Понедельник, 25.11.2024, 20:07Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ՀԱՎԱՏՔԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ | Февраль 2010
Մոսկվայի ժուռնալիստի կենտրոնական տան ցուցասրահի այցելուներին եզակի հնարավորություն էր ընձեռվել մեկ ամիս շարունակ ջերմանալու Հայաստանի տաք, արևային գույներով: Այստեղ ցուցադրվում էին Ռուբեն Կոստանդյանի շուրջ վաթսուն կտավները, որոնք յուրօրինակ ներբող են Արարչին, Արարատի երկրին, նրա կենդանի, անկրկնելի բնանկարներին: Ցուցահանդեսն ավարտվեց փետրվարի 15-ին, հեղինակի նոր աշխատանքի շնորհանդեսով: Արվեստասերների դատին ներկայացված աշխատանքը Սուրբ գրքից "Հայտնության” տեսարանի նրա սեփական մեկնությունն էր:

Կրակոտ արևի շողը բեկվում է նախ ժեռ քարին, ապա` նկարչի ներկապնակում, իրար խառնում գույներն ու երանգները և կերպավորվում  կտավին: Երևի թե այսպես են  ծնվում կապանցի նկարիչ Ռուբեն Կոստանդյանի արևաշող ու արևաշատ բոլոր կտավները, որոնցում  լուսավոր ու լավատես թախիծ է, իմաստուն բարություն: Այդ խոսուն վրձնապատկերները  հրաշալի զրուցակիցներ են` այդպիսիների կարիքը բոլորս ունենք: Պատմում են փոքրիկ, հեռավոր, դրախտային մի անկյունի մասին, որի բնակիչներին  ժամանակն ինքն է ստորադրյալ, նրանք ապրում են իրենց սեփական ժամանակով, որպեսզի լիովին ըմբոշխնեն կյանքը, բնությունը,   Արարչի ստեղծած գույները:

- Ե՞րբ է ավարտվում կյանքը,- ինքս էլ զարմացած հարցիցս, դիմում եմ նկարչին: Դրախտային անկյունի բնակչին ոչ մի հիմար հարցով չես զարմացնի` այնտեղ հարցերը երևի չեն «տեսակավորվում», և նա հանգիստ պատասխանում է.

- Երբ դադարում ես սովորել ու չքանում է հեքիաթը, որ ինքդ քեզ պատմում ես ամեն օր:

- Տեսնես այս մարդակուլ քաղաքում շատե՞րն ունեն հեքիաթ ,- մտածեցի ես ու տվեցի երկրորդ հարցս. - Դժվա՞ր չէ արդյոք ստեղծագործ մարդուն ապրել մեծ քաղաքից հեռու, փոքրիկ բնակավայրում:

Այս անգամ էլ հարցս չզարմացրեց նրան:

- Ապրում եմ այնտեղ, որտեղ ներդաշնակություն կա, և ես կարող եմ ստեղծագործել:

Ռուբեն Կոստանդյանի կտավների մի շարք նվիրված է հոգևոր աշխարհին: Նորավանքի հրաշակերտ եկեղեցու  քահանա տեր Սահակ Մարտիրոսյանի հետ զրույցները անպայմանորեն իրենց հետքը թողեցին նրա ստեղծագործության մեջ: Եթե լինեք Կապանում, չմոռանաք լինել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում, ուր գտնվում են նկարչի «Աստվածամայր», «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Սուրբ Նարեկացի» կտավները:

- Երկար փնտրում էի նրանց դեմքերը: Մի լուռ օր հանկարծ զգացի, որ դատարկության մեջ գծագրվում են ինչ որ սպիտակ ստվերապատկերներ: Երկնքից նշան էր: Այսպես ծնվեցին այս սրբապատկերները:

Դելակրուա, Վան Գոգ, Սարյան, Մինաս, Արշիլ Գորկի: Այս նկարիչները արվեստագետի լոկ  նախասիրությունները չեն: Նկարիչն իրեն զգում է նրանց արվեստի կախարդական շրջապտույտի և հորձանքի մեջ:

Ռուբեն Կոստանդյանի աշխատանքները գտնվում են ժամանակակից արվեստի աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում: Նրանք  հաջողությամբ ցուցադրվել են հայրենիքում, Ռուսաստանում, Արաբական Էմիրաթներում, այլուր:   

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 1426

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am