Вторник, 23.04.2024, 22:09Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԽԱՉՎԵՐԱՑ ՍՈՒՐԲ ԽԱՉ | Сентябрь 2010
Կավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, մկրտվելով Պետրոս առաքյալի ձեռքով, նրա իսկ խորհրդով իր ուստրերի եւ դուստրերի հետ Երուսաղեմ է գալիս` սուրբ վայրերի տեսության համար: Այստեղ հանդիպում է Հակոբոս Տյառնեղբորը, ով առաքյալների կողմից Երուսաղեմի եպիսկոպոս էր կարգված, հարցնում Փրկչի խաչափայտի մասին եւ Հակոբոսից իրազեկ դառնում, որ հրեաներն այն թաքցրել են Քրիստոսի գերեզմանում` հրաշքներ գործելու պատճառով, որպեսզի չլինի թե որեւէ մեկը հավատա Խաչին եւ խաչյալ Քրիստոսին:

Արդարեւ, Քրիստոսի  խաչելությունից,  հարությունից եւ երկինք համբարձվելուց հետո փրկչական խաչափայտն անխնամ նետված էր Գողգոթայի բարձունքում` իբրեւ մահապարտի եւ դատապարտյալի գործիք: Այնտեղ էին նաեւ ավազակների խաչերը:

Գարնանային մի օր, երբ երեխաները վազվզում էին եւ ծաղիկ հավաքում, նրանցից մեկը, որ ի ծնե կաղ էր եւ դժվարությամբ էր հետեւում ընկերներին, պատահաբար հպվելով Քրիստոսի խաչափայտին, բժշկվում է, բայց այնքան անուշադիր է լինում, որ չի կարողանում հիշել, թե որ խաչափայտին է հպվել: Մանկանը տեսնողները զարմանում են եւ փառավորում Աստծուն: Այդ օրվանից ամեն գիշեր խաչափայտերի վրա ճառագող լույս է երեւում, եւ շատ հիվանդներ բժշկվում են իրենց տկարություններից: Հրեաներն այս տեսնելով` խաչափայտերը վերցնում ու դնում են տաճարի «Գեղեցիկ» կոչվող դռան մոտ: Սակայն փրկչական խաչափայտն այստեղ էլ է հրաշքներ գործում, քանի որ մի անդամալույծ մուրացկան, պատահաբար հպվելով նրան, բժշկվում է: Այս անգամ հրեաները խաչափայտը տանում ու դնում են Քրիստոսի գերեզմանի մեջ եւ հողով ծածկում: Ավելին, գերեզման-քարայրի վրա կանգնեցնում են Աֆրոդիտեի արձանը, որ եթե խաչն այդտեղ էլ հրաշքներ գործի, վերագրեն կուռքին:


Պատրոնիկե կայսրուհու հրամանով գերեզմանը բացում են, հողից մաքրում եւ գտնում խաչափայտերը: Մինչ տարակուսանքի մեջ էին, թե որն է փրկչական խաչը, կայսրուհու դուստրը հանկարծամահ է լինում: Կայսրուհու լացն ու կոծը երկար կտեւեր, եթե չլիներ որդու իմաստուն հորդորը, թե` դա աստվածային նախախնամությամբ եղավ, որպեսզի իմանան, թե որն է Փրկչի խաչափայտը: Սա հաճելի թվաց կայսրուհուն եւ Տյառնեղբորը: Նրանք խաչափայտերը հաջորդաբար  դրեցին աղջկա վրա եւ աղոթեցին: Առաջինի ժամանակ ոչինչ չփոխվեց, երկրորդի դեպքում կենդանության նշաններ երեւացին եւ հասկացան, որ դա աջակողմյան ավազակի խաչափայտն է, իսկ երրորդի ժամանակ դեռ չէին հասցրել աղոթել, երբ միայն հպումից աղջիկը կենդանացավ: Եվ բոլորը խոնարհվելով` երկրպագեցին կենարար խաչափայտին:

Սուրբ վայրերը տեսնելուց եւ իր ուխտն ավարտելուց հետո Պատրոնիկեն, Հակոբոսից խաչափայտի մասունք վերցնելով, վերադառնում է Հռոմ: Այս մասունքը սերնդից սերունդ անցնելով` հասնում է Հռիփսիմե կույսին, ով էլ այն թաքցնում է Վարագ լեռան վրա:

Պարսկաստանի Խոսրով արքայի հրամանով պարսկական զորքը Խորյան զորավարի գլխավորությամբ  614 թ. մտնում Երուսաղեմ, ավերում այն, սրի քաշում բնակչության մեծ մասին, գերեվարում է նաեւ փրկչական խաչափայտը եւ տանում Պարսկաստան: Հերակլ բարեպաշտ կայսրը հաշտություն առաջարկելուց եւ մերժվելուց հետո մեծաթիվ զորքով շարժվում է Պարսից երկրի վրա` նպատակ ունենալով նաեւ վերադարձնել Փրկչի խաչափայտը: Կայսրին իր ռազմական օջանդակությունն է բերում հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունի զորավարի գլխավորությամբ:

