Пятница, 22.11.2024, 04:15Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ | Сентябрь 2010
Եկեղեցական ավանդության համաձայն` սուրբ Հռիփսիմյանց կույսերը, Դիոկղետիանոս (243-313) կայսեր հալածանքներից խուսափելով, Հռոմից փախչում են Հայաստան: Վասպուրական աշխարհում` Վանի հարավ-արեւելյան կողմում, Վարագա լեռան լանջերին, նրանք գտնում են իրենց առաջին ապաստանը:

Կույսերից սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք: Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկե թագուհին, այն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբորից, երբ Պետրոս առաքյալի քարոզչությամբ ուխտի էր գնացել Հռոմ: Եվ քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, Խաչափայտի մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան: Հռիփսիմյանց կույսերը քրիստոնեական հավատքը քարոզելու համար Հայաստանում ենթարկվում են հալածանքների, ինչի պատճառով սուրբ Հռիփսիմեն Խաչափայտի մասունքը պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում:

Աստծո նախախնամությամբ Հայոց աշխարհում ավանդաբար գիտեին սուրբ Նշանի` Վարագա լեռան վրա պահվելու մասին, սակայն գտնվելու ստույգ վայրը հայտնի չէր: 653 թ. Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը: Սուրբ Նշանը գտնելու փափագով նրանք խիստ ճգնությամբ` տասներկու օր ծոմ պահելով, արտասվելով եւ ջերմեռանդ աղոթքներով, Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու եւ համբուրելու փափագելի սուրբ Նշանը: Մարդասեր Աստված, Ով միշտ կատարում է Իրենից երկյուղածների կամքը, տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը: Այն ճգնավորներին երեւում է Խաչանիշ պայծառ լույսի տեսքով, լուսեղեն տասներկու սյուների մեջտեղում, որոնցից բաժանվելով` բարձրանում է եկեղեցու սուրբ Սեղանին, որի առաջ  աղոթում էին ճգնավորները: Միաժամանակ խաչանիշ լույսից ձայն է լսվում.

«Քրիստոսը հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ` հայոց աշխարհի պահպանության եւ փրկության համար»: Լուսեղեն սյուները տասներկու օր երեւում են Վարագա լեռան Գալիլիա կոչվող գագաթին այնպես, որ հեռավոր վայրերից եւս տեսանելի էին: Հոգեւորականներն ու աշխարհականները մեծ թափորով, հայոց Ներսես Գ Տայեցի (Իշխանցի, 641-661) կաթողիկոսի եւ Ռշտունյաց Թեոդորոս նախարարի որդու` Վարդ Ռշտունի սպարապետի գլխավորությամբ, գալիս են Վարագ` սուրբ Նշանին երկրպագելու եւ մեծահանդես տոնախմբություն կատարում: Ներսես Հայրապետը, ի հիշատակ Վարագա սուրբ Խաչի երեւման հրաշքի, տոն է սահմանում եւ տասներկու լուսե սյուների երեւալու վայրում եկեղեցի  կառուցում, իսկ եկեղեցին, որտեղ իջել էր սուրբ Նշանը, մեծացնում է եւ դարձնում ավելի փառավոր: Այս առիթով գրվում է «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ Քով Քրիստոս» շարականը եւ մինչեւ Վարագա սուրբ Խաչի տոնը սահմանվում հնգօրյա շաբաթապահք, որը ժողովրդական լեզվով կոչվում է «վանեցիների»:  Ցավոք, Մեծ եղեռնից հետո սուրբ մասունքի գտնվելու վայրը հայտնի չէ: երացից 15 օր հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Այս տարի տոնում ենք հոկտեմբերի 1-ին:


Աշոտ  ՍԱՐԳՍՅԱՆ



При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1365

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am