Այս լուսանկարից մեզ են նայում անցած դարի սկզբի Մոսկվայի հայ համայնքը ներկայացնող Տեր Սարգսյան ընտանիքի անդամները: Ծերունին Համայն Ռուսիո մայրաքաղաքի Հայ Աոաքելական եկեղեցվո քահանաներից տեր Մկրտիչն է, տերտերը` ինչպես մտերմորեն նրան կանչել է որդին` Մոսկվայի Լազարյան ճեմարանի դասախոս, Խաչատուր Աբովյանի անմահ “Վերք Հայաստանի” վեպի ռուսերեն թարգմանության հեղինակ, Վահան Տերյանի հայերենի ուսուցիչ Ստեփան Տեր Մկրտչյանը, Նա կանգնած է աջից: Կենսախինդ ու բարեհամբույր Ստեփան Նիկիտիչը շատ է սիրել ճանապարհորդել և, ամեն ագամ, հայտնվելով եվրոպական որևէ քաղաքում կատակներով և մտահոգությամբ լեցուն բացիկներ է առաքել հարազատներին : ՙԱրդյո±ք տերտերն առողջությունից չի դժգոհում, կամ թե` Կորյունիկը հայերեն խոսու±մ է՚,- անհանգստանում է նա: Վերջինս տեր Մկրտիչի փափագելի թոռն էր ու Ստեփան Տեր Սարգսյանի սիրահոժար որդին: Լազարյան գիմնազիայի սանը լուսանկարում հռչակավոր կրթօջախի համազգեստով է: Երեք սերունդ, որոնց նկատմամբ ճակատագիրը այնքան էլ բարեգութ չգտնվեց: Ստեփան Տեր Սարգսյանը կարմիր տեռորի օրերին մի կտոր հաց էր հայթայթում կոմունիզմի դասականների աշխատանքների թարգմանությամբ: Կորյուն Տեր Սարգսյանը զոհվեց Հայրենական մեծ պատերազմում… Ստեփան Տեր Սարգսյանի նկարագիրը լրացնում են 1909 թվականի սեպտեմբեր ամսին Վենետիկի Մխիթարյան հայրերի նրան ուղղած հետևյալ տողերը` ՙ…ապահով եղեք, որ Ձեր ազնիվ սիրտը և ճշմարիտ ազգային հոգին, որ ցույց տվիք, մեր վրա մեծ ազդեցություն ըրած է ու այն քանի մը օրուան ընկերութեան յիշատակը անմոռանալի պիտի մնա սրտինուս մեջ…՚: История языком фотографии Мы предлагаем нашим читателям рассказать об интересных представителях своего генеалогического древа с помощью фотографий из Ваших архивов. |