Եթե հարցնեն, թե Ստեփանակերտը իմ պատկերացումներում ինչի հետ է
զուգորդվում, անվարան կպատասխանեմ՝ ժպտերես, գեղեցկադեմ մանուկների:
Մանուկները, համոզված եմ, կազմում են քաղաքի բնակչության եթե ոչ մեծ, ապա,
այնուամենայնիվ, հիմնական մասը: Նրանք ամենուր են՝ բակերում, նշանավոր
Պիտաչոկում՝ երիտասարդ մայրերի, տատիկների, մանավանդ պապիկների հետ
զբոսնելիս, դպրոց գնալիս ու դպրոցից տուն դառնալիս: Նրանք կանաչի մեջ
թաղված այս քաղաքի գլխավոր հերոսներն ու գործող անձերն են: Կարեն Ղարիբյանը Էրզրումցու և իգդիրեցու զավակ է: Ծնողներն իրար «գտել են»
Պարսկաստանում, հայրենադարձվել Հայաստան: Ծնվել է Երևանում: Բարձրագույն
կրթությունս ստացել է Տարտուի համալսարանում, ուր ուսումնասիրել է
սոցիոլոգիա: Ապա սովորել է Տալլինի կոնսերվատորիայում, մասնագիտանալով
վոկալի մեջ: Հետագայում մեներգել է Էստոնիայի մայրաքաղաքի նաև Տարտուի
օպերային թատրոններում: Հետո որոշում կայացրեց տեղափոխվել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ: Այստեղ բավականին հաջող մասնագիտական գործուներություն
ծավալեց, հանդես եկավ անգամ եվրոպական թատերաբեմերում: Արցախի պետական կամերային նվագախմբի
գեղարվեստական
ղեկավար
և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի
անունը քաջ հայտնի է դասական երաժշտության սիրահարներին: Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի և Վիեննայի երաժշտական ակադեմիայի շրջանավարտը տասնամյակներ շարունակ
աշխատել է հայաստանյան ստեղծագործական անվանի
շատ խմբերի հետ, ղեկավարել է Հայաստանի պետական
ֆիլհարմոնիկ, Երևանի սիմֆոնիկ, Ռադիոյի և հեռուստատեսության և այլ նվագախմբեր: Лауреат Международного конкурса имени Пабло Сарасате в Испании Карен
Шахгалдян – выпускник Московской консерватории имени П.И. Чайковского. Талантливый
скрипач выступал в таких залах, как Большой Зал Московской
Консерватории, Карнеги-Холл в Нью-Йорке и др. С 1998 по 2002 был
артистом оркестра «Виртуозы Москвы». С 2006 года Карен Шахгалдян -
скрипач Ереванского трио имени Хачатуряна и сооснователь Фонда развития
классической музыки Армении.
|