Пятница, 29.03.2024, 08:45Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՆՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ԾՆՈՒՆԴԸ | Сентябрь 2010

- Մենք ամենևին չէինք ակնկալում, որ Արցախում ազգային պատկերասրահ ստեղծելու գաղափարը այսքան աջակիցներ կունենա,-ասաց Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, որ Մոսկվայում էր գտնվում ապագա թանգարանին նվիրաբերած նկարները Արցախ «հասցնելու» գեղեցիկ առիթով:

Սեպտեմբերի երեսունին Հայկական նրբանցքի Լազարյանների  նշանավոր առանձնատանը, ուր գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում  Հայաստանի Հանրապետության Դեսպանատունը, հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր մասնակիցն են այդ հայրենանվեր նախաձեռնությանը, այդ թվում` «Արցախի բարեկամներ» կազմակերպության անդամները` գլխավորությամբ նկարիչ Գրիգորի Գաբրիելյանի, որ և թանգարանի ստեղծման գլխավոր ոգեշնչողն է:

Շուրջ հիսուն գունագեղ կտավներ, դեպի իրենց վերջին հանգրվան ուղևորվելուց առաջ, ցուցադրվում էին դեսպանատան սրահներից մեկում: Հայ հեղինակների աշխատանքներից զատ ցուցադրված էին ամենաանսպասելի երկրների արվեստագետների աշխատանքներ: Հանդիսատեսները հետաքրքրությամբ դիտում էին եթովպիացի, եգիպտացի, մեքսիկացի նկարիչների գործերը: Նրանց կողքին տեղ էին գտել գեղանկարչական աշխատանքներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Թուրքմենիայից…

-Մեր հայրենիքը` Լեռնային Ղարաբաղը արդեն տասնամյակներ գտնվում է  հարաբերական խաղաղության մեջ: Նրա հարևանները պատերազմի կոչ են անում, բայց արցախցին իր մեջ ուժ է գտնում բացելու պետական պատկերասրահ: Այն ազգն է հավերժ, որ ընդունակ է, արարելու, ստեղծելու, քայլելու դեպի քաղաքակրթությունը,- ասաց ՌԴ ՀՀ Արտակարգ և Լիազոր Դեսպան Օլեգ Եսայանը:

-Ընդամենը ութ ամիս պահանջվեց, որպեսզի նպատակասլացորեն հավաքվեն արվեստի այս գողտրիկ գործերը,-հիշում է նկարիչ Գրիգորի Գաբրիելյանը:- Իհարկե, շատերը հարց էին տալիս` ինչպե՞ս կարելի է պատկերասրահ բացել պատերազմական դրության մեջ գտնվող փոքրիկ այս երկրում, որի անունն իսկ զուգորդվում է «պատերազմ» հասկացողության հետ: Այնուամենայնիվ հաղթեց սթափ բանականությունը: Ազգությամբ ռուս մի մեկենաս Ամերիկայից մեզ ուղարկեց ամերիկացի ութ նկարիչների գործեր,, մեկ ուրիշը`18 գեղանկարչական հրաշալի կատարումներ: Իսկ Երևանում, երկու օրվա ընթացքում հավաքվեց քառասունհինգ կտավ: Այս ամենը` իրենց ազգը սիրող արվեստագետների շնորհիվ: Այսօր իսկ ապագա պատկերասրահի տրամադրության տակ են ավերի քան 150 բարձրարվեստ գործեր:

-Բոլոր նվիրատուները նպաստում են Արցախի հոգևոր վերածննդի սուրբ գործին,- հանդիպումն ամփոփեց Արցախի մշակույթի նախարարը:

Միջոցառման երաժշտական ձևավորումը վստահված էր ԼՂՀ մշակույթի նախարարության «Արցախ» փողային անսամբլին:



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1099

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am