Ազգերի համաշխարհային խառնարանում
յուրաքանչյուր ազգ ունի իր տեղն ու դերը՝ մեծամասամբ պայմանավորված
ընդհանուր քաղաքակրթության մեջ ունեցած իր ներդրումով: Աշխարհում հայը
հայտնի է որպես 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող, կառուցող ու
ստեղծագործող ազգ՝ իր ընդգծված հոգեկերտվածքով եւ պարադոքսներով: Դարեր
շարունակ հայը առաջնորդվել է Աստվածաշնչով: Նրա համար այն եղել է ոչ միայն
Սուրբ Գիրք (հարգանքի ու պատկառանքի առարկա), այլ նաեւ կյանքի գիրք`
ապրելու եւ գոյատեւելու ուղեցույց: Իհարկե, բացառություններ եղել են,
օրինակ` խորհրդային տարիներին: Իսկ հիմա՞, արդյո՞ք ժամանակակից
հայությունը առաջնորդվում է Աստվածաշնչով:...Կարդալ ավելին »
|