Пятница, 22.11.2024, 07:56Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈՅ ԵՎ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ | Февраль 2010
Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի, Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրն է, որն այս տարի նշվում է փետրվարի 11-ին:

428 թ. Հայաստանում վերացվում է Արշակունյաց թագավորությունը: Հայաստանի` պարսկական տիրապետությանն անցած մասը դառնում է մարզպանություն, եւ մարզպան է նշանակվում Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր եւ ձգտում էր իր տերության սահմաններում բնակվող բոլոր հպատակներին զրադաշտական հավատի դարձնել: Այդ ծրագիրն իրականացնելու համար, 449 թ. մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրում է զրադաշտական կրոնը (կրակապաշտությունը): Սակայն շատերը հրաժարվում են ընդունել արքայի` աստվածուրացման այդ հրահանգը: Նրանցից էին սուրբ Ատոմյանները, ովքեր գերադասեցին նահատակությունը եւ չուրացան Հիսուս Քրիստոսին: Այս ընթացքում հայ նախարարները, սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ, Արտաշատում ժողով են գումարում, որտեղ Հազկերտին պատասխան են գրում. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ո՛չ հրեշտակները եւ ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը եւ ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ո՛չ էլ որեւէ այլ դառն հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են եւ մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն արաª ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն եւ ո՛չ էլ երկրում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա»:  Պատասխանը խիստ զարմացնում է Հազկերտին: Մեծանուն նախարարներից տասը կանչվում են Տիզբոն, ուր, ենթարկվելով բազմաթիվ տանջանքների ու կտտանքների, առերես հրաժարվում են քրիստոնեությունից: Ազգակիցներին օգնելու, փրկելու առաքելությունը մեծագույն շնորհ է, որովհետեւ չկա ավելի մեծ բան, քան այն, երբ մարդ իր կյանքը նվիրում է ուրիշին փրկության տանելու գործին:

451թ. գարնանը պարսկական զորքը, Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ, մտնում է Հայաստան եւ հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Նրանց հետ էին նաեւ Վասակ Սյունին եւ համախոհ նախարարների գնդերը:
Պարսկական զորքը 200 հազար էր` հայկականից 3 անգամ ավելի:  Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում հերոսաբար մարտնչելուց հետո, իր զինվորների հետ ընկնում է քաջ Վարդանը եւ նրա հետª 7 երեւելի նախարար` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով, ընդամենըª 296 հոգի: Նույն օրը տարբեր վայրերում կռիվներ տալով` հայ կամավորականները կորցնում են եւս 740 մարդու` նահատակների ընդհանուր թիվը դարձնելով 1036: Թշնամու կորուստը երեք անգամ ավելի էր:

Կենդանի մնացած դավաճան Վասակն ավելի ուշ, պարսից արքայի հրամանով, իր անպատվաբեր վախճանն է կնքում բանտում:

Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց սուրբ նահատակները միշտ կենդանի են մեր հոգում: Եվ յուրաքանչյուր հայ պարտական է իր հոգու մի գողտրիկ անկյունում հիշել ու գլուխ խոնարհել նրանց հիշատակի առաջ, քանի որ այդ սրբերի ճգնությամբ եւ նահատակությամբ մեր ժողովուրդը հավատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետությանն ու հարատեւեց դարեր:

Վարդանանց խորհուրդը հավերժական է, պատմության քառուղիներում միշտ ուղեկցել  եւ ուղեկցում է հայությանը` թե՛ ռազմի դաշտում (Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, Արցախյան հերոսամարտ), թե՛ քաղաքական եւ հոգեւոր պայքարի ոլորտներում: Մեծն Գարեգին Նժդեհն իր զինվորներին վարժեցրել եւ դաստիարակել էր Վարդանանց ոգով: Նա գտնում էր, որ հայն իր բազմադարյա պատմությամ մեջ շատ ուխտեր է ստեղծել, բայց Վարդանանց ուխտն ամենազորեղն էր:  Վարդանանց ոգին այսօր էլ երաշխավորն է մեր գոյության ու հաղթանակների: Հիմա էլ մեր հոգեւոր հայրենիքը` մեր հավատը, Ավարայրի դաշտի է վերածվել օտարամուտ զանազան աղանդների եւ կրոնական այլ խորթ կազմակերպությունների համար, որոնք ուզում են իրականություն դարձնել հազկերտյան հրովարտակը:

Պատրաստեց Ա. Սարգսյան
ԼՂՀ Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1531

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am