Пятница, 22.11.2024, 14:30Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ԱՊՈՆ, ԱԲԳԱՐԸ, ՋՈՆԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԽԱՉՔԱՐԸ | Май 2010
Օրն էր ուրբաթ, լուսն ի շաբաթ, երբ ուղևորվեցի ոչ ամենևին Ջզիրու քաղաք, այլ Մոսկվայի կենտրոն` Օլիմպիյսկի պողոտա, ուր օր առ օր, քար առ քար վեր է հառնում հայ հավատքի, ազգային ճարտարապետական մշակույթի նորօրյա առհավատչյան` շքեղաշուք եկեղեցական համալիրը, որի հարավային պատին և որմնաքանդակվել է 12, 5 մետր երկարություն ունեցող աշխարհի ամենամեծ խաչքարը:

Այն զարմացնում, հիացնում է իր բանաստեղծականությամբ, մեղեդային կատարելությամբ, տրամաբանական ամբողջականությամբ: Երկինք «սլացող» նրբագեղ խաչը սկսվում է պտղառատ նռնենուց , որի ճյուղերը կքվել են 78 հասուն պտուղների ծանրությունից: Կամայակա՞ն է այդ թիվը, թե՞ ոչ` պետք է հարցնել համալիրի ճարտարապետից` Արտակ Ղուլյանից, որի մտահղացման արդյունք է նռազարդ այս հսկան:


-Հունվարի վեցն էր, Սուրբ Ծննդյան օրը, երբ սկսեցի խաչքարի փորագրությունը,- պատմում է քանդակող Ջոնին` անձնագրով` Զարզանդ Շահինյանը: Ջոնի նրան կոչել են մայրն ու ընկերները:

-Ինձանից ի՞նչ զարզանդ:- Ալաշկերտցի պապիս ընտրած անունն էր` արյան հիշողություն էր երևի` թող թշնամին թոռի անունից անգամ զարզանդի: Իսկ Ջոնին ավելի շատ հիշեցնում է Սարոյանի մեղմ ու բարի հերոսին:

-Ցուրտ ձմեռ էր, շուրջ բոլորը լռություն, միայն ես ու մուրճս էինք: Մուրճի զրնգոցը ամենահրաշալի մեղեդին է: Չես էլ նկատում ինչպես մտնում ես քարի մեջ, բացում նրա հոգին, կենդանացնում նրան: Ու քարը սկսում է շնչել:

Որոշ ժամանակ անց, ինչպես նախատեսված էր, Ջոնիին փոխարինեցին Աբգար Պողոսյանն ու Ապոն` Ասատուր Քոչարյանը  Ոչ միայն գործընկերներ են , այլև համագյուղացիներ ու շատ մտերիմ ընկերներ: Այդ մտերմությունը մանկուց է` նույն հոգևոր հոր ժառանգներն են: Ապրել է հրաշալի մի հայ, նվիրյալ մի արվեստագետ` սարկավագ Էդիկ Ֆրանգուլյան անունով, ով տղաների հայրենիքում` Ապարանում, 70-ականներին ստեղծել է արվեստի մի դպրոց, իր շուրջը հավաքել պատանիներին, վարակել նրանց իր սիրով դեպի հայությունը, կրոնը, հայ արվեստը: Այդ պատանիներից շատերը, այդ թվում նաև մեր հերոսները, անդավաճան քայլել են իրենց ուսուցչի ուղենշած ճանապարհով, ստացել գեղանկարչի, քանդակագործի, խեցեգործի մասնագիտություն, արվեստում հասել որոշակի հաջողությունների:

- Օրն էր ուրբաթ, լուսն ի շաբաթ,- դնդնում է Ապոն: Նա ընկերներից ավագն է, բնականաբար` ամենահեղինակավորը: Այդպիսին է լեռների օրենքը: Ապոյին շատ են սիրում լսել, մանավանդ մոսկովյան տաղտուկ, սառը երեկոներին, երբ օրվա ավարտին ձեռքն է վերցնում կիթառը և «վերհիշում» բոլորին ծանոթ ու սիրելի ողջ երգացանկը` «Լռեց, ամպերը եկան, ծածկեցին…»:

-Աշխատում եմ ու երգում, մեկ բարձրաձայն մեկ` մտովի: Պատարագ շատ եմ երգում: Երգը ուժ է տալիս: Մեր խաչերը ծաղկող, կենաց խաչեր են: Մեզ բախտ վիճակվեց կերտելու աշխարհում ամենամեծ խաչքարը, դա մեծ պատիվ ու երջանկություն է, ինչպես նաև` ամեն օր մեր Սրբազան հոր օրհնությունն ու բարևը ստանալը,-պատմում է Ապոն: -Եզրաս Սրբազանը շատ քննախնդիր է անգամ ամենափոքր, անկարևոր թվացող դետալի նկատմամբ: Կնկատի աննշան թերությունը, իսկ հաջողված աշխատանքից տեսնեք, թե ինչպես է ուրախանում ու ոգևորում մեզ:

Աբգարին` մեր խաչքարի երրորդ կերտողին գտանք «Հայր մերի» փորագրության վրա աշխատելիս: Քարե հսկա «թուղթը» տեղադրված է նորակերտ մատուռի մուտքից  ձախ:

Աբգարի խոսքը պատկերավոր է: Մարդու տարիքը անողոքաբար առաջ է ընկնում, հաշվի չառնելով, այն, որ նա` հասակն առած մարդ արարածը նույն ռոմանտիկ երազներով ու երգերով պատանյակն է: Աբգարը պատանու նման հուզվում է ամեն մի գեղեցիկից` լինի երգ, բանաստեղծություն, թե Ապոյի քանդակած զարդանախշը:

-Ես աշխատելիս ինձ սարդի եմ նմանեցնում` պատին ճանկերով կպած: Միայն թե իմ սարդոստայնը զարդաքանդակն է` խաղողի վազը, նռան ծաղիկը: Քարն իր մեջ մեծ ձգողություն ունի,- մտորում է նա,- դե, գենետիկա է, ապուպապերս քարտաշներ են եղել, մինչև հիմա հայրական տանս որպես մասունք նրանց մուրճն եմ պահում:

Մայիսյան մայրամուտին համալիրի պատերին հավերժացած տուֆակերտ խաչքարները, խաղողների ու նռերի շուրջպարը յուրահատուկ գույն ու հանգ են ստանում : Կախարդվածի նման կանգնում ես ու զմայլվում տեսածովդ ու մեջդ մեղավոր կասկած է մտնում` արդյո՞ք մարդ արարածն է մահկանացուի իր ձեռքերով «հեղինակել» դրանք:

Ռիմա Մուրադյան


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1576

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am