Среда, 05.08.2020, 10:57Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՍԱ ՔԱՐՎԱՃԱՌՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ… | Ноябрь 2012

Այսպես է վերնագրել հայկական մամուլի էջերից մեկում հրատարակված իր հերթական հետաքրքիր ռեպորտաժը լրագրող, նորաբնակ քարվաճառցի Թամարա Գրիգորյանը, ում մանկությունը, պատանեկությունը անցել է Արցախ աշխարհի այս գողտրիկ անկյունից շատ ու շատ հեռու:  
Թամարան ծնվել է Վանաձորում, բարձրագույն կրթություն ստացել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Թերևս պատահական չէր նրա ծանոթությունը իր ապագա ամուսնու՝ պատմաբան Դավիթ Եղիազարյանի հետ: Շատ արագ պարզվեց, որ աշխարհընկալումների երիզները շատ-շատ են, ավելին՝ երկուքն էլ մտմտում են վերաբնակվել ազատագրված տարածքներում: Այսօր նրանց «մտմտանքը» իրականություն է:

Քարվաճառ տեղափոխվելու որոշումդ արտառոց քայլ ե՞ս համարում: 

Ոչ: Մարդիկ տեղից տեղ են տեղափոխվում ` այսպես ասած իրենց վայրը գտնելու համար: Մեկը նախընտրում է Երեւանը, մյուսը` եվրոպական որեւէ երկիր, երրորդը նախընտրում է Չինաստանը, իսկ ես ինձ շատ լավ եմ զգում Քարվաճառում:

Շրջապատիդ մարդիկ ինչպե՞ս ընկալեցին որոշումդ:

Ամենից ծանրը մայրիկիս համար էր: Ինքը երբեւէ չի եղել Քարվաճառում եւ ճիշտ պատկերացում չունի տարածքի մասին: Իսկ ինձ համար շատ կարեւոր էր, որպեսզի մայրիկս չտխրի իմ մեկնելու համար: Եւ փառք Աստծո, հիմա նա ավելի հանգիստ է, քանի որ ամեն օր զրուցում ենք հեռախոսով, ու նա համոզվում է, որ ես իսկապես լավ եմ: Ընկերներս հիմնականում ողջունել են որոշումս, քանի որ գիտեն`հենց մենք Քարվաճառում տուն ունենանք, իրենք ամռանը կհանգստանանան մի չքնաղ վայրում: Քանի որ այժմ մենք բնակվում ենք հոյակապ մարդկանց տանը, կարելի է ասել, առանձնակի դժվարությունների դեռ չենք հանդիպել: Բայց դժվարություններ դեռ կունենանք, համոզված եմ: Խնդիրների հաղթահարումն ինձ համար ամուսնուս ձեռքն ամուր բռնած առաջ շարժվելն է: Իսկ ամուսնուս վրա ես կարող եմ հույս դնել. հենց այդ վստահությունն է իմ ուժը: 

Ի՞նչ է քեզ համար հայրենասիրությունը:

Հայրենասիրությունը ծնողներիս, ամուսնուս, եղբորս, հարազատներիս սիրելն է, քաղաքը չաղտոտելն է, մարդկանց չվնասելն է: Բարդ բան չէ հայրենասիրությունը, այն պարզապես արժանապատիվ ապրելն է, բարեխիղճ աշխատելն է:

Ինչպիսի՞ն կցանկանայիր տեսնել հասակակիցներիդ:

Գիտեք, մարդիկ, շատ տարբեր են: Միգուցե իմ մաղթանքներն իմ հասակակիցներից շատերին դուր չեն գա J Այդ պատճառով միայն ասեմ, որ ես ցանկանում եմ տեսնել ուժեղ երիտասարդություն, ու թող որ այդ երիտասարդության ամեն մի անդամը յուրահատուկ լինի, իր խենթություններով ու նպատակներով: Կցանկանայի, որ երիտասարդ մարդն իմանա իր ճանապարհն ու վստահ քայլի իր ճանապարհով, թեկուզ եւ այն ընդունելի չլինի շատերի համար:

 
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ 
Թամարայի մտքերից

Ծնողները միշտ ցանկանում են երեխաներին հեռու պահել ամեն տեսակ վտանգներից ու դժվարություններից` հաշվի առնելով իրենց ունեցած փորձը: Սակայն աշխարհում ոչ ոք իր նախորդի փորձը հաշվի չի առնում, քանի որ պետք է ձեռք բերի իր սեփականը: 

Շատերի համար անհասկանալի է Երեւանում բնակարան ու աշխատանք թողնելու ու Քարվաճառ տեղափոխվելու մեր նորաստեղծ ընտանիքի որոշումը: Շատերը համոզված են, որ մենք, միեւնույնն է, որեւէ բան չենք փոխելու: Բայց երիտասարդ մարդն այդպես մտածելու իրավունք չունի, երիտասարդ մարդը հույսի իրավունք ունի, որը նրանից խլել չի կարելի: Ամուսինս այսօր պատմություն եւ հասարակագիտություն առարկաներն է դասավանդում Քարվաճառի դպրոցում, ես աշխարհին ու մասնավորապես՝ Հայաստան աշխարհին տեղեկացնում եմ Քարվաճառի խնդիրների մասին: Մենք այստեղ ենք ապրում, մենք այստեղ տուն ենք կառուցելու ու երեխա ենք ունենալու, մենք այստեղ նորի ու գեղեցիկի մի առանձին սկիզբ ենք դառնալու: Սրանից էլ լավ գարու՞ն…
Դե իսկ եթե մեզ միացողներ լինեն, գարունն ավելի շուտ կգա ու ավելի շատ ծաղիկ կծաղկի…
 
Տեղեկություններ Քարվաճառի մասին
Քարվաճառ քաղաքն ազատագրվել է 1993թ. ապրիլի 3-ին: Այժմ քաղաքում բնակվում է շուրջ 700 հոգի:
Դպրոցն ունի 142 աշակերտ: Անցյալ տարի դպրոցն ունեցել է 7 շրջանավարտ: Նրանցից մեկը ծառայում է հայկական բանակում, մյուս վեցն ընդունվել են բուհեր:
Քարվաճառի քաղաքային գրադարանն ունի 135 ընթերցող:
Քաղաքն ունի հիվանդանոց, բանկ, ոստիկանություն, մշակույթի եւ երիտասարդության կենտրոն:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 441

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am