Пятница, 22.11.2024, 14:01Наша страница в FaceBook|RSS
 
  |Сайт епархии|Архив материалов
Главная » Архив материалов » Статьи

ՀՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ | Май 2010
Մեծ հաղթանակի գործում իր ավանդը ունի նաև հայրիկս` Ավագ Խաչատուրի Սարգսյանը: Պարզ է, որ դա մի կաթիլ է, բայց այդ կաթիլներից գոյացած հզոր  համազգային ուժի օվկիանն էր, որ կասեցրեց ֆաշիստների ահարկու  ուժը:

1941 թ. հունիսի 22-ը.  երիտասարդ ամուսիններ Ավագ Սարգսյանը և Նախշուն Մարտիրոսյանը հանձնել էին երրորդ կուրսի վերջին քննությունը, սպասում էին հրաժեշտ տալու ընկերներին և վերադարնալու հայրենի գյուղ , իրականացնելու  փայփայած իրենց երազանքը` սկսել սեփական տան կառուցումը: Սակայն ռադիոյի  գույժով խաղաղ կյանք ներխուժեց պատերազմը: Բոլորը մի պահ քարացան: Կանայք և աղջիկները սկսեցին լաց լինել իսկ տղաների մեծ մասը որոշեց կամավոր մեկնել ռազմաճակատ: Նրանց թվում էր, թե պատերազմը շատ կարճ է տևելու , արագ հաղթելու են  և վերադառնալու տուն:


  Հայրիկս անմիջապես մեկնեց Թալինի  շրջանի զինկոմիսարիատ, բայց այնտեղ  այնպիսի հերթ էր ,որ  միայն հաջորդ օրը հաջողվեց զինվորագրվել:  Մայրը Ձիթհանքով գյուղից  Թալին եկավ որդուն հրաժեշտ տալու: Որդիներին նա մենակ էր մեծացրել, ամուսինը` Խաչատուրը զոհվել էր Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ,  Լեհաստանում: Պատերազմ մեկնեցին նաև հորս չորս եղբայրները: Սոֆիկ  տատիկը ամեն առավոտ ձեռքերը  երկինք պարզած, ծնկաչոք աղոթում  էր, աղերսելով  Աստծուց խաղաղություն և իր հինգ որդիներին  բարի վերադարձ: Վշտին չդիմանալով, նա մահացավ հիսուն տարեկան հասակում, այդպես էլ  չիմանալով, որ որդիներից փոքրը` Եղիշեն զոհվեց կռվի դաշտում: Միայն 60 տարի հետո, Լենինգրադում, պատանի հետախույզների կողմից գտնվեց նրա աճյունը և թաղվեց  Վոլխովյան հուշահամալիրում: Հայրիկս Հայկական 44 -րդ  բանակի կազմում,  որպես հրետանային սպա մասնակցել է Նովորոսիյսկի, Մազդոկի, Կերչի համար մղվող մարտերին: Մարտերից մեկի ժամանակ արկի պայթյունից ընկնում է Սև ծովը և հրաշքով փրկվում: Նրան գտնում են ուշակորույս վիճակում, նավի մի բեկորի վրա և տեղափոխում Մոզդոկի հոսպիտալ: 1943թ.  նրան ուղարկում են Թբիլիսիի հրետանային ուսումնարան: Այն ավարտելուց հետո նա ծառայում է Ուկրաինական ճակատում,  մինչև պատերազմի վերջին օրը: Մասնակցելով Հունգարիայի և Ավստրիայի համար մղվող մարտերին, հայրս պարգևատրվել է Բուդապեշտի և Վիեննայի ազատագրման համար մեդալներով: Հայրիկս չէր սիրում պատմել պատերազմից, բայց մարտական ընկերները  հարգանքով և ակնածանքով էին խոսում նրա մասին:

Պատերազմի ավարտից հետո, վերադառնալով տուն,  նա ընտրում է ամենամարդասիրական և խաղաղ` մանկավարժի մասնագիտությունը: Աշխատել է ժողովրդական կրթության բաժնում, եղել դպրոցի ուսումնական մասի վարիչ և տնօրեն: Հայրիկիս ամենամեծ «մասնագիտությունը» հայր լինելն էր: Ես չեմ հիշում, թե որևէ անգամ նա մեր հինգ  երեխաներիցս մեկն ու մեկի վրա ձայնը բարձրացներ , կամ նախատեր, բայց բոլորս անվերապահորեն լսում և սիրով կատարում էինք նրա բոլոր հանձնարարությունները: Ընտանիքում ավանդույթ էր գրքերի համատեղ ընթերցումը և համատեղ  քննարկումը, մտքերի փոխանակումը: Հազարից ավելի գրքերից բաղկացած գրադարան ունեինք, որը նա սիրով տրամադրում էր   բոլոր ցանկացողներին: Հայրիկս շատ հոգատար հայր էր և ամուսին: Սիրում էր  զբաղվել տնտեսությամբ : Գեղեցիկ պտղատու այգի ունեինք, որի ամեն մի ծառը յուրահատուկ խնամված էր:
Արդեն 20 տարի է, ինչ մեզ հետ  չէ սիրելի հայրիկս, բայց  տարիներն անցնելու հետ նրա մեծությունն ավելի եմ զգում:

Սվետլանա Սարգսյան
"Հայորդյաց  տան" ուսուցչուհի


При полном или частичном использовании материалов ссылка на газету "Армянская Церковь" обязательна, при цитировании статьи в интернет-ресурсах гиперссылка на //armenianchurch.do.am обязательна.

Категория: Статьи
Всего комментариев: 0 Просмотров: 1635

Читайте также:
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Категории каталога
Наша газета
Статьи [130]
Интервью [73]
Добро пожаловать на официальный сайт газеты "Армянская церковь" Ново-Нахичеванской и Российской Епархии Армянской Апостольской Церкви. Нашу газету можно приобрести в киосках церквей епархии. Издание выходит один раз в месяц, в цветном оформлении, по благословению главы Ново-Нахичеванской и Российской епархии ААЦ архиепископа Езраса. На нашем сайте вы сможете прочитать наиболее интересные материалы за прошлые номера, прочесть архивные выпуски газет, а также следить за выпуском газеты и ознакомиться с кратким содержанием очередного выпуска.


Газета «Армянская Церковь» © 2008-2014
Welcome on MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, literature, news, humor and more!Армянское интернет-сообщество Miasin.RuMARAGHAWebsite about Liberated Territory of ArtsakhAcher.ru - Армянский сайт для
 друзейSlaq.am