Вторник, 19.03.2024, 05:37Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

Ընդ աստեղոք ինչ կա սիրուն... | Август 2009
Այս ջերմ ընկերության սկիզբը դրվեց 1980-ականներին, Մոսկվայի  պետական համալսարանի պատերի ներքո: Այսօր, տասնամյակների հեռավորությունից, կարելի է հստակ ասել, որ այդ տարիներին տեղի ունեցած ազգային զարթոնքի արձագանքները հասել էին նաև Մոսկվա, ուր բազմաքանակ հայ ուսանողությունը մի քանի էնտուզիաստների ջանքերով համախմբված, հաճախակի կազմակերպում էր հանդիպումներ, գրական, գեղարվեստական երեկոներ: Նրանց համար նախընտրելի հավաքատեղի էր  <<Սուրբ Հարություն>> փոքրիկ եկեղեցին, իր ստվերաշատ բակով: Այս միջոցառումների շնորհիվ տասնյակ երիտասարդներ վերագտան հայերենը, կազմեցին հայեցի ընտանիքներ: Կրթությունն ավարտելուց հետո, հավատարիմ  ուսանողական տարիների մտերմությանը, նրանցից շատերը, սփռված լինելով աշխարհով մեկ, յուրաքանչյուր ամառ, սկսած 2003 թվականից, շտապում են Հայաստան, հանդիպելու մեկմեկու արդեն մայր հայրենիքում: Հանդիպում են ոչ միայն նախկին համալսարականները, այլև նրանց զավակները, որոնցից շատերն արդեն ուսանողներ են:

Այն ինչ կատարվեց այս տարվա ամռանը` գերազանցեց բոլորի սպասելիքները:Հերթական հավաքը Արցախում անցկացնելու ցանկությունը ծնվել էր դեռևս նախորդ հանդիպման  ժամանակ:Շատերը նպատակ ունեին իրենց որդիներին մկրտել հայրենի եզերքի այս գողտրիկ անկյունում: Մկրտությունը կատարվեց  Գանձասարի վանքում: Այս հանդիսավոր  արարողությունից ոգևորված, կյանքի հինգերորդ տասնամյակը թևակոխած ինը զույգեր, այդ թվում նաև մկրտված երիտասարդների ծնողները, որոշեցին պսակադրվել Շուշիի  <<Սուրբ Ամենափրկիչ>> եկեղեցում: Համընդհանուր հուզմունք ու խանդավառություն էր պատել բոլորին:Իրենց զավակների, ընկերների ներկայությամբ նրանք Աստծո Խորանի առաջ իրենց հավատարմության երդումը  տվեցին միմյանց` տեր և հնազանդ լինել մեկմեկու,ստեղծել բարին, սիրել ու ներել միմյանց, հարազատներին, մտերիմներին: Նորահարսների քողերը սիրով  <<հեղինակել>> էին նրանց զավակները:

Անահիտ Սիմոնյան

Արցախ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1559

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am