Пятница, 22.11.2024, 14:51Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԱՑ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ | Май 2010
 Մայիսի 26-ից 28-ը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ, Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ թեմի հոգևորականաց դասի տարեկան համագումարը:

 Համագումարը բացվեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով և ողջույնի խոսքով:

 Նախ հաստատվեց համագումարի օրակարգը, ապա թեմի ֆինանսական բաժնի տնօրեն Գ. Ագրաֆոնկինան ներկայացրեց ծխական համայնքների 2009 թ. ֆինանսական գործունեության հաշվետվությունը։


 Այնուհետև Տ. Նշան աբեղա Պետրոսյանը խոսեց Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի հաստատման 300-ամյակի տոնախմբությունների շրջանակներում արդեն իրականացված, ինչպես նաև ծրագրված միջոցառումների մասին։
 Հոգևոր հայրերից յուրաքանչյուրին հնարավորություն տրվեց հանդես գալու անցած մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ, քննարկվեցին թեմում առկա խնդիրներ։

 Առաջնորդ Սրբազանը ուրախությամբ ներկաներին տեղեկացրեց, որ Մոսկվայի քաղաքապետարանի կողմից Պոկլոննայա Գորա հուշահամալիրի տարածքում կատարվել է հողահատկացում Սրբոց Նահատակաց մատուռի կառուցման համար` ի հիշատակ Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների։ Քննարկվեցին ՌԴ Վլադիվոստոկ, Եկատերինբուրգ և Լատվիայի հանրապետության Ռիգա քաղաքներում եկեղեցիների կառուցման աշխատանքների ավարտման և առաջիկայում դրանց օծման արարողությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Սրբազան Հայրը ուրախությամբ խոսեց ՌԴ տարածքում նոր կազմակերպվող ծխական համայնքների, ինչպես նաև կառուցման տարբեր ընթացքներում գտնվող եկեղեցիների մասին, որոնք գտնվում են Նիժնի Նովգորոդ, Յարոսլավ, Տվեր, Սարատով, Դոնի Ռոստով, Օրենբուրգ, Մագնիտագորսկ, Նովոսիբիրսկ, Իրկուտսկ, Իվանովո, Տոլյատի, Կոստրոմա, Մուրմանսկ, Վլադիմիր և Իժևսկ քաղաքներում։

 Թեմակալ առաջնորդը ժողովական հոգևոր հայրերին ներկայացրեց առաջիկայում նախատեսվող ծրագրերի՝ Սանկտ-Պետերբուրգում հոգևոր դպրանոցի ստեղծման և Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում տպագրատուն հիմնելու մասին։

 Սրբազան Հայրը հոգևոր հայրերին հանձնարարեց իրենց ծխերում հիմնել «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոններ, ավելի զորացնել եկեղեցասիրաց երիտասարդաց միությունների գործունեությունը, նախապատրաստական աշխատանքներ սկսել 2011 թ. օգոստոսին Մոսկվայում կայանալիք թեմական եկեղեցասիրաց երիտասարդաց միությունների հավաքի կազմակերպման համար։ Կարևորվեց դեպի հայրենի սրբավայրեր, ինչպես նաև Սուրբ Երկիր կատարվելիք ուխտագնացությունների կազմակերպումը։ «Ուխտագնացությունը այն հզոր խթանիչ ուժն է, որ կարող է նպաստել հավատացյալի հավատքի զորացմանը, քրիստոնյա լինելու ինքնաճանաչմանը», - իր խոսքում ասաց սրբազան հայրը։

 Եզրաս Սրբազանը առանձնահատուկ խանդավառությամբ ներկաներին պատմեց Մոսկվայում կառուցվող Մայր Տաճարում և հարակից Սբ. Խաչ մատուռում ընթացող աշխատանքների մասին։ Որոշում ընդունվեց Սբ. Խաչ մատուռի օծումը նախատեսել ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին:

 Մայիսի 28-ին՝ համագումարի երրորդ օրը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Հոգևորականաց տարեկան համագումարն ավարտվեց Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի «Պահպանիչ» աղոթքով։ Նույն օրը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնի առիթով, Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի սաները ժողովական հոգևոր հայրերի առջև ելույթ ունեցան գեղեցիկ համերգային ծրագրով։

-Ե'ս գիտեմ, թե ինչպիսի դժվարություններով է ստեղծվել այս դպրոցը, որ յուրօրինակ փոքրիկ Հայաստան է, - սիրելի սաների ելույթից հետո հուզված խոստովանեց Սրբազանը:- Շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց` մանկավարծներին ու ծնողներին, ում նվիրական ջանքերով ու քրիստոնյա հավատքով այս պատերի ներքո արդեն չորրորդ տարին կրթվում ու դաստիարակվում են մեր հայորդիները, ում անդավաճան ուխտով շարունակվում է հայրենանվեր գործը մեր նախնյաց»:

Սրբազան Հայրը ասաց, որ նպատակ ունի շնորհաշատ այս սաների ուժերով աշնանը կազմակերպել մի համերգ և այն ընծայաբերել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրա ծննդյան 60 ամյա հոբելյանի առթիվ: Դիմելով հոգևորականներին, նա ևս մեկ անգամ շեշտեց «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնների գոյության կարևորությունը, որոնք «ազգապահպանման առաքելություն ունեն»: «Թող Աստված օրհնի մեր ազգը, պահի, պահպանի իր ամենախնամ սիրով»,- իր խոսքն այսպես ավարտեց Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

 Համագումարին մասնակից հոգևոր հայրերը, ստանալով սրբազան հոր օրհնությունը, լսելով նրա հայրական խրատներն ու հորդորները, վերադարձան իրենց վստահված համայնքները` շարունակելու իրենց առաքելությունը։

Տեր Խադ քհն. Ղազարյան

    


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1201

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am