանքից ու փորձից: Այդ պատմությունները դյուրացնում էին այն խնդիրները, որ ունեինք մենք, կարծես հուշում էին դրանց լուծումը: Վեհափառի շնորհիվ մենք դարձանք ճշմարիտ ճեմարանականներ: Այն տարիներին, թեև դժվար պայմաններ էին, կարծես չէինք նկատում այդ դժվարությունները: Հիմա շատերին կթվա, թե ռոմանտիկա է՝ ջուր չկար, ձյուն էինք հալեցնում, որ լոգանք ընդունենք, իջնում էինք լիճը, սառույց ջարդում պետքերի համար: Մենք գիտեինք, որ պե'տք է ապրենք, մեր առջև ո'չ մի արգելք չկա: Գարեգին արքեպիսկոպոսը հաճախ էր շեշտում՝ ճեմարանական հատուկ ո'գի պետք է ունենաք: Այդ ժամանակ դեռ լրիվ չէինք գիտակցում այդ խոսքերի իմաստը՝ ժամանակ ու սեփական փորձի հավելումն էր պետք: Մեր ուսուցիչը հոգևոր ուժ տալու զարմանալի կարողություն ուներ, և դա օգնեց մեզ ինքնաբացահայտվելու, հավատալու մեր սեփական ուժերին: Նրա պատգամը՝ եկեղեցասիրությունը և հայրենասիրությունը համարժեք հասկացողություն են՝ չկա մեկը առանց մյուսի, նաև իմ պատգամն է: Այսօր իսկ նրանից եմ սովորում՝ ինչպես ապրել, ինչպես գործել, ինչպես խոսել: Վեհափառը տվեց մեզ մի չափանիշ, որին հասնելու համար անընդմեջ պետք է աշխատել: Նա շարունակ շեշտում էր. ինձ չկրկնօրինակեք, եղեք ինձանից լավը: Չէինք պատկերացնում՝ ինչպե՞ս կարելի է նրանից լավը լինել: Հիմա հասկանում ենք, ինչ նկատի ուներ նա: Մենք չպետք է զուտ հետևենք , այլ պետք է շարունակենք նրան, նրա գործը:

Կուսակրոն դառնալու որոշումը Հայր Սուրբը համարում է մինչ այդ օրն անցած իր ճանապարհի օրգանական շարունակությունը: Եկավ մի պահ, ինչպես ինքն է ընդգծում՝ «անխուսափելի» մի օր, երբ հասկացավ, սա է իր ճանապարհը, իր ճշմարտությունը, և հոգին թեթև է, ոչ մի «բայց» գոյություն չունի:

- Ես լավատես եմ,-ասում է Հայր Սուրբը,- կարծում եմ, գերագույն երջանկություն է մասնակիցն ու քո չափով օժանդակող լինելը պատմական այն իրադարձություններին, որոնց ականատեսն ենք: Յոթանասուն աստվածամերժ տարիները մեծ վնասներ հասցրեցին մեր ազգի հոգևոր նկարագրին, այժմ, ինչ խոսք, օր օրի մեր բոլոր ջանքերով այն վերականգնվում է:

- Դուք հարցնում եք՝ ի՞նչ տարբերություն կա ճեմարանական իմ և այսօրվա սերնդի մեջ: Ես կպատասխանեի հին հույն փիլիսոփայի խոսքերով, որ բողոքում էր, թե ժամանակակից երիտասարդները նման չեն իրենց նախորդներին: Սերնդափոխության խնդիրները միշտ են եղել: Թվում է՝ նորերը չեն ընդունում հներին, հները չեն հասկանում նորերին: Սերունդների մեջ պետք է կապ լինի, եթե այն ակնհայտ չէ՝ պետք է փնտրել, գտնել, եթե կտրվել է, պետք է վերականգնել: Համամիտ չեմ, թե, իբր, մի սերունդ մյուսից լրիվ տարբերվում է: Ի վերջո, ցանկացած սերունդ նախորդների ժառանգության կրողն է: Բնական է, որ նորերը իրենց «նորամուծությունն» են մտցնում: Այն հետո հղկվում է, հստակվում, ընդունվում կամ չի ընդունվում: Ազգը հզոր կառույց է, բոլոր այն երևույթները, տատանումները, որ խորթ են մեր էությանը, ժամանակի հետ անհետանում են: Այս խնդիրներն իրականացնելու են կոչված հոգևորականները , դրան ենք ձգտում մենք՝ ճեմարանի մանկավարժներս: Անցած դարասկզբին այնքան բարձր էր մեր՝ Գևորգյան ճեմարանի համբավը, որ Պետերբուրգի հայ համայնքն անգամ երիտասարդներ էր ուղարկում այստեղ ուսանելու: Հետագայում նրանցից շատերը ուսումը շարունակում էին Եվրոպայում:

Վեհափառ Հայրապետի շնորհիվ վերածնվեց այն ոգին, որ կար անցյալում, և որ կարծես կորստի մատնված՝ անհետացել էր: Այսօր, մայր հայրենիքից զատ ողջ Սփյուռքն կարիք ունի հոգևորականների: Ինչպես գիտեք՝ բազմացել են համայնքները, կառուցվում են նոր եկեղեցիներ, որոնց հարկավոր են հոգևոր սպասավորներ: Ճեմարանն օրնիբուն լծված է այս հարցի լուծմանը: Սա համազգային խնդիր է: Ակնհայտ է՝ եթե եկեղեցին չգործի, հայությունը կմարի: Դրա համար անհրաժեշտ է ամեն կերպ աջակցել ճեմարանին:

- Ինչպիսին պետք է լինի հայ հոգևորակա՞նը՝ Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Սահակ Պարթևի, Խրիմյան Հայրիկի, Գևորգ Չորեքչյանի, մյուսների նման: Նրանց բոլորին միացնում է ՆՎԻՐՈՒՄԸ՝ կատարյալ նվիրումը ազգին ու եկեղեցուն: Ես իմ ուսանողներին ասում եմ՝ դուք պետք է լինեք անկախ, ինքնուրույն հոգևորականներ, ովքեր խոնարհ են իրենց ազգի, ազգային արժեքների, եկեղեցու հանդեպ:

- Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուրիս համար մեծագույն ընծա է՝ ծառայել ազգին: «Կյանք» ասվածը մի փոքրիկ ժամանակահատված է, պետք է հասցնել քո սիրելի երկրին, ազգին տալ այն, ինչ պարտավոր ես: Սա նաև ինքնազգացողության խնդիր է: Ես մտածում եմ, որ շատ ուժեղ ազգ ենք, ու մեր համախմբվելու ուղիներից մեկը պետք է լինի լուսավորությունը: Ամեն ինչ սկսում է դպրոցից: Ես շատ դրական եմ տրամադրված: Օրնիբուն աշխատել է պետք:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 838

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am