Пятница, 26.04.2024, 02:17Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԵՐԵԿՈ, ՈՐ ՆՈՐՈԳԵՑ ՄԵՐ ՈՒԽՏԸ | Апрель 2013


Եղիշե Չարենցին ձերբակալելիս  նրա տունը շրջապատել էին ԿՀՎ աշխատակիցները: Պոետի վերջին մի քանի տարիների աշխատանքները դատապարտված էին ոչնչացման: Այդ օրերին երիտասարդ նկարչուհի Ռեգինա Ղազարյանին հրաշքով հաջողվում է փրկել և պահպանել բանաստեղծի շատ ձեռագրեր, դրանց թվում` 1936 թվականին գրված «Կոմիտասի հիշատակին» ռեքվիեմը: Հողի տակ երկար ժամանակ թաղված լինելով, ձեռագրերի 25% անվերադարձ կորսվել էին, և մինչ օրս թանգարանում պահվում են պարկեր, որոնք լցված են  փոշով, ինչի վերածվել են ձեռագրերը:

«Ռեքվիեմ հավերժական»՝ այսպես էր կոչվում ապրիլի 21-ին անցկացվող Հայոց Մեծ եղեռնի միլիոնավոր անմեղ զոհերի անմոռաց հիշատակին նվիրված գրական- երաժշտական երեկոն, որի լեյտմոտիվը միջոցառման  հեղինակի՝ Անահիտ Թորոսյանի գեղեցիկ մտահղացմամբ հենց չարենցյան անմահ տողերն էին՝ նվիրված Կոմիտասին, համեմված կոմիտասյան մեղեդիներով:



«Հայորդյաց տան» դահլիճում հավաքված հանդիսատեսը այդ երեկո հուզվելու, խորհելու, տխրելու, հպարտանալու լուսավոր  շատ պահեր ապրեց: Մեկը մյուսին հաջորդում էր ավագ դասարանի աշակերտներ Էրիկի, Գայանեի, Քնարայի, Ալիկի, Գրիգորի, Արևիկի, Աննա Ռաշոյանի, Աննա Հովհաննիսյանի, Թերեզայի, Հրաչյայի, Սոնայի, Մարիամի դինամիզմով հագեցված ոգեշունչ ասմունքը: Զգացվում էր, որ նրանցից յուրաքանչյուրը ամենայն անկեղծությամբ զգում է պոետի վիշտը, կիսում նրա ապրումները: Գեղեցկությունը թվացյալ սղության և լակոնիզմի մեջ է՝ կասեն շատ շատերը: Այս հոյակապ ներկայացման մեջ ոչ մի ավելորդություն չկար: Երեկոն վավերացրեց լարային նոր, գողտրիկ քառյակի ծնունդը, որի երիտասարդ անդամները՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջի ուսանող, «Կոմիտասի գործերի լավագույն կատարող» մրցույթի մրցանակակիր Հարություն Փիլոյանը՝ առաջին ջութակ, Չայկովսու անվան պետական կոնսերվատորիայի  ուսանողուհի Աստղիկ Սարդարյանը՝ երկրորդ ջութակ, Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ուսանողներ Իլյա Չխաիձեն՝ ալտ, և Սերգեյ Բուլգադարյանը՝ թավջութակ, ընդամենը մի քանի փորձերի ընթացքում այնքան էին մտերմացել կոմիտասյան մեղեդիների հետ, որ որոշել են այսուհետ հանդես գալ միասնական լարային կվարտետի կազմում, որ կրում է «Վաղարշապատ» անունը: 

Համերգն իրենց վոկալ կատարողական արվեստով զարդարեցին նաև միջազգային մրցույթների դափնեկիրներ, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Էմմա Առաքելյանը, Միքայել Հայրապետյանը Գնեսինների ակադեմիայի ուսանողուհի Գոհար Ֆարաջյանը, ինչպես նաև Գարեգին Գրիգորյանը:



«Իմ հոգու պարտքն էր բեմ հանել մեծն Չարենցի «Ռեքվիեմը», որ ունի յուրօրինակ մի խորհուրդ. պոետն այն թեև ձոնել է Վարդապետին, բայց մեր ընկալմամբ տաղանդավոր այս տողերը բառաստեղծ հուշարձանն են նաև եղեռնազոհ արևմտահայ մտավորականության խնկելի հիշատակին, իր՝ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, ում վիճակվեց նույն  ճակատագիրը. դահիճներն էին ուրիշ…»,- երեկոյի ավարտից հետո ասաց Անահիտ Թորոսյանը:

«Այս երեկոն նորոգեց մեր ուխտը, ընդգծեց , որ այն, ինչ մեր ժողովրդի հետ կատարվեց անցյալ դարի առաջին քսանամյակում, մոռանալ չի լինի»,- երախտիքի իր խոսքում ասաց Հոգեշնորհ Հայր Սուրբը՝ Պողոս աբեղա Վարդարյանը:

Դահլիճում երկար ժամանակ չէին լռում ծափահարությունները:

Ռիմա ՄՈՒՐԱԴՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 746

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am