Пятница, 29.03.2024, 05:14Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀԱՅԵՐՆ ԱԼԹԱՅՈՒՄ | Май 2011
Սիրելի ընթերցող, նախորդ համարում մենք խոստացել էինք, որ «Հայերն Ալթայում» թեման կունենա իր շարունակությունը: Այս համարում ուզում ենք անդրադառնալ երկու անձերի, որոնց կյանքի ուղին լի է եղել տարբեր փորձություններով, բայց նրանք իրենց համառությամբ, աշխատասիրությամբ արժանացել են ժամանակակիցների գովեստին ու բարձր գնահատականին  և դարձել օրինակ հետագա սերունդների համար:

Գալլի Աբգարի Կայսարյանցը ծնվել է 1916թ., Պետերբուրգում: 1933թ. ավարտել  է Կ. Մարքսի անվան բուժտեխնիկումը և մեկ տարի աշխատել բուժքույր: 1939թ.ավարտելով ինստիտուտը, ուսումը շարունակում է ասպիրանտուրայում, սակայն Հայրենական Մեծ պատերազմը պատճառ հանդիսացավ, որ շնորհաշատ հայուհին թողնի ուսումը և անդամագրվի մարտնչող բուժանձնակազմին:

Գալլին պատերազմն ավարտում է բուժօգնության  մայորի աստիճանով` Լեհաստանում: Մեկ տարի անց  նա ավարտում է ասպիրանտուրան և պաշտպանում գիտական թեզը: Մի քանի տարի անց պաշտպանում է նաև դոկտորական դիսերտացիան: Գալով Բառնաուլ, Գալլի Աբգարի Կայսարյանցը այս քաղաքի բժշկական կրթօջախում հիմնադրում է Շտապ վիրահատության և տոպոգրաֆիայի ֆակուլտետը` լինելով ուսումնագիտական աշխատանքների դեկան իսկ հետո պրոռեկտոր: Նրա աջակցությամբ ինտիտուտի շենքում հիմնվում է բժշկական սարքավորումների թանգարան: Մեր հայրենակցուհին մեծ դեր ունի գիտական նպատակներով փորձարկվող կենդանիների համար նոր արգելանոց կառուցելու գործում: Նրան են պատկանում երկու մեծ նորորարություններ`հայազգի գիտնականը նպաստում է նրան, որ Ալթայի պետական համալսարանի գիտահետազոդական ֆակուլտետի կողմից սրտանոթային համակակարգի ուսումնասիրություններ սկսում են կատարել Ալթայի մարզում, իսկ ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից Ալթայի պետական համալսարանին թուլատրվում է մի քանի ֆակուլտետներում ունենալ ասպիրանտուրա: 1962թ. Գալլի Աբգարովնան ստանում է պրոֆեսորի կոչում և ԽՍՀՄ Առողջապահության նախարարության կողմից նշանակվում է Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտի պրոռեկտոր, իսկ հետո ռեկտոր: Լենինգրադում ևս իր կազմակերպչական ունակությունների շնորհիվ իրականացնում է մի շարք նորարարություններ, փլուզման եզրին կանգնած ինստիտուտը հասցնում այնպիսի բարձր մակարդակի, որը այդ կրթօջախը համեմատում էին Մոսկվայի և Կիևի նման ինստիտուտների հետ:

 Գալլի Աբգարի Կայսարյանցին ժամանակակիցները բնութագրում են հետևյալ կերպ` համեստ կեցվացքով, հավասառակշռված և խստապահանջ` աշխատանքում բայց միևնույն ժամանակ բարի և պարկեշտ անձնավորություն նվիրված իր գործին և առաքելությանը:  
 Գեորգի Վահանի Մելիք-Բաբախանովը ծնվելէ 1898թ. Շուշիում, ավարտել է Բաքվի գիմնազիան իսկ հետո Պետերբուրգի բժշկական ակադեմիան: Մասնակցել է մի շարք պատերազմների, այդ թվում նաև Միջին Ասիայում ծավալված բասմաչների դեմ կռիվներին: Չի բացառվում, որ մեր հերոսը իր «ներդրումն» է ունեցել հայկական կոտորածների հեղինակներից մեկի` Էնվերի ոչնչացման գործում: Մինչև հայրենական մեծ պատերազմը դասավանդել է Կույբիշևի բժշկական ակադեմիայում: Թերապևտ ինֆեկցիոնիստի կարգավիճակով Մելիք-Բաբախանովը մասնակցում է Հայրենական մեծ պատերազմին, որն ավարտում է բուժօգնության գնդապետի աստիճանով: Պատերազմից հետո Օդեսայի զինվորական ակադեմիայում նա աշխատել է որպես գլխավոր թերապեվտ իսկ Տաշքենդում ` հոսպիտալի բժիշկ: 40-ական թվականների վերջում իր ուղիղ և համառ բնավորության պատճառով մեղադրվում է որպես «հակահեղափոխական» և աքսորվում: 1955թ. Նրան արդարացնում են և փույլ տալիս կրելու զինվորական հագուստ, ապա ետ են վերադարձնում նրանից բռնագրաված բոլոր պարգևները: Երկու տարի անց Գեորգի Մելիք-Բաբախանովը նշանակվում է Ալթայի պետական ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչ: Կատարել է տարաբնույթ ուսումնասիրություններ , այդ թվում` դիզինտերիայի և մալարիայի, արտրիտների և միոկարդիայի կաթվածի մասին վերաբերյալ աշխատությունները:

Շրջապատի կողմից բնութագրվում  էր որպես հավասարակշռված, սկզբունքային և խստապահանջ անձնավորություն: Հակառակ այս ամենին`ինչպես շուշեցուն վայել է` եղել է ընկերասեր, առաքինի և արդար:

Հուսանք, որ այս անձանց կյանքի պատմությունը կհետաքրքրի մեր ընթերցողին և շատ ուրախ կլինեինք, եթե նրանց հարազատները արձագանքեին մեր հրապարակումներին:  

Տեր Մաշտոց քահանա Հակոբյան
Բառնաուլ, Ալթայի երկրամաս




При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 820

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am