Суббота, 23.11.2024, 05:42Наша страница в FaceBook|RSS
 
  |Главная|Сайт епархии
Главная » 2012 » Февраль » 25 » Հայաստանում կայացել է Ջավախահայ նկարիչների ցուցահանդեսը
Հայաստանում կայացել է Ջավախահայ նկարիչների ցուցահանդեսը
18:38
Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում այսօրվանից իշխում են "Ջավախքի գույները": "Ջավախք հայրենակցական միության" կազմակերպած հերթական ցուցահանդեսին ներկայացված են գեղանկարներ ու գրաֆիկական աշխատանքներ, նաեւ քանդակներ:

Ցուցահանդեսին ներկա ջավախահայ նկարիչների ամենամեծ մտահոգությունն այն է, որ հնարավորություն չեն ունեցել Երեւան բերել իրենց կտավները: Ներկայացված աշխատանքների մեծ մասը Երեւանում էին՝ դեռ նախորդ ցուցահանդեսից:

Հայրենի եզերքը պատկերելու համար Ջավախքի նկարիչներն օգտագործում են գունապնակի վառ բոլոր գույները:

"Առաջին տպավորությունս ինձ համար եղավ Ջավախքում հայտնվելն՝ այս նկարների միջոցով, քանի որ արդեն երրորդ տարին է՝ չեմ կարողանում հայրենիք գնալ: Ինձ համար հատկապես շատ հոգեհարազատ են Ջավախքի բնապատկերները",- ասաց Շիրակ Թորոսյանը՝ "Ջավախք հայրենակցական միության" նախագահը։

Միության նախագահի համար հարազատ Ջավախքը երկու գույն ունի՝ ձմռանն աչք ծակող սպիտակն է, ամռանը՝ թավշյա կանաչ գույնն է, որն ուղղակի հոգի է լցնում:

Ջավախքում եւ Թբիլիսում նման ցուցահադեսներ պարբերաբար կազմակերպվում են: Երեւանում ջավախահայերը 4-րդ անգամ են ներկայանում: Այս ցուցահանդեսին պրոֆեսիոնալ նկարիչների կողքին ներկայացված են նաեւ Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի ջավախքցի ուսանողների աշխատանքներ: Ջավախքի նկարիչների միության նախագահ Կառլեն Կարապետյանն, օրինակ, չի կարողացել Հայաստան բերել իր կտավները:

"Մաքսատանը նկարներ անցկացնելը դժվարությունների հետ է կապված, նկարների մեծ մասը Երեւանում եղածներ են",- ասաց Կառլեն Կարապետյանը։

Ջավախքի նկարիչների միությունը գործում է անցյալ տարվանից` Ջավախքի Գեղարվեստի դպրոցի շենքում: Միությունը շատ անդամներ չունի, միայն Ախալքալակում 4 պրոֆեսիոնալ նկարիչ կա, Բոգդանովկայում` մեկը: Կառլեն Կարապետյանի խոսքով` թեեւ աջակիցներ չունեն, բայց մշակույթը շարունակում է համախմբել խնդիրների տակ կքած ջավախահայերին: Իսկ երեւանյան ցուցահանդեսն այստեղ ապրող ջավախքցիների համար մշակութային իրադարձություն լինելուց զատ, առավելապես հոգու տոն է։

yerkirmedia.am


Категория: Армения и Арцах | Просмотров: 439
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Разделы новостей
Наша газета
Новости епархии [24]
Армянская Церковь [20]
Выпуск [55]
Армения и Арцах [46]
Спюрк [12]
Сайт [24]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am