Пятница, 22.11.2024, 08:27Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՍԱՐՅԱՆԸ, ՍԱՐՈՅԱՆԸ ԵՎ ՍԱՐԵՐԸ | Февраль 2010
"Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։
Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, — առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…"
Մարտիրոս Սարյան

«Ասացեք խնդրեմ` Սարոյանը ի՞նչ կապ ունի Սարյանի հետ», - ծերունահասակ ռուազգի  կանանց հարցն ինձ է ուղղված: Ակնհայտ է` նկարչի կտավներով նրանց հիացումն անսահման է,  ու տիկնայք փորձում են փոքր ինչ  »վերականգնել» «յան»- երի մասին իրենց գիտելիքների պատառիկները:


Թեև մեր նշանավոր հայրենակիցներից շատերի գործերը գտնվում են մոսկովյան տարբեր թանգարաններում, սակայն, ցավոք, արվեստասերներին ոչ հաճախ է հնարավորություն ընձեռվում դիտել դրանք: Մենք գտնվում ենք Մոսկվայի  Տրետյակովյան ցուցասրահում, ուր «Թանգարանը բացում է իր պահոցը» ծրագրի շրջանակներում և մեծանուն նկարչի ծննդյան 130-ամյակի կապակցությամբ ցուցադրվում են  Մարտիրոս Սարյանի 60-ից ավելի աշխատանքներ:

- Հայրենակիցներ են,- «ամփոփիչ» պատասխանում եմ ես ու «ընկղմվում» սարյանական գույների աշխարհի մեջ: Երկու փոքրիկ ցուցասրահներում «համակենտրոնացված են» հայրենիքիս բոլոր գույները, երանգները, այն հոգեպարարությունը, որ բնությունից փոխանցվում է մարդուն, ներդաշնակում նրան այդ բնության հետ:

  Վարպետի վաղ շրջանի գործերը, որոնց թիվը քիչ չէ ցուցադրաշարում, առանձապես անկրկնելի են : Դրանցից ամենահինը թվագրված է 1906 թվականով: Գեղանկարների, ջրաներկով արված գործերի հավաքածուն ներառում է նկարչի ընկերների,  հարազատների դիմանկարները, Թուրքիա, Եգիպտոս և Պարսկաստան կատարած  ճանապարհորդությունների ընթացքում ստեղծված կտավները:

Ցուցանմուշների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Մարըիրոս Սարյանի թատրոնի համար արված գործերը , այդ թվում` Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի ներկայացումների դեկորացիաների էսքիզներ։

«Ձեր կտավները հիացմունք եև սեր են առաջացնում դեպի կյանքի պարզ և ճշմարիտ երեւույթները՝ դեպի հողը, աղբյուրները, քարերը, լույսը, կանաչը, ծառերը, բերքը, ջուրը, գինին, դեպի ճշմարտությունն ինքնին: Ինչ երջանիկ ենք, որ ունենք Ձեր աչքերը, Ձեր ձեռքերը, Ձեր ճշմարիտ հոգին, Ձեր հանճարը, Ձեր արվեստը»,- գրել է Սարոյանը նկարչին:

«Սարոյանն ուղղակի մեծ երեխա է, այն էլ՝ հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին, որոնք, թվում է, այնքան հասարակ են, պարզ, սովորական, որ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն, փիլիսոփայական վեհություն, զգացմունքների, տպավորությունների այնքան բազմազանություն և մեծ արվեստ... կա», - այսպես Սարոյանի մասին գրել է   Վարպետը:

Այս երկու հանճարեղ հայերը մի անբողջականի բաղադրամասերն են, որ կոչվում է բնություն, լույս, բարություն, մեկ խոսքով` հարատևություն…

Երևի թե այսպե՞ս պետք էր պատասխանել տիկնանց… Նրանք դեռ դահլիճում էին` ֆիզիկապես: Հայացքներով Վարպետի կտավներին հավերժացած սարերում էին, որ Դրախտի մոտ են, Դրախտից էլ այն կողմ; Խանգարել չի կարելի…

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 26-ը։

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1887

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am