Հովհաննես սարկավագ Ասատրյանի ծննդավայրը Արարատյան դաշտավայրի սիրտն է, հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը: -Պատանեկան երազանքս օդաչու դառնալն էր,- ժպիտով պատմում է նա: - Ծնողներս աշխարհիկ մասնագիտության տեր են, նախնիներիս մեջ էլ հոգևորականներ չկան, թեև` մայրական կողմից միայն ջարդերից փրկված վանեցի նախապապիս մասին է ինձ հայտնի: Ո՞վ գիտե`միգուցե Վանա եկեղեցիներից մեկում հոգևոր ծառայություն է տարել իմ հեռավոր հարազատը:
Ապագայի ծրագրերը կամաց-կամաց վերանայել սկսեց այն օրից, երբ դարձավ Մայր Աթոռի կիրակնօրյա դպրոցի սան: Ցայսօր երախտագիտությամբ է հիշում իր առաջին հոգևոր ուսուցչին` Բագրատ Սրբազանին, որից և ստացավ հայոց հավատքի, ընդհանրապես կրոնի պատմության մասին սկզբնական գիտելիքները:
-Սրբազանը սոսկ ուսուցիչ չէր.- պատմում է Հովհաննես սարկավագը: Նա մեր խորհրդատուն էր` դժվար պահերին նրան էինք դիմում, ակընկալելով նրա օգնությունը: Այնպես որ, մասնավորապես Բագրատ Սրբազանին եմ շնորհակալ կյանքիս այս ճանապահը ընտրելու համար: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսն անվարան դիմեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, որը հաջողությամբ ավարտեց 2002 թվականին: Հաջորդ ուսումնական տարում նա արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանող էր , որն ավարտելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրամանով ստանձնեց հոգևոր ծառայությունը հայկական բանակի շարքերում:
-Բանակում հոգևորականի դերը շատ կարևոր է,-ասում է Հովհաննես սարկավագը:- Եկեղեցու սպասավորի օգնությամբ հայ զինվորը ծանոթանում է մեր ժողովրդի հոգևոր պատմությանը: Դա անշուշտ նպաստում է մեր հայրենիքի պաշտպանների ռազմա-հայրենասիրական ոգու բարձրացմանը: Վարդենիսում ծառայելիս, հրամանատարի հետ պայմանավորվել էինք` ամեն կիրակի զինվորների նոր խմբով գնում էինք մոտակա եկեղեցին: Նրանց համար երգում էի մեր անմահ Պատարագից, բացատրում էի եկեղեցական ծեսերի իմաստը, պատմում էի սրբոց վարքի մասին: Ծառայեցի մինչև 2006 ամառը: Դա մեծ փորձառություն էր, որն օգնեց ինձ ըմբռնելու մարդկանց հետ շփվելու, նրանց ճանաչելու, հասկանալու արվեստը:
Ծառայության ավարտից հետո երիտասարդ հոգևորականը որոշեց շարունակել ուսումը, այս անգամ Սերգիև Պոսադի հոգևոր ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն էր, բայց Հովհաննես սարկավագը նախընտրությունը տվեց աղանդների ուսումնասիրության շատ այժմեական թեմային: -Աղանդները, ցավոք, ակտիվ գործունեություն են ծավալել Հա յաստանում: Դրանց քարոզողներն ու հետևորդները խեղաթյուրված են ներկայացնում ‘Աստվածաշունչը”, վնասում են մեր ժողովրդին թե հոգեպես և թե ֆիզիկապես: Այս վտանգավոր ցանցում հայտնված հասարակ մարդը ասես զրկվում է տրամաբանելու, վերլուծելու ընդունակությունից , վերածվում է կամազուրկ ստրուկի: Շատերը կորցնում են հոգեկան հավասարակշռությունը, երբեմն դիմում են ինքնասպանության:
Այսօր եկեղեցին կարևոր խնդիրներ ունի այս ասպարեզում, իսկ պայքարի ամենագրագետ միջոցը հակառակորդին լավ իմանալն ու ճանաչելն է: Մենք պետք է ծանոթ լինենք նրա գաղափարախոսությանը, որպեսզի հակահարվածը դիպուկ լինի: Ահա, թե ինչու, ես մանրակրկիտ ուսումնասիրում եմ աղանդների պատմությունը, նրանց շարժման ձևերն ու մեթոդները: Կուզենայի հետագայում գիտելիքներս հաղորդել հոգևոր դպրանոցի սաներին:
Հովհաննես սարկավագ Ասատրյանի գիտական աշխատանքի թեման է "Պավլիկյան շարժումը Հայստանում և Բյուզանդիայում”: Մինչ այսօր գոյություն ունեցող կարծիքի համաձայն, յոթերորդ դարում սկիզբ առած հզոր այս շարժումը կրում էր զուտ սոցիալական բնույթ: Հովհաննես սարկավագի վերոհիշյալ թեմայի շուրջ կատարած մանրակրկիտ ուսունասիրությունը խոսում է այն մասին, որ միջնադարի այս իրադարձությունները սերտորեն կապված էին հենց աղանդավորական շարժման հետ:
Երիտասարդ սարկավագը հետաքրքիր զրուցակից է նաև ուշիմ ունկնդիր: Նրա հետ հանդիպելիս անպայմանորեն սկսում ես խոսել գրականության և կամ պատմությանը վերաբերող հետաքրքիր թեմաների շուրջ:
- Գարեգին Հովսեփյան` ահա թե ով է ինձ համար ընդօրինակելի հերոսը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, նշանավոր հայագետ ու արվեստաբան էր, Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համալսարանի փիլիսոփայության դոկտոր: 1918 թ. գարնանը Կարսում նա կյանքի գնով կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը թուրքական զորքի կողմից: Ավելի ուշ հոգևոր գործիչն ու հայ մշակութի նվիրյալ գիտնականը միանում է Սարդարապատի հերոսամարտի զինվորներին, մի ձեռքում խաչ, մյուսում զենք, կոչ անում ամենքին զինվել և պաշտպանել հայրենիքը:
-Իմ համոզումով հայ հոգևորականը անպայմանորեն պետք է ունենա խոնարհ ոգի, անբիծ վարք,- ասում է նա: - Եկեղեցու սպասավորը պետք է նաև ներողամիտ լինի դիմացինի նկատմամբ, փորձի հասկանալ նրան: Լավ հոգևորական դառնալու գլխավոր նախապայմանը հարուստ գիտելիքներ ձեռք բերելու տենչն է:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Համաձաըն եմ, որ հայ հոգևորականը անպայմանորեն պետք է ունենա խոնարհ ոգի և անբիծ վարք,բայց լավ հոգևորական դառնալու գլխավոր նախապայմանը, իմ կարծիքով, ոչ թե հարուստ գիտելիքներ ձեռք բերելու տենչն է ( դրան պետք է ձգտի ցանկացած աշխարհիկ մարդ լավ մասնագետ դառնալու ու հասարակությանը օգտակար լինելու համար), այլ հաստատուն, մեծ ու ճշմարիտ հավատն է առ Աստված:Կարծում եմ' դրանով է տարբերվում հոգևոր մարդը աշխարհիկ մարդուց (դե գոնե մեր ժամանակներում):
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса.
На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.