Զաբ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում: Խոսրովը սպանվում է իր Կավատ որդու ձեռքով, ով գահին բազմելուց վեց ամիս անց մահանում է: Հերակլ կայսրը գահն առաջարկում է Խորյանին` պայմանով, որ խաչափայտը վերադարձվի: Եվ Խորյանը 629 թվականին այն վերադարձնում է:

Հաղթական սուրբ խաչը հանդիսավոր թափորով, Հայոց Կարին քաղաքով, տարվում է Կ. Պոլիս: Կայսրն այդ սրբությունը երեք տարի Կ. Պոլսում պահելուց հետո, անձամբ, կառքի մեջ ծնկաչոք, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսերի վրա Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից վերջնականապես հաստատվեց եւ մեծ հանդիսավորությամբ սկսեց տոնվել Խաչի բարձրացման հիշատակը` ներբողելու եւ հավերժացնելու վերոնշյալ դեպքերը եւ խաչի զորությունն ու հաղթանակը:

ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Խաչվերացը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ նշվում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը:
Խաչվերացի երեկոյան կատարվում է Խաչի թափոր եւ անդաստան: Նախքան արարողությունը խաչը կամ խաչի մասունքը կրող ճաճանչը զարդարվում է ռեհանով ու ծաղիկներով: Հանդիսավոր թափորը շարականների երգակցությամբ հաղթական սուրբ նշանը դուրս է բերում եկեղեցուց եւ հանդիսապետ հոգեւորականի առաջնորդությամբ անդաստանի կարգ կատարում` պտտվելով եկեղեցու շուրջը, կանգ առնելով երկրի չորս կողմերում:

Թափորապետ հոգեւորականը, բարձրացնելով խաչի նշանը, օրհնում է երկրի չորս ծայրերը` «արեւելյան կողմն ու քրիստոնյաների  թագավորությունը», «արեւմտյան կողմն ու քրիստոնյանների թագավորությունը», «հարավային կողմն ու հողը, դաշտերը (անդաստանները) եւ տարվա պտղաբերությունը», «հյուսիսային կողմն ու վանքերը, քաղաքները, գյուղերը եւ այստեղ բնակվող ժողովուրդներին»: Յուրաքանչյուր կողմում կանգ առնելիս թափորապետ հոգեւորականն օրհնված վարդաջուր է սրսկում թափորական ժողովրդի վրա:

Անդաստանից հետո դարձյալ թափորով մտնում են եկեղեցի եւ երգում «Խաչի Քո, Քրիստոս, երկպագանեմք» շարականը: Այնուհետեւ սկսվում է երեկոյան ժամերգությունը, որից հետո ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են մասնակից ժողովրդին:

ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ընդհանրապես Տիրոջ մարմնին հպված կամ Տիրոջ տնօրինության հետ կապված բոլոր առարկաները սուրբ ու նվիրական են մեզ` քրիստոնյաններիս համար ու ունեն օրհնող, բժշկող, սրբող եւ պահպանող յուրահատուկ զորություն: Սակայն առավել քան նվիրական է տերունական սուրբ խաչը` իբրեւ փրկության միջոց, մահվան պարտությունն ազդարարող նշան, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր...

Խաչվերանցի տոնը մեզ համար նախեւառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէ, որ խաչերը մեռյալների վրա դնելով` հատնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը` դատապարտության այդ իրը, Քրիստոսի սուրբ  արյունով ստացավ կենսագործելու, նորոգելու, բժշկելու եւ հարություն տալու զորություն: Խաչի վրա մեռնելով` Քրիստոսը հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը եւ ջախջախեց մահ կամեցող մեկընդմիշտ սատանայի գլուխը` մարդկությանը մեկընդմիշտ ազատելով մահվան անհուսության բանտից:

Խաչը դարձավ երկրի ու երկնքի միջեւ եղած վիհը միացնող կամուրջը, նաեւ` «դրախտի դռները բացողն ու արքայությունը որպես ժառանգություն տվողը» (Գր. Տաթեւացի):
 

Խաչի վեր բարձրացումով ամոթահար եւ սասափահար եղավ սատանան: Քանի որ «խաչը սանդարամետականների սարսափն է եւ երկրայիններին սաստողը. հոգեւոր զենք է եւ չբթացող սուր» (Գր. Տաթեւացի): Այս է պատճառը, որ մեր սուրբ եկեղեցիների գմբեթներն ու խորանները պսակված են խաչերով, նաեւ յուրաքանչյուր ծիսական արարողություն կատարվում է Տերունական հաղթության սուրբ նշանով:

Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1230

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am