Суббота, 26.09.2020, 09:47Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Интервью

ԵՍ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՄ ՊԱՏՄԵԼՈՒ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԱՍԻՆ | Декабрь 2010
Հովհաննես Լոլոյանը մանկության հաշմանդամ է: Ծնվելով առողջ` հիվանդացել է երկու տարեկան հասակում և որպես հետևանք` դադարել է քայլել: Դժբախտությունը մեծ փորձություն է, այն կամ կոփում է մարդուն, դարձնում բարեհոգի և իմաստուն, կամ կոտրում և չարացնում: Հովհաննեսը չհամակերպվեց ճակատագրին` մեծանալուն հետ մարտահրավերի կանչեց կյանքին, ինքնահաստատվելու թե՛ իր, և թե՛ ուրիշների աչքերում:

«Յուրաքանչյուրիս կյանքը պայքար է, ոչ մեկի համար հեշտ չէ,- ասում է նա ու շարունակում գյումրեցու առույգությամբ,- կարևորը գլխից հաշմանդամ չլինելն է: Մարդկությունը ա՛յդ հիվանդության դեմ դեռ ոչ մի սպեղանի չունի: Մի բան ևս` ոչ մեկին քո մղած պայքարը հոգս չպետք է պատճառի: Տխուր ես, վատ ես զգում քեզ` անկողին ունես, դու և քո բարձը: Առավոտյան հարկ չէ, որ որևէ մեկը քեզ տխուր տեսնի: Ես հասել եմ այն բարձունքին, ինչին ձգտել եմ` մարդիկ ինձ չեն ընկալում որպես հաշմանդամ: Ես նրանց աչքերում լիարժեք, ֆիզիկապես առողջ, գործունյա անհատականություն  եմ: Իմ նպատակն այն է , որ ինձ հետ շփվելու արդյունքում  մարդը ոգևորվի, ապրելու, գործելու լիցք ստանա»:


 28 տարեկան հասակում ամուսնացավ, կինը նկարչուհի է: «Չորս որդի եմ պարգևել ազգին: Նրանք ծնվել ու մեծացել են ավերված Գյումրիում, դժվար այն տարիներին, երբ շատերը հույս ու հավատ կորցրած, լքեցին քաղաքը: Իսկ ես ուզում էի, որ մարդիկ հարցադրվեին` Էս մարդը, չորս երեխայի հետ, ինչպե՞ս է գոյատևում այս պայմաններում: Ուրեմն` ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ուրեմն` կյանքն առաջ է շարժվում»:

90-ականներին նրա ձեռնարկումով Գյումրիում սկսեց գործել հաշմանդամների «Կամք» միությունը, որի իրականացրած ծրագրերի շնորհիվ շատ շատերը վերագտան իրենց, հավատացին վաղվա օրվան: «Ինչու` կա՞մք,-ասում է Հովհաննեսը,- որովհետև գոյատևելու, հաղթանակելու համար անհրաժեշտ ունենալ սեփական ամուր կամք »:

Հովհաննես Լոլոյանն իր կենսասիրությամբ զարմացրեց շատերին: Մի երազանք ուներ` հաշմանդամի իր սայլակով մարաթոն կազմակերպել, ավերիչ երկրաշարժի օրերին ցույց իր ժողովրդին տված օգնության համար երախտագիտության և խաղաղության ուղերձ բերելով այն բոլոր երկրներին, որտեղով կանցներ իր ճանապարհը: Գյումրեցի աննկուն երիտասարդով հիացած Արմենթելի հույն ղեկավարներից մեկը` Լոմակիսը, որ սիրում էր զրուցել նրա հետ, իմանալով Հովհաննեսի երազանքը, որոշեց ինչ գնով էլ լինի նպաստել դրա իրագործմանը: Աթենքի օլիմպիադայի նախօրյակն էր: Որոշվեց  մարաթոնը իրականացնել հենց այդ իրադարձության կապակցությամբ: Հովհաննեսը հաշմանդամի իր սայլակով պետք է հասներ Աթենք, արդեն օլիմպիադայի նախօրյակին: Ծրագիրը քարտեզավորեց ինքը` Հովհաննեսը: «Մինչև Աթենք հասնելը յոթ երկրներում, 40 օր շարունակ, անցածս 2 300 կիլոմետր տարածության երկարությամբ  հպարտությամբ ծածանեցի հայկական դրոշը: Շատերն էին հետաքրքրվում մեր Եռագույնով, մեր ժողովրդով: «Գերկուլես՛»,-գոչում էին նրանք,-Ես Վարազդատ արքան եմ, Օլիմպիական անտիկ հայ չեմպիոնը, -ուղղում էի նրանց»: Արևակեզ ճանապարհը ծանր ու հոգեցուցիչ էր, բայց ոչ Հովհաննեսի համար: Կինոժապավենը վավերացրել է , թե ինչ ջանասիրությամբ, նվիրումով է նա շարժվում դեպի իր նպատակը, ինչպես են աշխատում նրա ձեռքերը:

«Երբ 90 արագությամբ հաշմանդամի սայլակով սլանում ես անհարթ զառիվերով և անիվի տակ նույնիսկ մեկ  անգամ քարի կտոր իսկ չի հայտնվում, հասկանում ես, որ դա  Աստծո գթությամբ է միայն: Նրա կամքն ու ուժը չէ՞ արդյոք, երբ կատարվում է անկարելին` անփորձանք, ողջ ու առողջ հաղթահարում ես անդունդին կախված նեղ արահետը»:

Աթենքին, ի դեպ, հաջորդեց Շուշին, ուր նա ուղևորվեց գյումրեցի համախոհ 15 երիտասարդների հետ: 10 օրվա ընթացքում «Գյումրիի և Շուշիի միասնության կամրջի» մարաթոնի նախաձեռնողները հաջողությամբ հաղթահարեցին 470 կմ երկարությամբ լեռնային դժվարին ճանապարհը:

Վերջին երեք տարիները Հովհաննես Լոլոյանը գտնվում էր հայրենիքից և ընտանիքից հեռու` Գերմանիայում: Մտերիմ- հարազատներից, հայրենի տնից  ժամանակավոր բաժանումը շատ մտորումների առիթ տվեց նրան: Շփվելով հետխորհրդային շրջանում կազմավորված հայ նոր համայնքների հետ, նա պնդում է հետևյալը. «Ժամանակակից հայը բավականին արագ է տրվում արտաքին ազդեցություններին:  Մեր ազգը կարծես կորցրել է հոգևոր ինքնապաշտպանության ինչ–ինչ կարևոր գործոններ և հայրենիքից դուրս ազգային արժեքները հեշտությամբ փոխում է կասկածելի ինչ որ այլ արժեքների հետ: Դրսում գտնվող մեր հայրենակիցներին պետք է վերադարձնել հավատքն ու սերը դեպի հայրենիքը, ուրիշների մոտ ազգի պատիվը բարձրացնելու «մոլուցքը» : Այդ նպատակով ինքս իմ այս մարաթոնների, ինչպես նաև Ամերիկա այցելությանս մասին տեսահոլովակներ եմ պատրաստել չորս լեզուներով և նպատակ ունեմ դրանք տարածել բոլոր դեսպանություններում: Թող դա լինի իմ փոքրիկ լուման այդ գործում:

Հասմիկ ԶԱՔԱՐՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Интервью
Всего комментариев: 0 Просмотров: 900

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am