«Это был первый концерт армянской академической музыки после очень большого, многолетнего перерыва. Хотелось бы, чтобы такие концерты стали регулярными».
Ահա այս կարգի արձագանքներ հայտնվեցին ռուսալեզու համացանցում, ապրիլի 13-ին Մոսկվայի Կոմպոզիտորների տան հանրահայտ դահլիճում կայացած համերգից անմիջապես հետո: Այդ երեկո ճանաչված բեմահարթակից հնչեցին արդի հայ դասական երաժշտության նմուշներ: Ներկաները ուշադրությամբ ունկնդրեցին Ալեքսանդր Հարությունյանի, Գեղունի Չթչյանի, Դավիթ Ազարյանի, Գագիկ Հովունցի, Արմեն Բոյամյանի, Արզաս Ոսկանյանի, Էդվարդ Սադոյանի, Յուրի Գալստյանի , Կարեն Խաչատուրյանի,Գայանե Կեսոյանի, Մարտին Վարդազարյանի գործերը գրված փողային անսամբլի և մենակատարների համար: Կատարումներով հանդես եկավ Արցախ-կվինտետ խումբը, որի կազմի մեջ ներգրավված են Մոսկվայի տարբեր նվագախմբերի մենակատարներ` Արտաշես Գրիգորյան (ֆլեյտա), Պավել Զագրեբայեվ (հոբոյ), Ալեքսանդր Շուշպանով (կլարնետ), Վասիլի Մայստրենկո (գալարափող), Վլադիմիր Պրոցենկո (ֆագոտ): Համերգին մասնակցեցին նաև Անժելի Գևորգյանը (սոպրանո), Յուտո Կոիձումին (ջութակ, Ճապոնիա) և դաշնակահար Գարի Եփրիկյանը: Այն վարեց կոմպոզիտոր, երաժշտագետ Գայանե Կեսոյանը:
...
Читать дальше »
19.04.2010, (Спюрк)
|
|
|
|