Суббота, 20.04.2024, 04:43Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈՐՄՆԱՔԱՆԴԱԿՆԵՐԸ, ԿԱՄ, ԹԵ՝ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ ԳՈՀԱՐՆԵՐԸ | Ноябрь 2013
Ասում են՝ կատարելությունը և ներդաշնակությունը պարզության մեջ է: Զբոսնելով մոսկովյան հրաշակերտ համալիրի տարածքում, դիտելով այն զարդարող նրբագեղ հարթաքանդակները, անկարելի է պատկերացնել, թե արարման ինչպիսի դժվարին ստեղծագործական ճանապարհ են անցել նրանք, ովքեր հեղինակել, կառուցել են ճարտարապետական այս կոթողը: Հետաքրքիր է լսել նորօրյա Մոմիկների պատմությունները աշխատանքային այդ զեռուն օրերի, մասնագիտական լուրջ քննարկումների մասին, որոնց արդյունքում ունենք անկրկնելի այս հուշարձանը: Պատմում է քանդակագործ Աշոտ Ադամյանը:

- Իրոք, շատ տեղին կլինի թղթին հանձնել համալիրի կառուցման պատմությունը: Յուրաքանչյուր դրվագ, դետալ ենթարկվում էր մանրակրկիտ քննարկման ու վերլուծության: Բոլորիս համախմբում էր մի նպատակ. կառուցում ենք մի կոթող, որ մեր ժողովրդի անձնագրի դերն է ստանձնելու: Ամենադյուրին ճանապարհը արդեն  դասական համարվող ազգային ճարտարապետական լուծումներով բավարարվելն էր: Բայց մենք որոնում, գտնում էինք  նոր արտահայտչամիջոցներ, նոր երանգներ: Հետաքրքիր է ուսումնական  մասնաշենքի մույթերի ձևավորման պատմությունը: Որոշվեց, որ դրանք պետք է խորհրդանշեն մեր ազգային հոգևոր կենտրոնները: Սկզբից մտածում էինք արձանաշարի տեսքով քանդակել  հոգևոր գործիչների դեմքերը: Սրբազանին այդ գաղափարը համոզիչ չթվաց: Ես, որպես քանդակագործ, նույնպես դա  գործնական չհամարեցի: Հետո հակվեցինք մայրաքաղաքների խորհրդանիշներ քանդակելու մտքին: Սակայն պարզվեց, որ հարթակները, որոնց վրա պետք է կատարվեր աշխատանքը, իրականում ավելի կարճ էին, քան թղթի վրա տրված չափերը: Նորից իրավիճակը փրկեց Սրբազանը: Նա ասաց, որ շատ գեղեցիկ կդիտվեն հոգևոր կենտրոններ խորհրդանշող հրեշտակների դիմաքանդակները: Այսպես, յուրաքանչյուր հարթակի վրա հիշատակեցինք երկու հոգևոր կենտրոն՝ իրենց հրեշտակով: «Ինչքան շատ հոգևոր կենտրոններ հիշատակվեն, մարդիկ այնքան շատ կիմանան հայ հոգևոր մշակույթի, պատմության մասին»,-ասում էր Սրբազանը: Դա նորույթ էր:

Ամբողջ մույթաշարի հարթաքանդակները, նշենք, Աշոտ Ադամյանի ձեռագիրն է:



