Суббота, 23.11.2024, 12:11Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԼՈՒՍԱՄՓՈՓԻ ՊԵՍ ԱՂՋԻԿ` ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՉՔԵՐՈՎ… | Май 2011
Գեղանկարիչ Գագիկ Բադալյանի կտավների հետ «մտերմանալու» համար ժամանակ պետք չէ: Այդ սքանչելի աշխատանքների տաք, մեղմ գույները, նրանցում անշարժացած նրբիրան կանանց թվացյալ «ստվերապատկերները» ակնթարթի արագությամբ դիտողին համակում են բարության, հանդարտության, լուսավոր թախծի զգացողությամբ, մղում են դեպի հիշողությունը, ուր երազաշատ երիտասարդ տարիներն են ու հուսաշատ երազները: Կանացի ֆիգուրների անշարժությունն էլ խաբուսիկ է` դրանք ոչ միայն շարժման մեջ են, այլև զրուցում են դիտողի հետ, նրանց զրույցում և «ակաթե աչքերում» հենց հուսադրանքի նոտաներն են գերիշխում: 

Նկարիչը բոլորել է իր հիսնամյակը, և երախտապարտ որդիները հոբելյարի հավատարիմ ընկերների հետ որոշել են ցուցահանդեսի տեսքով գեղեցիկ մի անակնկալ պատրաստել Գագիկի համար: Այն բացվել է Մոսկվայի կենտրոնում, Չայկովսկու անվան համերգային դահլիճի հարևանությամբ գտնվող հնամենի, շքեղատեսք առանձնատներից մեկում:

Մարդաշատ ցուցասրահում անվարան կարելի էր մատնանշել գեղանկարչին` և պատճառն ամենևին նրա` ներկաների ուշադրության կենտրոնում լինելը չէր: Պարզապես այնքա՛ն ակնհայտ է արվեստագետի և նրա աշխատանքների հոգևոր փոխադարձությունը, որ շփոթելն անհնար է:

Գագիկ նախնիները Էրզրումից են, Սևանի ավազանում, ավելի ճշգրիտ` Սարուխան գյուղում հիմնավորվել են դեռևս 200 տարի առաջ: Գեղարքունիքի ներկապնակի անկրկնելի գույները «նախասահմանել են» ապագա կոլորիստի գունային ճաշակը, Հայաստանի այս գողտրիկ անկյունում ապրող մարդկանց անմիջականությունն ու բարությունը` նրա ստեղծագործական կրեդոն: Կրթություն է ստացել նախ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Նախասիրություններն են` Տիցիանը, Ռեմբրանդը, Վելասկեսը, Էլ Գրեկոն, Մոդելիանին, Վարդգես Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի արվեստը: Գագիկ Բադալյանը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում, նրա կտավները տեղ են գտել հանրահայտ շատ հավաքածուներում: Գեղանկարչական իր աշխատանքների վերաբերյալ օտարազգի տարբեր արվեստասերներից, իր իսկ խոստովանությամբ, շատ հաճախ մեր հայրենակիցը զարմանալիորեն նույն արտահայտությունն է լսել` « Այս կերպարները մերձավորի մտերմություն ունեն` մերոնք են»: ՄԵՐՈ՛ՆՔ ԵՆ… Նշանակում է` իրո՞ք գոյություն ունի բարության, ներդաշնակության համամարդկային մի չափանիշ…Այդ դեպքում` որտեղի՞ց է սկիզբ առնում չարությունը…

Հրաշալի այս ցուցադրությանը ներկա էր նկարչի մայրը` տիկին Գեղեցիկը: Մեղմ ժպիտը դեմքին, աչքերում` խոհեմություն ու խոնարհություն` նա անպայմանորեն «հուշում» էր, որ սիրելի որդու գեղարվեստական կերպարների ներշնչողն է, թերևս` նախատիպը:

-Յոթերորդ դասարանում էր Գագիկը, երբ հայտարարեց, թե նկարիչ է ուզում դառնալ,- պատմում է նա: - Անհանգիստ էի` հեշտ ճանապարհ չէ արվեստագետի ճանապարհը:

Հանդիսության եռուզեռի մեջ չհարցրեցինք տիկին Գեղեցիկին` հավանու՞մ է արդյոք տղայի գործերը, թեև պատասխանն, իհարկե` գիտենք: Հավանում է, շա՛տ և հպարտանում է… Գագիկ Բադալյանի նկարների տրամադրությունը սպեղանու նման վերադարձրեցին բազմաթիվ արվեստանոցներով լեցուն 80-ականների Երևանի հիշողությունները, իր իսկ` նրա կտավների ջերմությամբ լի ցուցասրահներում, ականջին հազիվհազ ընկալելի, ասես հնչում էին չարենցյան տողերը`

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1051

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am