Суббота, 23.11.2024, 05:48Наша страница в FaceBook|RSS
 
  |Главная|Сайт епархии
Главная » 2009 » Май » 30
- Փայլուն ու երջանիկ ապագայի գրավականը միայն պատմական հաղթանակների, նվաճումների հիշատակությունները չեն, այլ նաև պարտությունների և կորուստների լիարժեք գիտակցումը,- խոսակիցս մոլդավահայության հոգևոր հովիվ, Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահայր Սահակ աբեղա Շաքարյանն է:- Այս ոգով պետք է դաստիարակենք մեր մատաղ սերնդին: Մենք մեր պատմական փայլուն անցյալով հպարտանում ենք, սակայն երբեք չպետք է մոռանանք նախկինում թույլ տված բացթողումներն ու վրիպումները, մեր կորուստներն ու պատմության սև էջերը: Միայն այսպես կկարողանանք ճիշտ կառուցել մեր ապագան:

Սահակ աբեղա Շաքարյանը ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում: Դեռևս դպրոցական տարիներին որոշել էր ընդունվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան: 1991-ին, դպրոցն ավարտելուց հետո, 17- ամյա պատանին զենքը ձեռքին միացավ հայ աշխարհազորայիններին, հայրենի Արցախի սահմանները պաշտպանելու համար: Այդ օրերին էր, որ ռումբերի աղմուկի ներքո մկրտվեց հայ մշակույթի և հայագիտության երախտավոր Մակար արք. Բարխուդարյանի ծննդավայր Խնածախ գյուղի հնամենի եկեղեցում: 1992-ի օգոստոսի 15- ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվեց: Ապաքինվելուց հետո, 1993 թվականին ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1999 թվականին, ճեմարանն ավարտելուց հետո նա ձեռնադրվում է սարկավագ, իսկ 2000 -ին` կուսակրոն քահանա: 2001 թվականին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Սահակ աբեղա Շաքարյանը նշանակվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:

Սահակ աբեղա Շաքարյանը վերահրատարակել և մի շարք լեզուներով թարգմանել է Սիմեոն Երևանցի Վշտակիր կաթողիկոսի հոգևոր գրական ժառանգությունը: 2004 թվականին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ, ուր նպաստել է հոգևոր կյանքի զարթոնքին, կազմակերպել եկեղեցիների վերանորոգման աշխատանքները: 2008 թվականի հոկտեմբերից նա ստանձնել է Քիշինյով քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վանահոր և մոլդովահայության հոգևոր հովվի պաշտոնը:

- Ի՞նչ վիճակում գտաք մոլդովահայ համայնքը:

-Հայերը Մոլդովայում հաստատվել են դեռևս միջնադարում: Համայնքն ունի պատմական հարուստ անցյալ: Հայ ընտանիքների առանձին խմբեր Մոլդովայի տարածքում հաստատվել են նախքան այս պետության կազմավորումը: Մեր հայրենակիցների մի մասը գաղթել ու վերաբնակվել է այստեղ Հայաստանի տարբեր շրջաններից, մի մասն էլ Ղրիմից, Լեհաստանից և այլ վայրերից: Դեռևս 1401 թվականին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն:Հայտնի են հայկական ակտիվ կենտրոններ Սարոկին, Բենդերին, Քիշնևը, Կաուշանին, Գրիգորիպոլիսը: Մեր հայրենակիցները եղել են շնորհաշատ արհեստագործներ, զբաղվել են առևտրով, այգեգործությամբ: Հայերի հոսքը Մոլդովա զգալի չափերի է հասել պետության կազմավորումից հետո: Մոլդովայի իշխաններից ոմանք մշտական բնակության և առևտրով զբաղվելու համար աշխատասեր, ստեղծարար այս ժողովրդին մեծ լիազորություններ են ընձեռել: Այսպես օրինակ, Ալեքսանդր Բարին 1407 թվականին առաջարկել է հայ վաճառականների հարկերը կրճատել, այն պայմանով, եթե վերջիններս մշտական բնակություն հաստատեն Սուչավա, Սերետ և Չերնովցե քաղաքներում: Արդյուքում` շուրջ 700 հայ ընտանիք Լեհաստանից գաղթում և վերաբնակվում է Սուչավայում: Այս նույն մոլդովացի իշխանը 1418 թվականին օժանդակում է 3000 հայ ընտանիքների վերաբնակեցմանը Սուչավա, Բելգորոդ, Բո ... Читать дальше »
  • 30.05.2009


  • Армянская Апостольская Церковь




    Последний номер




    Армянский Храмовый Комплекс



    Поиск по сайту


    Разделы новостей
    Наша газета
    Новости епархии [24]
    Армянская Церковь [20]
    Выпуск [55]
    Армения и Арцах [46]
    Спюрк [12]
    Сайт [24]
    Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


    Газета «Армянская Церковь» © 2008-2014
    Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am