Пятница, 22.11.2024, 04:49Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ… | Сентябрь 2010
Մոսկվայում Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին: Քսան տարիների ընդմիջումից հետո Պուշկինի թանգարանում արվեստասեր հանրությանն է ներկայացվում Հայաստանում մեծ խնամքով պահպանվող ռուսական կերպարվեստի 64 ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ,  ներկայացված 103 կտավները ցուցահանդեսին են տրամադրել Հայաստանի Ազգային պատկերասրահը, Ռուսական արվեստի, Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի տուն-թանգարանները: Արվեստի այս նշանակալի տոնահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2008 թվականին, իսկ կտավներն ընտրել են Պուշկինի թանգարանի համակարգողները:

Ցուցահանդեսին ներկայացված են XVIII-XX դդ. հայկական գեղանկարչությունը, XVIII-XIX դարի առաջին կեսի ռուսական գեղանկարչությունը, XIX դարի երկրորդ կեսի հայկական գեղանկարչությունը, XIX -XX դդ. ռուսական գեղանկարչությունը, «Միր իսկուստվա», «Ավանգարդ»:

Ազգային պատկերասրահը ներկայացնում է 18-20-րդ դարերի հայկական ու ռուսական գեղանկարչական գլուխգործոցներ` Հակոբ Հովնաթանյանի, Ստեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գեորգի Յակուլովի, Երվանդ Քոչարի, Վ Իսահակ Լևիտանի, Վասիլի Տրոպինինի,  Շչեդրինի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Վասիլի Կանդինսկու, Իլյա Ռեպինի, Մարկ Շագալի և այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ:

Հետաքրքիր էր ականատես լինել  զգայական և հուզական այն արձագանքին, որ ցուցաբերում էին հանդիսատեսները: Ռուս արվեստասերներին գերել էին Ֆալկի գունագեղ կտավները, որոնք ներկայացնում էին այսօր անէ դարձած մոսկովյան փոքրիկ բակերն ու փողոցները, Կանդինսկու և  Լարիոնովի վրձնին պատկանող հրաշալի աշխատանքները…

Այլ էին հայազգի արվեստասերների մտորումները: Վերստին ջերմանալով Սարյանական տաքոտ գույներով, նրանցից շատերը իրավացիորեն երկմտում էին` արդյո՞ք այս ցուցահանդեսը առիթ չէր ավելի մանրամասն ծանոթացնել արվեստասեր Մոսկվային  Սարյանի հայ, միգուցե և նրանից ավելի քիչ հեղինակավոր նկարիչ –ժամանակակիցների հետ: Հայ գեղանկարչությունից տեղյակները ափսոսանքով տարակուսում էին, որ հանճարեղ, տաղանդաշատ Երվանդ Քոչարը ներկայացված է լոկ երկու ստեղծագործությամբ:  Ռուս արվեստասերները երկար կանգնում էին  Թերլեմեզյանի, Թադևոսյանի, Սուրենյանցի կտավների առջև, հիացում արտահայտում նրանց գործերի վերաբերյալ:

«Բարեկամական մուսաների հովանու ներքո» խորագրով անցկացվող ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 14-ը:


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1549

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am