Суббота, 23.11.2024, 05:57Наша страница в FaceBook|RSS
 
  |Главная|Сайт епархии
Главная » 2009 » Май » 16
Ջեմմա Կիրակոսյանը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Մոսկվայի <<Հայորդյաց տուն>> հայեցի դաստիարակության կենտրոնում աշխատում է այս կրթօջախի հիմնադրման առաջին իսկ օրից: Նա կենտրոնի սիրված մանկավարժներից է: Ջեմման գտնում է, որ մայրենի լեզուն մատչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը առայժմ օտարախոս սաներին նշանավոր հայ մանկագիրների ստեղծագործություններին ծանոթացնելն է: Քանիցս արդեն փոքրիկ "արտիստների" հետ հաջողությամբ բեմականացրել են Խնկո Ապոր, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու հեքիաթները: Վերջին ներկայացումը կայացավ մարտ ամսին: Դահլիճը երկարատև, բուռն ծափահարություններով ընդունեց Հովհաննես Թումանյանի ժպիտով լեցուն "Ձախորդ Փանոսին":

- Ինչու՞ ընտրեցիք հենց մանկավարժի և ոչ` ասենք` ինքնաթիռի ուղեկցորդուհու մասնագիտությունը:

- Դուք երևի ակնարկում եք այն, որ լինելով օդաչուի դուստր, չեմ դարձել ուղեկցորդուհի: Հայրս` Հրանտ Կիրակոսյանը, իրավ, օդաչու էր, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վետերաններից մեկը: Նա անմնացորդ նվիրված էր իր մասնագիտությանը, սիրահարված երկնքին, մանկան նման բարի ու անմիջական էր, պատանու պես ռոմանտիկ էր: Մասնագիտության բերումով հաճախ բացակայում էր տնից իսկ ոչ թռիչքային եղանակին վերադառնում էր շատ ուշ: Անսահման կապված էի նրա հետ, ծանր էի տանում բացակայությունը: Միշտ անհամբեր սպասում էի նրան: Մեզ` երեխաներիս համար տոն էր, երբ տանն էր սիրելի հայրիկը: Հիշում եմ այսպիսի մի դեպք. հինգ թե վեց տարեկան էի: Հիվանդացել էի, ծանր ջերմությամբ պառկած միայն հայրիկիս էի կանչում: Ու հանկարծ նրանից հեռագիր ենք ստանում: Վերցրեցի հեռագիրը, ամուր համբուրեցի ու սեղմեցի կրծքիս: Ինչպես տնեցիներն են հավաստում, ջերմությունս քիչ անց կտրուկ իջնում է, ասես չէի էլ հիվանդացել:

Ինձ համար մանկավարժությունը նույն ռոմանտիկան է, այն էլ թռիչք է, հոգու թռիչք: Համենայն դեպս, յուրաքանչյուր անգամ դասարան մտնելիս, ինձ համակում է այդպիսի զգացում:

- Կարո՞ղ եք այսօր ասել, որ Ձեր մանկական երազներն իրողություն են:


-Միշտ եմ երազել մանկավարժի մասնագիտության մասին: Եվ, երբ միջնակարգ դպրոցն գերազանց ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետ, երազանքներս ու կյանքիս նպատակները մասամբ կատարված համարեցի:

Այսպիսի ընտրությունը պատահական չէր:Մեր գերդաստանում մանկավարժները շատ են` տատս, պապս , քույրս: Մեր տոհմի գեղեցիկ պատմություններից մեկը տատիկիս եղբոր` Սարգիս Ոսկանյանի մասին է , որը 18 տարեկան հասակում ղեկավարել է Մեղրիի շրջանի Շվանիձոր գյուղի դպրոցը ու միաժամանակ հեոակայել է Երևանի պետական համալսարանի Ֆիզմատ ֆակուլտետին: "Աշխատանքի գերազանցիկ" շքանշանը դեռևս 30-ականներին նա ստացել էր անձամբ Կալինինի ձեռքից` Մոսկվայում: Խոստումնաշատ երիտասարդը, ցավոք, 23 տարեկան հասակում զոհվեց Հայրենական Մեծ պատերազմում:

Մանկավարժի ն ... Читать дальше »
  • 16.05.2009


  • Армянская Апостольская Церковь




    Последний номер




    Армянский Храмовый Комплекс



    Поиск по сайту


    Разделы новостей
    Наша газета
    Новости епархии [24]
    Армянская Церковь [20]
    Выпуск [55]
    Армения и Арцах [46]
    Спюрк [12]
    Сайт [24]
    Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


    Газета «Армянская Церковь» © 2008-2014
    Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am