Այս գիրքը ներկայացնում է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո Հայոց ցեղասպանության երկրորդ դատաքննության (Փարիզ, 24-31 հունվարի, 1984 թ.) սեղմագրությունը, դատաքննություն, որի ընթացքում մեղադրյալները մեղադրողներ են դառնում, դատապարտում Օսմանյան կայսրության անժամկետանց ոճիրը, վկայություններով հանդես են գալիս նրանց մայրերը, հայ և թուրք պատմաբաններ, միջազգայնագետներ, քաղաքագետներ, ցեղասպանության վերապրողներ: Չնայած ստացած պատժաչափերին չորս հայ արդարամարտիկները երկու մատներով խորհրդանշական հաղթանշանը վեր պարզած, հաղթանակած են դուրս գալիս դատարանի դահլիճից: Հատված պաշտպան Լըքլերի ճառից.«Ոմանք Հարցնում են, թե ժամանակակից թուրքերը ինչո՞վ են պատասխանատու վաթսունութ տարի առաջ պատահած դեպքերի Համար: Նրանք իրենք են իրենց պատասխանատու դարձնում հենց նրանով, որ չեն ընդունում ցեղասպանությունը, իր հինավուրց բնօրրանում ապրած մի ամբողջ ժողովրդի գոյությունը:Ւնչու են թուրքերը ուրանում ցեղասպանությունը: Շատ պարզ պատճառով: Չուրանալ նշանակում է ընդունել, որ 300.000 ք.կմ հաշվվող ընդարձակ տարածքում հայեր են ապրել: Եվ եթե նրանց արտաքսել են, կոտորել, ուրեմն վերադառնալու, իրենց հայրենիքում վերահաստատվելու իրավունք ունեն:Տիկնայք և պարոնայք երդվյալներ, դուք կարող եք ասել, որ դա ձեր խնդիրը չէ, դուք քրեական գործ եք լսում, սակայն ես ուզում եմ, որ բոլորին պարզ դառնա, թե ինչո՞ւ են այս երիտասարդները զենք վերցրել, բռնության դիմել: Հասկանալի Է, մենք բոլորս Էլ ցանկանում ենք, որ ժողովուրդները ոչ թե անվերջ իրար դեմ պայքարեն, այլ հաշտ, համերաշխ ապրեն, սակայն երբ մարդուց խլում են խոսելու իրավունքը, ժխտում են գոյությունը, անգամ երբեմնի գոյությունը, արժանապատվությունը պահպանելու համար նա ստիպված Է լինում դիմել թերևս ծայրահեղ, բայց նաև արդյունավետ միջոցի բռնության:Ինձ կարող են հակաճառել, որ այս տղան երբ զինվորներ չեն, Հայաստանը և Թուրքիան չեն պատերազմում, միայն զինվորները զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմա վրա ռումբ նետելով միլիոնավոր մարդկանց, այդ թվում և կանանց, երեխաների, սպանել: Ւս Հայաստանը, քանի որ այլևս գոյություն չունի, «կանոնավոր» բանակ չի կարող ստեղծել:Հիրավի` տարօրինակ տրամաբանություն է: Չէ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղա-մարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք` թուրքերդ կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է՛, բայց արդյոք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատևել:Ոչ, այս տղաները ահաբեկիչներ չեն, հայ ժողովրդի զինվորներն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատևում է, մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաև հերոսների ու նահատակների շնորհիվ, հատկապես զինվորների , որոնց այսօր դուք դատում եք: Եթե ան-գամ դատապարտեք, հիշեցեք, որ զինվորների եք դատապարտում»:
При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.
Категория: Статьи |