- Հերթական հրեշտակը իր կատարողականությամբ նախորդից ավելի հաջող ստացվեց: Դա բնական է՝ աշխատանքը հմտություն է բերում, ավելի ազատ ես մտածում, գործում: Հրեշտակների դեմքերը զուտ իմպրովիզացիայի արդյունք են: Փնտրում էի, գտնում այն դետալը, ինչ տարբերակիչ էր, ասենք՝մի  հրեշտակի «օժտել եմ» գանգուր մազերով և, ի դեպ, այդ խուճուճների մեջ «թաքցրել եմ» կնիքս՝ իրար մեջ հագած երկու Ա տառեր: Ուշադիր դիտողը կգտնի: Այսպես՝ Սրբազանը, ճարտարապետ Արտակ Ղուլյանը և ես, մեկս մյուսիս լրացնելով, դարձանք մեկ թիմ: Հետաքրքիր է առաջնորդարանի վերին մասը երիզող հարթաքանդակների պատմությունը: Համալիրի բացման արարողության ժամանակ դրանք դեռևս  որմնանախշված չէին: Երբ աշխատում ես,  ձեռքիդ հետ ակտիվանում է նաև մտքիդ աշխատանքը: Մույթերի վրա աշխատելիս ուշքս այդ դատարկ քառակուսիների կողմն էր: Մտածում էի, թե ինչով լցնել: Սկսեցի մտմտալ սերովբեների մասին, որոնց մեր որմնանկարչական արվեստը մի տեսակ «շրջանցել է»: Առաջարկեցի՝ Արտակը հավանեց, միայն որոշեցինք  դրանց ձեռնարկել բացումից հետո, ինչ և իրագործեցինք: Ես կարծում եմ, որ այս կառույցը ժամանակի ընթացքում կդասվի Յունեսկոյի կողմից պահպանվող կառույցների շարքում: Սրանք գործեր են, որոնք մնայուն են:

Համալիրի հիանալի հարթաքանդակներից են Սուրբ Գևորգի և Սուրբ Սարգսի դիմանկարները, որոնք նույնպես Աշոտ Ադամյանի աշխատանքներն են:

- Գաղափարն, իհարկե, Սրբազանինն էր: Եթե Սուրբ Գևորգը համաքրիստոնեական կերպար է, ապա Սուրբ Սարգիսը զուտ հայկական խորհրդանիշ է: Իրար դիմաց են, մեջտեղում տաճարի մուտքի դուռն է: Եկեղեցի խորհրդանշող թռչնի էսքիզները երկար ժամանակ չէին բավարարում Սրբազանին: Ի վերջո, գտա այն, ինչ ուզում էր տեսնել նա: Արտակի կողմից արված որոշ շտկումներից հետո անցա աշխատանքի: Արդյունքը կտեսնեք ինքներդ: Հինգ տարի առաջ էր, երբ ես միացա համալիրը կառուցողներին: Այդ ժամանակ այս շինությունն, ինչպես ասում են, հագնում էր տուֆե իր զգեստը, և որոշակի պատկերացում կար, թե  ինչ քանդակ որտեղ է լինելու: Գաղափարներն արդեն  կային, ես կարող էի ընդամենը այդ կաղապարների մեջ ցույց տալ իմ մոտեցումը: Ասեմ, որ ուրիշի արածը շտկելը մեծ պատասխանատվություն Է: Արտակն ինձ տվեց Սուրբ Հռիփսիմեին պատկերող մի քանի էսքիզներ, ընդգծելով, որ իրեն չեն բավարարում, առաջարկեց փորձեց, գտնել նոր կերպարներ: Էսքիզս դուր եկավ և Սրբազանին, և թե Արտակին: Իհարկե, ճարտարապետը որոշ տեղին շտկումներ արեց: Սրբազանը, որ շատ դիպուկ աչք ունի և նրբանկատ է, հիշում եմ՝ դիտելով աշխատանքն, ասաց, որ որոշ դետալներ չեն համոզում: Դա ինձ մտածելու տեղիք տվեց: Շուտով գտնվեց ճիշտ լուծումը: Քրիստոսի դեմքի վրա աշխատում էի Սրբազան հոր քնին «հսկողության» տակ: Մի օր նայեց, ասաց՝ «Դեմքը շատ մտահոգ է, բարիացրու՛»: Մեկ-երկու շտրիխով ուղղեցի: Մեկս մեկի նկատմամբ փոխադարձ վստահությունը ապահովեց այս հրաշալի արդյունքը: Բոլորս, ասես, մի զորքի զինվորներ էինք: Քննարկում էինք ամեն խնդիր,  երբեմն՝ վիճում. ինչպես ասում են՝ վեճի մեջ է ճշմարտությունը:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 853

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am